ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ հակակոռուպցիոն փորձագիտական խմբին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ փորձագիտական խմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը հանրային հստակ ձևակերպվող պահանջների համատեքստում Հայաստանում հռչակվել է որպես հիմնական առաջնահերթություններից մեկը: Եվ չնայած քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արձանագրվել են աննախադեպ արդյունքներ, սակայն համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն զգալի է՝ հատկապես հակակոռուպցիոն պայքարի կանխարգելման, վերահսկման և հանրային իրազեկման բաղադրիչների ուժեղացման ուղղություններով:

Այս իմաստով Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային կառույցների և մասնավորապես ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության սերտ համագործակցությամբ և փորձագետների ներգրավմամբ տարբեր երկրների կուտակած փորձի ուսումնասիրումը՝ հատկապես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելների ընտրության և տեղայնացման ոլորտում:

Փորձագիտական խմբի ղեկավար Անդրեյ Մունտեան նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում սկսված հակակոռուպցիոն բարեփոխումներին փորձագիտական աջակցության ուղղվածության հստակեցումն է և դրանից բխող առաջարկությունների փաթեթ ներկայացնելը: Այս տեսանկյունից փորձագիտական խմբի ղեկավարը կարևոր է համարել բարեփոխումների տեսլականի շուրջ ՀՀ դատախազության դիրքորոշումներին ծանոթանալը՝ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում վերջինիս ունեցած առանցքային դերակատարությունը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի կենտրոնացված և ապակենտրոնացված մոդելային լուծումներին առնչվող հարցեր, դրանցից յուրաքանչյուրի կոնցեպտուալ առավելություններն ու հնարավոր թերությունները, ռիսկերը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը թույլ չի տա կորցնել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահության արդեն իսկ ձեռքբերված կապիտալը և նվազագույնի կհասցնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ու վճռականությունը սուբյեկտիվ գործոններով պայմանավորելու ռիսկերը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ դատախազության ներկայացուցիչների և փորձագիտական խմբի միջև ընդլայնել համագործակցությունը ըստ անհրաժեշտության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման հարցում:   

Տպել
10878 դիտում

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ

Դա կխանգարի այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով. Դավիթ Գրիգորյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա

Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ

Ապօրինի անտառահատումները հսկայական եկամուտ են ապահովել 10-15 ընտանիքի համար. ովքեր են ոտնահարում «լափելու իրավունքը»

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

Կյանքը «կադրում» և «կադրից» դուրս