Տոքսիկ ելույթ էր․ ձեր ներվայնությունն այս ամբիոնից մի տարածեք․ Էդմոն Մարուքյանը՝ Համազասպ Դանիելյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի «պերֆորմանս-ելույթ»-ից անմիջապես հետո ելույթ ունենալու ձայն խնդրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես հասկանում եմ, որ ձեր գաղթակղությունը մեծ է իմ հաշվին ինքնահաստատվելու եւ հայտնի դառնալու, որովհետեւ ասում է՝ խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ, բայց մենք Ձեզ անգամ դա չենք թույլ տալու։ Ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան նշելով՝ դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ այդ կլասիկի մակարդակին հասնեք»,- ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության շուրջ առաջացած հարցին՝ Մարուքյանն ասաց.

«Ես խոսում եմ սկզբունքայնության մասին, ուզում եմ հասկանալ՝ ձեր իշխանությունն իր հայտարարած սկզբունքները պահո՞ւմ է, թե չէ: Հայտարարել եք, որ համալսարանի դուռը փակողը չպետք է ռեկտոր աշխատի, փաստ եմ ներկայացրել, դուռ փակողին ռեկտոր եք նշանակել, պատասխանը տվեք։ Ձեր իշխանությունը հայտարարել է, որ բուհերն ապաքաղաքականացնելու եք, «Իմ քայլից» քանի՞ պատգամավոր կա բուհերի խորհուրդներում։ Ես չգիտեի, որ Դուք անդամ եք, ինքնախոստովանական ցուցմունք տվեցիք»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով Դանիելյանին։

Մարուքյանը ասաց՝ ուրախ է, որ «Իմ քայլ»-ում իր գծով գիտությունների թեկնածուական են ուզում պաշտպանել, հետեւում են իր գրառումներին ու հարցազրույցներին․

«Շատ շոյված եմ Ձեր պահվածքից, բայց ուզում եմ ասեմ հետեւյալը. եթե իմ ասածները ձեզ ներվայնացնում են, նորմալ է, բայց մի բերեք ներվայնությունները այս ամբիոնց տարածեք, թունավոր ելույթ էր դա, տոքսիկ ելույթ։ Մի հատ ժպտացեք, գարնան վերջին օրն է վերջին հաշվով, կարելի՞ է այդքան չկամություն ցուցաբերել այս ամբիոնից»,-ասաց նա` կոչ անելով՝ չխցկվել բուհերի խորհուրդներ։

«Ձեր շատ գործընկերներ, միգուցե նաեւ Դուք ասում եք՝ ընդդիմությունը սաղ օրը խոսում է, գործ չի անում՝ փորձելով մարդկանց մոլորության մեջ գցել։ Ստեղի գործը խոսելն է, գրածը խոսելով ներկայացնել, էդ էլ սովորացնե՞նք, եւ ընդհանրապես, մենք, այո, տրամադրված ենք կառուցողական քննարկումների»,-ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով պատգամավորներին, կոչ արեց խորհրդարանի ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորեցնի, քանի որ այդպես շատերը կարող են բան սովորեցնել։

Հիշեցնենք՝ Համազասպ Դանիելյանն ԱԺ ամբիոնին էր մոտեցել մածունի բաժակով՝ դրանով Մարուքյանին կոչ անելով չթունավորել աշխատանքային մթնոլորտը։

Մարուքյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ՝ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Ստիպված եմ նորից անդրադառնալ պարոն Մարուքյանին: Դուք, որպես իրավաբան, պետք է ծանոթ լինեիք բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհրդի ձեւավորման կարգին։ Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից 25 տոկոս, ու դա չի ենթադրում, որ քաղաքական գործիչը, խորհրդում լինելով, քաղաքականացում է»,-ասաց Հովհաննիսյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ ԵՊՀ խորհրդի նախագահը կուսակցական չէ, Բժշկական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Պոլիտեխնիկի, մի շարք այլ բուհերի խորհուրդների նախագահները կուսակցական չեն։

«Այդ բոլորը չտեսնելն ու ասել՝ նախկինի պես է, նույն ՀՀԿ-ական բանն եք անում, սա անբարոյականություն է, ինչպես Դուք եք ասում»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ իրենց իշխանության ժամանակ Վանաձորի պետական համալսարանի խորհրդի անդամ է նշանակվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը։

«Ես եմ զանգել Ձեր եղբորը, որովհետեւ տեսել ենք, որ նա մեծ գործ է անում COAF սմարթ կենտրոնում ու իր արժանիքները, գիտելիքները գնահատելով՝ խնդրել ենք, որ նա լինի Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Մարուքյանի այն արտահայտությանը, որ պետք չէ խցկվել բուհերի խորհուրդների մեջ, Հովհաննիսյանն ասաց՝ որեւէ մեկը չի խցկվում, Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին առաջարկել են, ներառվել է խորհրդում․

«Եւ եսիմ ինչ պաշտոն չի, 99 տոկոսին խնդրել ենք, որ լինեն բուհերի խորհրդում»,-ասաց Հովհաննիսյանը։

Տպել
13144 դիտում

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են