«Ոչ գործարար» «գործարարները». նրանք չեն զբաղվում բիզնեսով

01/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 1-ի համարում

«Օրինաց երկիր» կուսակցության ընդդիմադիրականացումից հետո ԱԺ-ի ՕԵԿ խմբակցությունը տեմպով լքած պատգամավորները ձեւավորեցին նոր խումբ եւ կոչեցին այն «Գործարար»: Ինչ խոսք, ԱԺ-ում «Գործարար» անունով խումբ ձեւավորելը այն դեպքում, երբ Հայաստանում պատգամավորներին Սահմանադրությամբ արգելվում է գործարար լինել, ինքնին աբսուրդ է: ՀՀ Սահմանադրության տեսակետից սա նույնն է, որ ստեղծվի հղի տղամարդկանց շահերի պաշտպանության կոմիտե: Բայց սա տեսական դաշտից է, իսկ գործնականում բոլորս գիտենք, թե ինչպիսին է իրավիճակը: Մեր ամբողջ խորհրդարանը, ըստ էության, այսօր, աննշան բացառություններով, զբաղված է գործարարությամբ, եւ այս պահին դա չէ, որ մեզ հետաքրքրում է: Իսկ հետաքրքիրն այն է, որ «Գործարար» պատգամավորական խմբի ներկայացուցիչներից միայն մեկի բիզնեսն է, որ ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում:

Խոսքը Ալեքսան Պետրոսյանի մասին է, որին պատկանում է ՄԱՊ ընկերությունը: «Գործարարը՝ դա դեռ չի նշանակում, որ պետք է անպայման լինի խոշոր: Դուք կարող եք շատ փոքր բիզնես ունենալ եւ համարվել գործարար»,- այս պատկերը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան ասաց «Գործարարի» միակ խոշոր գործարար Ալեքսան Պետրոսյանը: Շատ ճիշտ նկատառում է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ խմբում աղքատ մարդիկ չկան` բոլորն էլ հարուստ են: «Հարստությունը կապ չունի,- ասում է պրն Պետրոսյանը,- կարող է նրանց եղբայրներն են բիզնես անում, հայրերն են բիզնես անում: Այդպես չի՞ լինում»: Իհարկե, լինում է: Լինում է նաեւ այնպես, որ զոքանչներն էլ են բիզնես անում, զոքանչներն էլ հսկայական հարստություն ունենում:

Եւ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում մեր քաղաքական գործիչների զոքանչները անչափ սիրում են իրենց փեսաներին եւ թույլ են տալիս առանց սահմանափակումների օգտվեն իրենց պատկանող գույքից ու բիզնեսի արգասիքներից: Ընդհանրապես, պրն Պետրոսյանը տեղյակ չէ իրենց խմբում ներառված պատգամավորների բիզնեսային գործունեությունից, բայց չի էլ կարծում, որ նրանք աշխատում են ստվերում եւ կարող են դրանով հանդերձ ստվեր նետել խմբի վրա: Այդուհանդերձ, հենց խմբի ղեկավար Գրիգորի Մարգարյանը, որը, մեղմ ասած, այնքան էլ աղքատ մարդ չէ, որեւէ կերպ չի առկայծում 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ինչո՞ւ: ««Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատերը հանդիսանում է իմ ընտանիքը: Ես ընդհանրապես «Բելաջիոյի» հարցերով չեմ զբաղվում: Դրանցով զբաղվում է եղբայրս, եւ այդ պատճառով գտնում եմ, որ իրավունք չունեմ մեկնաբանություններ տալ այդ հարցի վերաբերյալ»,- ասում է պրն Մարգարյանը, որը լայն հանրությանը ավելի ծանոթ է «Բելաջիոյի Գրիշ» մականունով:

Չի զբաղվում եւ չի մեկնաբանում, այդուհանդերձ, պարզվում է՝ հետաքրքրվում է հարկատուների ցանկով: «Իսկ ռեստորանային համալիրներից ո՞ր մեկն է ներառված ցանկում»,- մեր հարցերին ի պատասխան իր հերթին հարցնում է պրն Մարգարյանը: Եւ իրոք, հարկատուների ցանկում այդպիսիք չկան: Եւ պարոն Մարգարյանը, ըստ էության, հենց այդ տեսանկյունից է մեկնաբանում «Բելաջիոյի»` ցանկում չլինելը: «Եթե ուրիշները չկան, ինչո՞ւ եք որոշել հենց ինձ տալ այդ  հարցը»,- ասում է նա: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում հարկեր չվճարելը լրիվ տրամաբանական է: Նկատենք, որ ինչպես խոշոր հարկատուների ցանկում ոչ մի կերպ չի հայտնվում ՕԵԿ-ը լքած Մարգարյանի  «Բելաջիոն», այնպես էլ ցանկում չի հայտնվում ՕԵԿ-ը չլքած պատգամավոր Արթուր Բաղդասարյանի ընտանիքին մինչեւ վերջերս պատկանող Ջրվեժի «Էլեն» ռեստորանը:

Որքան էլ տարօրինակ հնչի, խոշոր հարկատուների ցանկում երբեք չի հայտնվել ու թերեւս երբեք չի հայտնվի «Գործարարի» մեկ այլ «ոչ գործարար» անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը: Այս ցանցը, ինչպես պարզվում է խոշոր հարկատուների ցանկից, ամսական նույնիսկ 2 մլն դրամ հարկ չի վճարում, այլապես պետք է լիներ այդ ցանկում: Դե, այսպիսի անուններ հնչելուց հետո արդեն պետք էլ չի զարմանալ, որ «Գործարար» պատգամավորական խմբի մյուս անդամները ներառված չեն այս ցանկում: Օրինակ՝ այդ խմբի անդամ Սամվել Շահգալդյանը համոզված է, որ ինքը շատ փոքր գործարար է եւ իրեն պատկանող ինչ-որ «Մուրճ» ընկերությունը որեւէ կերպ չէր կարող լինել խոշոր հարկատու: Խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը համարում է, որ ինքը ընդհանրապես գործարար չէ եւ որեւէ բիզնես չունի:

Իր աղքատությամբ, պատկերավոր ասած, առանձնապես աչքի չընկնող Սայադ Զախարյանն էլ միջնորդական բիզնես ունի: Նա մասնագիտացած է Երեւանում «էժան, հարմար գներով» տարածքներ ճարելու եւ վաճառելու գործում եւ միջնորդ օղակ է հանդիսանում նման տարածքներ ցանկացողների եւ եղբոր` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի միջեւ: Ինքներդ եք հասկանում, որ նման բիզնեսը օրինականացնել հնարավոր չէ, եւ հետեւաբար դրանից հարկեր գանձելն էլ է անհնարին: Մի խոսքով, այսպիսի «Գործարար»-ականներ ունենք մեր խորհրդարանում: Հաստատ կարելի է պնդել, որ այս խմբում ներառված պատգամավորները ամբողջ թափով կպայքարեն Հայաստանում ստվերային տնտեսությունը արմատախիլ անելու եւ բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելու համար: Ու հաստատ կարելի է պնդել, որ նրանց դա կհաջողվի: Չե՞ք հավատում:

Հայկ Գեւորգյան

Տպել
964 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)