Ավազակային հարձակում Մասիսում. քաղաքացին վնասազերծել է հագուստի խանութի վաճառողին դանակով սպառնացող անձին

01/06/2019 schedule14:09

Ոստիկանության Մասիսի բաժնում մայիսի 31-ին, ժամը 16.15-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ եւ աշխատողին դանակով սպառնացել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Դպրոցականների փողոցի հագուստի խանութ է մտել մասիսցի՝ 41-ամյա Զոհրաբ Վ․-ն, մոտեցել կոշիկի տաղավարին, ապա բռնել է վաճառողուհու պարանոցը, դանակը դրել պարանոցին ու փող պահանջել:

Ամիջապես ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով Զոհրաբ Վ․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զոհրաբ Վ․-ին վնասազերծել է մի քաղաքացի։ Այդ ընթացքում վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել եւ պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո Զոհրաբ Վ․-ն տեղափոխվել է բուժօգնություն ստանալու:

Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, մասիսի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 22.10-ին բաժին են հրավիրվել մի կնոջ,որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, սեւ շորերով, միջին հասակի, 40-ին մոտ մի տղամարդ հետապնդել է իրեն եւ բացահայտ հափշտակել է դրամապանակ: 

Պարզվել է, որ կնոջ նկարագրված անձը ավազակությունն արած Զոհրաբ Վ․-ն է։
Զոհրաբ Վ․-ն ձերբակալվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
672 դիտում

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

Իդլիբում ավիահարվածների հետեւանքով մոտ 60 մարդ է զոհվել

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Արթուր Վանեցյանը ներկա է «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմփս» խաղին

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

Մի ձեռքով բանակցելը, իսկ մյուսով կրակելն անհնար է հայկական կողմի դեպքում. ԱԳՆ խոսնակ

Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի բնակարանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Հին խաղամոլների՝ «խոշոր խաղադրույքներով» քաղաքական կեղտոտ խաղի գործիքները

Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի. Արծրուն Հովհաննիսյան

Օդեսսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն քաղաք, մասնակցել ագրոարդյունաբերական ֆորումին