Դպրոցական բարքեր. ուսուցիչները «Գրանդ քենդիին» հավան չեն

02/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 2-ի համարում

Երեւանի Լեւ Տոլստոյի անվան դպրոցում հաստատված բարքերը մեծ դժգոհություն են առաջացրել աշակերտների ծնողների շրջանում: Այս դպրոցի դեմ միանգամից մի քանի բողոքներ են ստացվել տարբեր ատյաններում՝ սկսած կրթության եւ գիտության նախարարությունից, վերջացրած Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունով: Իսկ դժգոհությունը առաջացել է ոչ միայն ողջ ուսումնական տարին տեւող դրամահավաքից, այլ հատկապես ուսուցիչների վերաբերմունքից: Ըստ ծնողների, իրենք պարտավոր են «նայել» դպրոցի ողջ անձնակազմին՝ ուսուցիչներից մինչեւ սպասարկող ուսմասվար: Իսկ երբ «վերաբերմունք ցույց տալու» ժամանակ ծնողներից մեկը թանկարժեք «բոնբոներկաները» շփոթում է տեղական «Գրանդ քենդիի» հետ, բավական անհարմար վիճակի մեջ է ընկնում: Ուսուցիչները պահանջում են ֆրանսիականը:

Ըստ ստացված բողոքների, Տոլստոյի անվան դպրոցում (դպրոցը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում) աշակերտներին ֆակուլտատիվ են ստիպում պարապել անգամ առաջինից երրորդ դասարաններում բոլոր առարկաների գծով: Իսկ այժմ, կրկին ըստ բողոքի, դպրոցի տնօրենը որոշել է վերանորոգել դպրոցը, եւ ուսուցիչները դրա համար յուրաքանչյուր աշակերտից պահանջում են 10-20 հազար դրամ: Նաեւ նշում են, որ այս դպրոցում դպրոցական ֆոնդը կազմում է հինգ հազար դրամ: Երբ մենք այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Տոլստոյի անվան դպրոցի տնօրեն Եվգենյա Խաչատրյանից, նա պարզապես չէր կարողանում զսպել ցասումը:

«Այս ամենն ինչ-որ մեկի չար կատակն է: Դա հիվանդագին ուղեղի երեւույթ է: Մենք ամիսներով մեր դպրոցի դուռը փակ ենք պահում: Ծնողները չեն կարող ներս մտնել, որ նման բաներ տեղի ունենան»,- ասում էր դպրոցի տնօրենը: Ըստ տիկին Խաչատրյանի, սույն բողոքների հեղինակը իրենց 3-րդ դասարանցի աշակերտներից մեկի ծնողն է, «հիվանդ կին է, հոգեկան է երեւի, ամբողջ օրը կանգնում է դպրոցի բակում, զանգել է նախարարություն, վարչություն»,- բացատրում էր տնօրենը: Նշենք, սակայն, որ կոնկրետ մեր խմբագրություն բողոք ներկայացնողը կին չէ, իսկ կրթության վարչություն ոչ թե զանգել են, այլ, ինչպես մեզ հայտնի դարձավ, գրավոր բողոք են ներկայացրել: Ամեն դեպքում, տիկին Խաչատրյանը բավական բորբոքված ժխտում էր դպրոցին ներկայացված բոլոր մեղադրանքները: Ըստ նրա, դպրոցում ֆակուլտատիվ չկա:

«Կան անգլերենի վճարովի ժամեր, եւ յուրաքանչյուր ժամի համար ես գումար եմ վճարում: Այդ գումարը մուծվում է Խնայբանկ, որից չորս տոկոսը հարկ է վճարվում, իսկ մնացածը, որպես հավելավճար, վճարվում է ուսուցիչներին: Կան դրանց հաշվապահական փաստաթղթերը»,- ասում էր Եվգենյա Խաչատրյանը: Ինչ վերաբերում է վերանորոգման համար հավաքվող 10-20 հազար դրամներին, ըստ տնօրենի, իրենք ցանկացել են 5 հազար դրամի սահմաններում վերանորոգել ինչ-որ դասարան, որի պատերը բորբոսնել են, եւ ցանկացել են նստարանները ներկելու համար փող հավաքել: «Ոչ մի ծնողի հաճելի չէ, որ իր երեխան նստի կեղտոտ սեղան, աթոռի վրա: Բայց այդ ամենն ուռճացվել է, չգիտեմ ինչ է սարքվել»,- ասում էր տնօրենը:

Իսկ մեր այն հարցին, արդյո՞ք հնարավոր չէ, որ ուսուցիչները գումար հավաքեն եւ ծնողներից նվերներ ստանան առանց իր գիտության, նա պատասխանեց. «Ես որ տնօրեն եմ, ես ոչ մի նվեր չեմ ստանում: Եթե ես նվեր չեմ ստանում, ինձնից բացի, ո՞վ կարող է ստանալ»: Երբ մենք փորձեցինք Տոլստոյի անվան դպրոցի տնօրենին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից, վարչության պետ Օնիկ Վաթյանը փոխանցեց, որ ահազանգն իրենք ստացել են եւ երբ փորձել են ճշտել, տնօրենն ասել է, թե ինքն արգելել է դրամահավաքը եւ ծնողներին ասել, որ եթե ցանկանում եք դպրոցը վերանորոգել, ինքներդ արեք, ամռանը:

Այսինքն, ստացվում է, որ վերանորոգման նախաձեռնողը ծնողներն են եղել եւ հիմա նույն ծնողները դժգոհում են, որ վերանորոգման համար իրենցից գումար են պահանջում: Իսկ երբ մենք դպրոցի տնօրենից փորձում էինք ճշտել, թե արդյո՞ք քաղաքապետարանը չի փորձել դպրոցում ստուգումներ սկսել ներկայացված բողոքից հետո կամ այլ կերպ ընթացք տալ գործին, նա խիստ վիրավորված պատասխանեց. «Քրեական հանցագո՞րծ եմ, ի՞նչ է»: Տոլստոյի անվան դպրոցը, սակայն, բնականաբար, միակը չէ, որտեղ նման երեւույթներ են տեղի ունենում: Հետաքրքիր է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից տարբեր դպրոցների ուսուցիչների շրջանում արված հարցազրույցների ժամանակ գրեթե բոլոր ուսուցիչները լռել են, երբ նրանց հարցրել են դպրոցներում դրամաշորթության աղաղակող փաստերի, գույք գնելու պատրվակով գումարներ հավաքելու եւ նմանատիպ այլ երեւույթների մասին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1346 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը