Բոլորի համար. Թորոսյանը խոստացավ մնալ հասանելի

02/06/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 2-ի համարում

Ինչպես Հայաստանում տեղի ունեցող վերջին տարիների բոլոր ընտրություններում, խորհրդարանում եւս երեկ հերթական ղեկավար ընտրելիս որեւէ անակնկալ չեղավ։ 94 կողմ, երկու անվավեր եւ մեկ դեմ ձայնով Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Տիգրան Թորոսյանը։ Ու չնայած ընտրությունից երկու րոպե առաջ ՀՀԿ որոշ պատգամավորներ դարձյալ երդվում էին, որ դեմ են քվեարկելու Տիգրան Թորոսյանի թեկնածությանը, բայց, ինչպես ասաց այդ խմբակցության մի ուրիշ պատգամավոր՝ սրանք իրենց սեփական քֆուրը մի անգամ չի, որ կերել են։ Եւ իսկապես, երեկ ոչ մի շեղում չեղավ վերջին տարիների ավանդույթից. իշխանությունը բերման ենթարկեց բոլոր մանդատավորներին, որոնք րոպե առաջ ուզում էին քվեարկել ու գնալ իրենց կարեւոր գործերով, իսկ ընդդիմությունն իր նույն ոճով խորհրդարանական ամբիոնն օգտագործեց ամեն մեկը սեփական դարդերից խոսելու համար։

Արտաշես Գեղամյանը հիշեց Ամերիկայի միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցումները, իսկ «Արդարության» Գրիգոր Հարությունյանը կրկին հիշեց կեղծված բոլոր ընտրությունները։ Բոլորին հայտնի սցենարում միակ նոր դետալը Գեղամյանի առաջարկություններ էր՝ ազգովի վայր դնել պատգամավորական մանդատները, այլապես, ինչպես ասաց «ԱՄ» նախագահը, սերունդները մեզ չեն ների։ Այլ շեղումներ որեւէ մեկի ռեպերտուարից չեղան։ Իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը գովեցին թեկնածու Թորոսյանի բոլոր բարեմասնությունները՝ նրա հայրենասիրությունը, սկզբունքայնությունը, պրոֆեսիոնալիզմը, համեստությունը եւ անգամ այն, որ այս տարիների ընթացքում նա չի փոխել իր հեռախոսի համարն ու բոլորի համար հասանելի է եւ կոմունիկաբելնի։

Թորոսյանին գովեցին նաեւ ընդդիմության առանձին ներկայացուցիչներ. օրինակ, Արշակ Սադոյանը, որը Տիգրան Թորոսյանի համար վերծանեց վերջինիս ուղեղի ծալքերը: «Ես կարծում եմ, որ ձեր ուղեղի ծալքերում բազմաթիվ լավ արժեքային համակարգեր կան, բայց ինչ-որ բան ձեզ խանգարում է»,- բացահայտեց Սադոյանը։ Սակայն այդ բացահայտումը Սադոյանի ելույթի մեխը չէր։ Երեկ մի վերջին անգամ նա դեռ հույս ուներ, որ այս դակիչ խորհրդարանը գոնե մի անգամ իր կյանքում կկարողանա վեր կանգնել դակելու իր միակ եւ ուղղակի պարտականությունից ու չի անի այն, ինչը իրենց հրահանգված է նախագահական նստավայրից, եւ ԱԺ-ում գոնե մի անգամ անկանխատեսելի մի ինչ-որ բան կկատարվի:

«Այս դահլիճում նույնիսկ կասկած էլ չկա՝ կընտրվի՞, թե՞ չի ընտրվի Թորոսյանը։ Բոլորի համար էլ պարզ է, որ կընտրվի, որովհետեւ նախագահական նստավայրում այդ որոշումը կայացվել է։ Ու հիմա մենք պետք է մասնակցենք նաեւ այդ ներկայացման հաջորդ հատվածին՝ փակ, գաղտնի քվեարկությանը։ Եւ սա շատ ու շատ ցավալի է»,- տխրեց Սադոյանը։ Եւ քանի որ երեկ նաեւ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում մասնակցել իշխանության մանկական խաղերին, ինչպես, ասենք, ԱԺ նախագահի ընտրությունն է։ Արարողակարգից չշեղվեց նաեւ ժողպատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը, ինչպես եւ խոստացել էր, ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

Վերջինս, ինչպես եւ խոստացել էր, ինքնաբացարկ հայտարարեց։ Բայց Հակոբյանը, ինչպես եւ երդվել էլ, իր քվեաթերթիկի վրա, միեւնույն է, գրեց «Գալուստ Սահակյան»։ Սրանով ԱԺ նախագահի առաջադրման շուրջ բանավեճն ու քննարկումները ավարտվեցին, եւ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ԱԺ նախագահ ընտրված Տիգրան Թորոսյանը լրագրողներին խոստացավ, որ այսուհետ եւս չի փոխի իր հեռախոսահամարը եւ բոլորի համար կլինի հասանելի։ Եւ այսպես, ի՞նչ է փոխելու մեր կյանքում երկրի երկրորդ նոր դեմքը։ Տիգրան Թորոսյանը խոստումներ չի տալիս, բայց եւ վստահեցնում է, որ փորձելու է խորհրդարանի կյանքում բեկում մտցնել, որպեսզի ԱԺ-ում լինի իրապես գաղափարների բախում։ Կհաջողվի՞ Տիգրան Թորոսյանին գաղափարական տեսք տալ մի մարմնի, որը վաղուց վեր է ածվել նախագահականին կից վատահամբավ օբյեկտի։

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը վստահ է, որ չի հաջողվի: «Կկարողանա՞ Տիգրան Թորոսյանը համակարգային փոփոխություն մտցնել խորհրդարանում։ Ցավոք սրտի, ես լավատես չեմ։ Այս խորհրդարանի ֆունկցիան դակելն ու շղարշելն է, եւ որեւէ ԱԺ նախագահ այլ ֆունկցիա չունի։ Եւ խորհրդարանի հերթական նախագահը հայտնվելու է նույն վիճակում։ Մաղթեմ նրան ավելին անել, քան Արթուր Բաղդասարյանը, դա եւս չեմ կարող, որովհետեւ դա դատավճռի նման բան կլինի։ Ինչ արեց Արթուր Բաղդասարյանը՝ դա արդեն պատժելի էր։ Իսկ իրականությունն այն է, որ այս համակարգում երկրի երկրորդ դեմքի տեղը դե ֆակտո զբաղեցրած է եւ շատ ամուր է զբաղեցրած»,- հայտարարեց պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։ Սակայն ՍԻՄ նախագահի խոսքը ոչ մեկին նույնիսկ հետաքրքիր չթվաց, որովհետեւ նրա ասածի մեջ ոչ մեկի, անգամ ԱԺ նորընտիր նախագահի եւ իշխանության մաս կազմող կուսակցությունների համար ոչ մի նոր բան չկար։

Բոլորի համար էլ պարզ էր, որ իրենք մասնակցում են մի պրոցեսի, որտեղ իրենցից ոչինչ կախված չէ, եւ որտեղ իրենք ոչինչ չեն որոշում։ Եւ այստեղ Տիգրան Թորոսյանի պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունն ու Հայաստանի բոլոր օրենքները անգիր իմանալը, որը հաստատ այդպես է, ոչ մի կապ չունեն։ Ու եթե նախագահական նստավայրում որոշվեր, որ ԱԺ նախագահ պետք է դառնա, ասենք, Լֆիկ Սամոն, ապա Գագիկ Մինասյանն արդեն նրա հասցեին կասեր՝ մեր երկրի հայրենասերն ու բացասական երեւույթների հանդեպ մեր երկրի ամենաահանդուրժողը։ Պարզապես, հիմա այդպես է պետք։ Եւ, ի դեպ, ինչպես իր ելույթում նշեց Վիկտոր Դալլաքյանը, դեռ բոլորովին պարզ չէ՝ արդյո՞ք նախագահականից ՀՀԿ-ին տրված այս պաշտոնը Դանայան նվեր չէ։ Ինչեւէ, երեկ ՀՀԿ-ն գնաց խմելու եւ նշելու իր հերթական հաղթանակը։ Եւ չնայած Տիգրան Թորոսյանը ոգելիցի հանդեպ առանձնապես հակում չունի, բայց ԱԺ նախագահ դառնալու առիթով մի քիչ կոնյակ, այնուամենայնիվ, կխմի։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1098 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում