Էլի միաթեկնածու. պոլիտեխնիկն էլ` դաշնակցությանը

03/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 3-ի համարում

Երեկ 29 կողմ եւ 1 դեմ ձայնով Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի խորհուրդը ռեկտոր ընտրեց ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանին: Պոլիտեխիկը, փաստորեն, սրանով դարձավ միակ բուհը, որտեղ հաղթեց ոչ հանրապետական թեկնածուն: Հետաքրքիր է, որ չնայած մինչ ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները սույն բուհի ռեկտորի համար քննարկվում էին տարբեր թեկնածություններ, սակայն այդ թեկնածուներից ոչ մեկն այդպես էլ իր թեկնածությունը չառաջադրեց: Ավելին, այս բուհի ռեկտորի մյուս հիմնական թեկնածուին՝ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Արտակ Սահրադյանին, որն այս ընթացքում հասցրեց անգամ դոկտորական պաշտպանել, ինչն անհրաժեշտ էր ռեկտոր դառնալու համար, վարչապետը հանել էր անգամ ճարտարագիտական համալսարանի խորհրդի կազմից: Սահրադյանի փոխարեն, Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, խորհրդի անդամ էր նշանակվել կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը:

 Եւ սա, ի դեպ, ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի կազմի միակ հետաքրքիր փոփոխությունը չէր: Կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի փոխարեն, վարչապետը սույն բուհի խորհրդի անդամ էր նշանակել ճարտարագիտականի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանին: Բայց պարոն Սերգո Երիցյանը, որը, չնայած իր հայտարարություներին, առ այսօր նշանակված չէ ՀՀ նախագահի խորհրդական, դուրս չէր մնացել ճարտարագիտականի կառավարումից: Վարչապետը նրան խորհրդի անդամ է նշանակել կառավարության մասով` բուհի խորհրդի կազմից ազատելով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանին:

Հիշեցնենք, սակայն, որ վարչապետը կառավարության մասով բուհի խորհրդի անդամ կարող է նշանակել բացառապես պետական պաշտոնյաներից: Այսինքն, ստացվում է, որ Սերգո Երիցյանը, որն այս պահին որեւէ պաշտոն չունի, ճարտարագիտական համալսարանի խորհրդի ոչ լեգիտիմ անդամ է: Երեկ, երբ մենք այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԿԳ նախկին նախարարից, նա ասաց. «Կառավարությունը կարող է որեւէ մեկին առաջադրել: Ես կառավարության ներկայացուցիչն եմ»: Իսկ բուհի արդեն նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանն այս կապակցությամբ ասաց. «Պաշտոն չունի, ուրեմն՝ իրավունք չունի կառավարության կողմից լինելու մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամը: Իրեն հարցրեք, հավանաբար, չեն հասցրել որեւէ փոփոխություն կատարել:

Վարչապետի որոշումները կարող են հետ ընկնել»: Ինչ վերաբերում է Ոստանիկ Մարուխյանին, մեր այն հարցին, թե ով կարող էր նրան դեմ քվեարկել, նորընտիր ռեկտորը պատասխանեց. «Ես կասկած չունեմ որեւէ մեկի նկատմամբ: Բայց կարծում եմ, եթե դեմ է եղել, ուրեմն՝ սկզբունքային որոշակի տարաձայնություններ է ունեցել»: Նորմա՞լ է արդյոք, երբ բուհի ռեկտորի ընտրություններ են տեղի ունենում ընդամենը մեկ թեկնածուով, մանավանդ որ մինչ ընտրությունները քննարկվում էին տարբեր անուններ: Եւ ո՞րն էր պատճառը, որ ոչ ոք, բացի Ոստանիկ Մարուխյանից, այդպես էլ չառաջադրվեց սույն պաշտոնում: Երեկ մեր այս հարցին պարոն Մարուխյանը պատասխանեց.

«Ես երբեք չեմ վախեցել մրցակցությունից, եւ ինքս էլ կցանկանայի, որ ունենայի մրցակից, որպեսզի ապացուցեի, որ այսօրվա գնահատականը, որը տրվել է ինձ, գնահատականն է իմ այստեղի 34 տարվա գործունեության: Կարծում եմ, պետք է ինձ բավարարված զգամ, որ իմ գործընկերներն ըստ արժանվույն գնահատեցին այն, որ ես անմնացորդ այս համալսարանում նվիրված աշխատել եմ նախկինում: Եւ կարծում եմ, ես վստահության քվե եմ ստացել իմ մասնագիտական կարողությունների, իմ նախորդ ամբողջ գործունեության եւ իմ ակտիվ հասարակական դիրքորոշման ու կենսակերպի հանրագումարի արդյունքում»:

Ի դեպ, Ոստանիկ Մարուխյանն ավարտել է հենց այս բուհը, այստեղ է ստացել իր գիտական աստիճանները եւ ժամանակին, մինչ ԱԺ պատգամավոր դառնալը, զբաղեցնում էր ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը: «Վերադարձս, կարծում եմ, հիմնավորված էր եւ տրամաբանական»,- ասաց նորընտիր ռեկտորը: Եթե հաշվի առնենք, որ ԱԺ պատգամավոր լինելու համար նրան մեկ տարի էլ չէր մնացել, ապա իսկապես հինգ տարով ռեկտոր ընտրվելը խիստ տրամաբանական է: Երեկ, երբ մենք փորձեցինք պարոն Մարուխյանից ճշտել, արդյո՞ք բուհում ունենալով կառավարման ամենամեծ լծակները՝ նա չի փորձելու քարոզել դաշնակցական գաղափարախոսությունը, մանավանդ երբ արդեն ունենք դրա վառ օրինակը, ինչի արդյունքում որոշ բուհերում ու դպրոցներում ժամանակին պարտադիր դարձավ  Հայ դատ առարկան, նա պատասխանեց.

«Եթե դուք կարծում եք, որ Հայ դատ առարկան մտցնելը թելադրված է միայն կուսակցականացմամբ, ապա կարծում եմ, մեղմ ասած, մեղանչում եք դրա դեմ»: Այսինքն,  սրանից կարելի է ենթադրել, որ շուտով ճարտարագիտական համալսարանում եւս ուսանողներն անցնելու են սույն առարկան: Ի դեպ, պարոն Մարուխյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ շատ կարեւորում է հումանիտար, տնտեսագիտական բաղադրիչների ծավալային եւ բովանդակային փոփոխությունները բուհում: Բուհի խորհրդի փակ նիստի ժամանակ նա ներկայացրել էր համալսարանի զարգացման եւ փոփոխությունների հայեցակարգային հիմնադրույթները: «Ես չեմ թաքցնում, որ այսօր համալսարանի դիմաց բավական լուրջ խնդիրներ են դրված... կարծում եմ, որ պետք է այս փորձությունից եւս պատվով դուրս գամ»,- հայտարարեց ճարտարագիտականի նորընտիր ռեկտորը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1028 դիտում

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ