Մեկ օրական. ԱԺ նախագահը մտավ դերի մեջ

03/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 3-ի համարում

Երեկ Հայաստանի Ազգային ժողովը շարունակեց իր աշխատանքն ու ընտրեց ՕԵԿ-ից հետո թափուր մնացած երկու մշտական հանձնաժողովների նախագահներին։ 70 կողմ եւ մեկ դեմ ձայնով ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց անկախ պատգամավոր Արամայիս Գրիգորյանը, իսկ սոցիալական-առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 71 կողմ ձայնով դարձավ ՄԱԿ ներկայացուցիչ Մնացական Պետրոսյանը։ Եղավ այն, ինչը պետք է լիներ ու հերթական այս ընտրությունը եւս ոչնչով չէր տարբերվի ԱԺ նախագահի վերջին ընտրությունից, եթե ԱԺ նախագահ ընտրվելուց ընդամենը մեկ օր անց ամենասկզբունքային եւ ամենապրոֆեսիոնալ Թորոսյանն իր հայեցողությամբ չմեկնաբաներ ԱԺ կանոնակարգը եւ հանձնաժողովներից մեկի նախագահի ընտրությունը չզրկեր առաջարկված ալտերնատիվից։

Երեկ Տիգրան Թորոսյանն անակնկալի եկավ, երբ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը խախտեց խորհրդարանական անդորրն ու կայունությունը եւ հայտարարեց, որ ինքը ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է այդ հանձնաժողովի այլեւս նախկին նախագահ Մհեր Շահգելդյանի թեկնածությունը։ Մինչ այդ ՀՅԴ-ն արդեն այդ պաշտոնում առաջադրել էր Արամայիս Գրիգորյանի թեկնածությունն, ու Թորոսյանը, մի կողմ դնելով օրինապաշտի իր սիրելի իմիջը, փորձում էր Հմայակ Հովհաննիսյանին համոզել, թե իր առաջարկը այնքան էլ կոռեկտ ու լուրջ չէ:

«Բայց Արթուր Բաղդասարյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու հանձնաժողովների նախագահների առաջադրմանը։ Չնայած, եթե ուզում եք, մենք կարող ենք ձեւականությունը պահպանելու համար ճշտել նաեւ Մհեր Շահգելդյանի դիրքորոշումը։ Բայց ես վստահ եմ, որ սա ճիշտ վերաբերմունք չէ»,- հարցը իրավական հարթությունից համառորեն այլ տեղեր էր փորձում ուղարկել ԱԺ նախագահը։ Եւ քանի որ պատգամավոր Հովհաննիսյանը եւս պակաս գրագետի մեկը չէ, նա ԱԺ նորընտիր նախագահին հիշեցրեց Սահմանադրությունը, որտեղ առանց որեւէ տարընթերցման գրված է, որ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, ու քանի դեռ Մհեր Շահգելդյանն անձամբ ինքնաբացարկ չի հայտնել, նրա անունը պետք է լինի քվեաթերթիկում։

Սահմանադրության այս մեկնությունն ակնհայտորեն խառնում էր կոալիցիոն մեծամասնության հաշիվներն, ուստի Տիգրան Թորոսյանը պատգամավորի համառությունը փորձում էր, չգիտես ինչու, մեկնաբանել ոչ հարգալից վերաբերմունքով։ Իհարկե, նա չկոնկրետացրեց, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնում այլ թեկնածու առաջադրելով՝ Հմայակն այդ ո՞ւմ հանդեպ հարգալից չէր։ Միգուցե Տիգրան Թորոսյանին ասել են, թե ինքն այսուհետ իրավունք ունի Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգը վերծանելու սեփական ճաշակով, բայց ԱԺ կանոնակարգ օրենքում հստակ արձանագրված է՝ «առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը»: Եւ քանի որ Թորոսյանը շատ է սիրում հղում անել խելագարության կանխավարկածին, ապա խելամտության կանխավարկածը ենթադրում է, որ Մհեր Շահգելդյանն իր ինքնաբացարկը պետք է հայտներ նիստերի դահլիճում եւ անձամբ։

Նման բան չարվեց, ուստի Մհեր Շահգելդյանի անունը, համաձայն ԱԺ կանոնակարգի, եւս պետք է լիներ քվեաթերթիկում։ Դա եւս չարվեց, ինչը արդեն նշանակում է, որ ԱԺ մեկ օրական նախագահի օրինապաշտության վրա, ինչպես նկատեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, երեւի ազդել է ողջ խորհրդարանի հակաօրինական եւ զավեշտալի մթնոլորտը։ Փոխարենը, ԱԺ քարտուղարության պետը գնաց ինչ-որ տեղ, ետ եկավ ու Տիգրան Թորոսյանի ականջին ասաց, որ  Շահգելդյանն ինքնաբացարկ է հայտնել, իսկ Գագիկ Մխեյանն էլ խնդրել է հանկարծ իրեն չառաջադրել։ Իր ականջի այս երկու փսփսոցը ԱԺ նախագահը հրապարակեց պատգամավորների համար ու հրաժարվեց Մհեր Շահգելդյանի անունը ներառել քվեարկության թերթիկում։ Եւ ողջ այս պատմության մեջ բաց մնաց ամենակարեւոր դրվագը՝ որտե՞ղ է Շահգելդյանը հայտարարել իր ինքնաբացարկի մասին. միգուցե իր տա՞նը, ջակուզիի մեջ նստած, կամ էլ իր հարեւան Վալոդի ներկայությա՞մբ է ասել, թե՝ Վալոդ, քեզ տեղեկացնում եմ, որ ես ինքնաբացարկ եմ հայտնում։

Իսկ միգուցե նա ինքնաբացարկ է հայտնել վարսավիրանոցո՞ւմ։ Եւ արդյո՞ք հարեւան Վալոդի մոտ ասվածը կամ էլ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին ինչ-որ տեղ, ինչ-որ բան փոխանցածը իրավական հիմք ունի։ Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի՝ չունի: «Մհեր Շահգելդյանն անձամբ պետք է ներկա լիներ նիստերի դահլիճում եւ ներկայացներ ինքնաբացարկ։ Եթե չի արել, ուրեմն նրա անունը պետք է գրվեր քվեաթերթիկում։ Իսկ եթե նա Հայաստանում չլիներ (Շահգելդյանը ոչ միայն Հայաստանում էր, այլեւ այդ քննարկման պահին խորհրդարանի շենքում էր-Ն.Զ.), գրավոր, իր ստորագրությամբ գրություն պետք է ուղարկեր, որ ինքնաբացարկ է հայտնում։ Այլ տրամաբանական տարբերակ չկա»,- ասում է մասնագիտությամբ իրավաբան հանձնաժողովի նախագահը։

ԱԺ կանոնակարգի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը եւս գտնում է, որ ինքնաբացարկները միջնորդների եւ քարտուղարների միջոցով չեն ուղարկվում, եւ եթե ԱԺ կանոնակարգում ճյուղ առ ճյուղ չեն գրել, որ թեկնածուն անձամբ է ինքնաբացարկ հայտարարում, դա արել են առաջնորդվելով այն հույսով, որ պատգամավորները գոնե հոգեպես առողջ մարդիկ պետք է լինեն։ «Բա որ ասում ե՞մ՝ սա քաղաքական մարմին չէ, այլ ախոռ, որտեղ ոչ մի քաղաքական օրինաչափության եւ օրենք չի գործում»,- բողոքում է պատգամավոր Հովհաննիսյանը, որը պատրաստվում է այս, ինչպես նաեւ կոալիցիայի կողմից իշխանությունն ուզուրպացնելու եւ դրանով իսկ Սահմանադրությունը խախտելու հայցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Ինչ վերաբերում է Մհեր  Շահգելդյանին, ապա վերջինս մեզ տեղեկացրեց, որ ինքը հեռախոսով է ինքնաբացարկ  հայտնել։ Այդ հայտարարությունից հետո քանի անգամ էլ թերթեցինք ԱԺ կանոնակարգը, հեռախոսով կամ տեխնիկայի այլ միջոցով  ինքնաբացարկի դեպքի այդպես էլ չհանդիպեցինք։

Հ.Գ. Այսօր «Օջախ» ռեստորանում ՀՀԿ-ն կոալիցիոն եւ մերձկոալիցիոն իր շրջապատին հրավիրելու է միասին նշել Տիգրան Թորոսյանի նոր պաշտոնը։ Հուսով ենք, որ օրենքներն ու Սահմանադրությունն այլեւս իշխանության ստիլով մեկնաբանելու Թորոսյանի նոր իմիջն իր գործընկերների կողմից կարժանանա պերսոնալնի կենացի։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1076 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան