Արցախում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ. Արցախի պետնախարար (լուսանկարներ)

03/06/2019 schedule09:10

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին Ստեփանակերտում «CONIFA Sportsbet.io Եվրոպայի ֆուտբոլային առաջնություն 2019» միջոցառումների մեկնարկից առաջ CONIFA-ի և կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարության հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացվել են նախապատրաստական աշխատանքները, Արցախում անցկացվող առաջնության առանձնահատկությունները, ինչպես նաև սպասելիքները։

«Արցախում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ: Անցյալ տարի CONIFA-ի հերթական առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ որպես երիտասարդ, սպորտային, ապագային միտված և իր երազանքների հետևից գնացող խաղաղ երկիր։ Այդ պատճառով մենք արել ենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ միջոցառումը։Այս ընթացքում հիմնանորոգվել են 4 մարզադաշտերը և դրանք միասին կարող են հյուրընկալել մինչև 14000 մարզասերների։ Նաև ավելի քան 50 մշակութային միջոցառում ենք նախատեսում և լայնամասշտաբ բացման արարողություն:

Ցավոք սրտի, ոչ բոլոր նախապես հայտ ներկայացրած հավաքականներն են կարողացել մասնակցել առաջնությանը, սակայն դա մեզ համար խոչընդոտ չէր իսկական տոն պարգևելու արցախցուն և մեր հյուրերին»,- ասել է պետնախարարը:

«Մեզ անդամակցում են թիմեր բոլոր մայրցամաքներից։ Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու։ Իսկապես զարմացած ենք արցախցիների ջերմ վերաբերմունքից։ CONIFA-ի այս առաջնության առաքելություններից մեկն էլ Արցախը աշխարհին ներկայացնելն է»,- իր խոսքում նշել է CONIFA նախագահ Պեր-Անդերս Բլինդը։«Համոզված եմ, որ ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու։ Շատ բարձր եմ գնահատում վերջին ամիսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքը։ Նաև համոզմունք ունեմ, որ Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

Այնուհետև, Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, մեկնարկել է առաջնության բացման հանդիսավոր միջոցառումը: Մասնակից երկրների թիմերի հանդիսավոր երթից հետո պաշտոնական բացման խոսքով հանդես են եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլիդտը։ Պաշտոնական հատվածից հետո մարզադաշտը վերածվել է համերգասրահի, որտեղ Հայաստանի, Արցախի աստղերը տպավորիչ շոու են ներկայացրել: Հատուկ հյուր էր հանրահայտ Մանոլո Ջիփսին, որն իսպանական ռիթմերով վարակել է հանդիսատեսին։ Երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ և Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ։Հունիսի 2-ին արդեն Արցախում անցկացվել են առաջին ֆուտբոլային խաղերը։

ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների ﬕջազգային կառավարող մարﬕն է, որը հիﬓադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսևորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ եւ անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնությունն է:

Տպել
1659 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ