Արմենիա Արթ Ֆեյրն այս անգամ ուշադրությունը կենտրոնացրել էր երիտասարդ արվեստագետների վրա

Մայիսի 31-ից հունիսի 3-ը Արմենիա Արթ Ֆեյրը հայտարարել էր իր երկրորդ ամենամյա «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրի մեկնարկը: Այս անգամ Արմենիա Արթ Ֆեյրը տեղի ունեցավ Երեւան Էքսպո կենտրոնում:

Այս տարի Արմենիա Արթ Ֆեյրը ներկայացնում է 35 մասնակից՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից եւ ԱՄՆ-ից: 2018 թվականին էլ Արմենիա Արթ Ֆեյրը դարձյալ տեղի էր ունեցել մայիս ամսին: Կազմակերպիչների խոսքով՝ չնայած քաղաքական իրադարձություններին, այն մեծ հաջողություն է գրանցել:

Արթ Ֆեյրի ծրագիրն այս անգամ ուշադրությունը կենտրոնացրել էր երիտասարդ արվեստագետներին աջակցելու, արվեստի շուկա կառուցելու եւ Հայաստանում արվեստի կրթությունը զարգացնելու վրա: Իրանից նոր ի հայտ եկող տաղանդների կներկայացնի համադրող Քարամի Համիդրեզան, ինչպես նաեւ Լոնդոնում հիմնված «Գալերի Գըլ» ցուցասրահը, որը կներկայացնի նկարիչներ Լուսկային, Ռիպսիին եւ Մեյին:

Միջոցառումը ներառում էր նաեւ Domestic Data Streamers ստուդիայի համահիմնադիր Պո Գարսիայի զրույցը, որի ընթացքում նա խոսեց քաղաքականության եւ պատմության մեջ տվյալների ընկալման մասին: Ներկայացրեց մի շարք ուսումնասիրված օրինակներ, թե ինչպես արվեստի եւ տվյալների ֆիզիկական ներկայացումը կարող է օգնել մարդկանց՝ հասնելու յուրաքանչյուր թվի հետեւում ընկած իմաստին:

Արմենիա Արթ Ֆեյրի մասնակցներն են իրանյան Սայե եւ Վիստա ցուցասրահները, հայաստանյան Արամե պատկերասրահը եւ Կարոյան ցուցասրահը: Կունստալ Բրատիսլավայի հիմնադիր տնօրեն Յուրայ Կարնին «Նոր անուններ» խորագրի ներքո ներկայացրեց Սլովակիայի երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսը:

4Plus-ը ներկայացնում էր հայ կին լուսանկարիչների հավաքական բաց արվեստանոց ցուցադրությունը, որի նպատակն է զարգացնել վավերագրական լուսանկարչությունը եւ ընդլայնել կանանց իրավունքներն ու հնարավորությունները Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Բացի կովկասյան ցուցասրահներից, ներկայացված էին նաեւ իսպանական Կրիսոլարտ եւ Վեբեր-Լութգեն պատկերասրահներն՝ ի լրումն բեռլինյան ՄԱՅՖՈՏՈ ցուցասրահի: Հետխորհրդային տարածաշրջանից ցուցադրությամբ հանդես կգա անկախ համադրող Օլեգ Կոստյուչենկոն (Բելառուս), որը «Արտահանման տաղանդ» ծրագրում կներկայացնի բելառուսցի արվեստագետներին:

Արվեստի շաբաթվա ընթացքում կայացած ցուցադրությունների շարքում ներկայացվեց Լեհաստանի Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ցուցահանդեսը: Գյոթե կենտրոնը ներկայացրեց «Die Grenze» ցուցադրությունը: Թիբո դը Ռոյթերի և Ինքե Արնսի համադրությամբ խմբային «Սահմանը» ցուցադրությունը կանդրադառնա Եվրոպայի եւ Ասիայի աշխարհագրական և մշակութային սահմաններին:

Ծագիրն ուշադրությունը սեւեռել էր նաեւ քաղաքական ու տնտեսական հեռանկարների վրա՝ ընդգրկելով մշակութային, անձնական եւ հումորային հարթությունները:

Տպել
300 դիտում

Ալավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել, 12-օրական երեխան տեղում մահացել է

Աշոտ Մելքոնյանն այսուհետեւ կարող է անարգել մտնել Վրաստան. խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել․ Փաշինյան

Ջերմաստիճանի բարձրացումը հրդեհի պատճառ կարող է դառնալ. ԱԻՆ-ը զգուշացնում է

ԿԲ-ն պահուստավորել է 131 մլն դոլար, մինչեւ ԿԲ նախագահը հասել է բանկ՝ թիվը հասել է 154 մլն-ի․ վարչապետը՝ տուրիզմի մասին

Եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի, եթե ոչ, ոչ. Սամվել Հարությունյանի հայրը դատարանից օբյեկտիվություն խնդրեց

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, կայուն զարգացման ներդրումային ծրագրերի խորհրդի նիստը

Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում դուք չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որեւէ լծակ ուզենամ․ վարչապետ

Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը

Վերջին ամիսներին ջրային ոլորտում ճգնաժամային կառավարում է իրականացվում․ Սուրեն Պապիկյան

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդության փոխարեն պետք է վկայություն ներկայացնեին. կարծում է մարտի 1-ի զոհի այրին

4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագիրն ընթացքի մեջ է, տարածքն արդեն ընտրվել է․ վարչապետ

Զենքն անզգուշությամբ մաքրելիս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը մահացել է

Սարգսյանն առաջարկում է փակել հիմնադրամի հաշվին խաղադրույք կատարող Վարդանյանի էջը, վերջինս արձագանքել է (տեսանյութ)

Քաղսի համայնքի երեխաներն իրենց ձեռքով իրենց համար ֆուտբոլի դարպաս են սարքել (լուսանկարներ)

Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում

Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին

Պետբյուջեի կատարողականում տեսնում ենք ալարկոտություն եւ հարմարվողականություն․ Արման Բաբաջանյան

Որդիս ինչո՞ւ սպանվեց, բա ես ի՞նչ անեմ հիմա, ասեք. մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում