ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների․ Փոմփեո

03/06/2019 schedule17:05

«Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Իրանի հետ` առանց որևէ նախապայման առաջ քաշելու». այս մասին Շվեյցարիայի Բելինցոնա քաղաքում կիրակի օրը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ բանակցությունների ավարտին Պետդեպարտամենտի ղեկավարը նշում էր․ - «Մենք պատրաստ ենք իրանցիների հետ խոսել առանց որևէ նախապայմանի: Դրա հետ մեկտեղ, Իսլամական հանրապետության, այդ երկրում գործող հեղափոխական ուժերի չարամիտ գործողությունների արմատական փոփոխությանն ուղղված մեր քայլերը չեն դադարելու»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Շվեյցարիայում հնչեցրած հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ թեև Վաշինգտոնը խոսում է նախապայմանների բացակայության մասին, այնուհանդերձ, ամերիկացիները իրանցիներից որոշակի հստակ սպասելիքներ ունեն:

«Մենք միանշանակորեն պատրաստ ենք այդ խոսակցությանը, որ տեղի կունենա այն պահին, երբ Իրանը որոշի նորմալ պետությանը բնորոշ պահելաձև դրսևորել: Իրական մարտահրավերներն այսօր Իրանի ներսում են: Դրանց պատճառը ոչ թե մեր կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցներն են, այլ այն քաղաքականությունը, որ վարում է իսլամական ռեժիմը վերջին 40 տարիներին: Այն հոգ չի տանում իր քաղաքացիների մասին: Ռեժիմը ձեռքի տակ եղած ռեսուրսներն օգտագործում է «Հըզբոլա» շարժմանն օժանդակելու կամ Սիրիայում ծավալված պայքարի [ֆինանսավորման] համար: Ասադին ցուցաբերված իրանական աջակցության հետևանքով Սիրիայում վեց միլիոն մարդ է տեղահանվել», - հայտարարում էր Փոմփեոն, հայտնում է Ազատությունը:

ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունները հնչեցին Թեհրանից եկող հակասական ազդակների ֆոնին:

«Մենք կարող ենք բանակցել ամերիկացիների հետ, եթե Վաշինգտոնը հարգալից վերաբերմունք դրսևորի Իրանի հանդեպ», - Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` հունիսի 1-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք կարող ենք ելնել բանակցությունների տրամաբանությունից, եթե հակառակ կողմը հարգալից կերպով նստի բանակցությունների սեղանի շուրջ և հետևի միջազգային օրենքներին, այլ ոչ թե բանակցություններ սկսելու հրաման արձակի», - նշում էր Ռոհանին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մինչդեռ, ավելի զգուշավոր է: Ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրանական դիվանագիտության ղեկավարը նախօրեին նշում էր․ - «Քիչ հավանական է, որ Իրանը մոտ ապագայում բանակցություններ սկսի Վաշինգտոնի հետ»:

Տպել
296 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության