Շաբաթօրյակին նախատեսվում է Լոռու մարզի 115 աղբանոցներից մաքրել 88-ը

Հունիսի 8-ը ողջ Հայաստանում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Համապետական շաբաթօրյակը մեծ թափով պետք է կայանա նաեւ Լոռու մարզում:

Կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր խորհրդակցություն է անցկացրել:

ՀԺ-ի հետ զրույցում փոխմարզպետն ասաց, որ փորձելու են հունիսի 8-ի շաբաթօրյակն իրականացնել ավելի ակտիվ ու արդյունավետ: «Որոշակի փոփոխություններ կան մոտեցումներում: Մարզպետարանը մինչ այժմ կոնկրետ տարածք է վերցրել եւ մաքրել, այսօր արդեն մոտեցումը փոխվել է: Բոլոր վարչություններից եւ բաժիններից պետք է աշխատանքային խմբեր մեկնեն մարզի գյուղական ու քաղաքային համայքներ՝ նախ մասնակցելու, հետո նաեւ՝ վերահսկելու նպատակով»,-ասաց նա:

Փոխմարզպետի խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին հորդորել են շաբաթօրյակի ընթացքում ակտիվացնել նաեւ համատիրություններին. «Համատիրությունները իրենք ոչ միայն պետք է մասնակցություն ունենան, այլ նաեւ բնակչությանը հորդորեն, որ յուրաքանչյուրը իր բակն ու թաղամասը մաքրի: Սա նաեւ լավ ցուցիչ կլինի, որ հասկանանք, թե ի վերջո ինչ դեր ունեն համատիրությունները բնակիչների հետ տարվող աշխատանքներում»:

Մարզի աղտոտված վայրերն ու առկա աղբանոցներն արդեն գույքագրված են: Փոխմարզպետն ակնկալում է, որ 115 աղբանոցներից գոնե 88-ը կփակվեն. «Առանձնացրել ենք 63 ամենաաղտոտված վայրերը, որոնք մարզի տարբեր տարածքներում են, ամենաշատը Վանաձորի տարածքում է՝ 14 աղբանոց»:

Տպել
690 դիտում

Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի ետեւից. ինչ է կատարվել հ.52 դպրոցում

Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տան տանիք է այրվում. ԱԻՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Ռիո դե Ժանեյրոն կրկին գունավառ էր. լուսանկարներ կառնավալից

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

«Որ թատրոնը կավարտվի երեք գործողությամբ». Բարսեղ Բեգլարյանը եկավ դատարան

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց դատարան. շուտով կսկսվի դատական նիստը

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Վարչապետը նամակ է ստացել, որով տրվել է հանձնարարական՝ 5 գերատեսչության. կարող են մի շարք ազատումներ լինել

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի եւ մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

Քիչ անց կսկսվի Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստը. դատարանի բակում բողոքի ակցիա է

Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ես, որ մի տեղ գնում եմ, աշխատակիցներս հետս գալիս են. Արկադի Համբարձումյանը դատարանի բակում աջակցում է Սերժ Սարգսյանին

Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա