Արյան քաղցկեղով հիվանդ փոքրիկ Սոնա Մելքոնյանի ընտանիքի կուտակած պարտքերը կապ չունեն երեխայի բուժման հետ. պարզաբանում

04/06/2019 schedule16:40

Մեծ զարմանք ապրեցինք, երբ ծանոթացանք blognews.am  և arenanews.am կայքերում  մայիսի 30-ին հրապարակված այն նյութին, որտեղ խոսվում է արյան քաղցկեղով հիվանդ փոքրիկ Սոնա Մելքոնյանի մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին, «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:

«Հոդվածում 1-ամյա Սոնայի հայրը` Վարազդատը, պնդում է, որ նա «արդեն ունի կուտակած պարտքեր երեխայի բուժման, հետազոտությունների համար»:

Ինչպես գիտեք, «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ամբողջությամբ հոգում է քաղցկեղով հիվանդ մինչև 25 տարեկան երեխաների ու երիտասարդների ախտորոշման և բուժման հետ կապված բոլոր ծախսերը, այդ պատճառով հետամուտ եղանք պարզելու, թե ինչո՞ւ ընտանիքը պարտքեր կուտակելու փոխարեն դեռևս չի դիմել մեր հիմնադրամին։

Ինչպես պարզվեց, Սոնա Մելքոնյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն է ընդունվել սույն թվականի մայիսի 22-ին, ու, թեև ընտանիքը տեղեկացված է մեր հիմնադրամի գոյության մասին, ինչպես նաև գոհ է Արյունաբանական կենտրոնում ներկայումս երեխայի ստացած բուժումից, սակայն Մելքոնյանները գտնում են, որ «երեխան իր հետագա բուժումը պետք է ստանա արտերկրում»:

Ինչ վերաբերում է պարտքերին և վարկերին, պարզվեց, որ երկար ժամանակ է, ինչ ընտանիքն իսկապես ֆինանսական խնդիրներ և կուտակած պարտքեր ունի, սակայն դրանք որևէ աղերս չունեն ընդամենը մի քանի օր առաջ ախտորոշված հիվանդության բուժման և հետազոտությունների հետ։

Հարգանքով`

City of smile- ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

Էսթեր Դեմիրճյան», - ասված է հաղորդագրությունում:

Տպել
3254 դիտում

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է