Հայաստանում կստեղծվի Սոցիալական շտապօգնության համակարգ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրման գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարիներին, բայց այժմ գործընթացի տրամաբանական ավարտին ենք հասել: Այս համակարգի հիմնական նպատակը, ըստ էության, հրատապ օգնության կարիքների համակարգված հավաքագրումն ու արձագանքումն է: Այն ենթադրում է ապակենտրոն աշխատանք, այսինքն՝ պետք է ունենանք սերտ ներգրավվածություն՝ թե՛ տարածքային մարմինների, և թե՛ գործող հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի շատ ավելի արդյունավետ ու հասցեական կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները»,- ասել է փոխնախարարը:

Փոխնախարարը նշել է, որ ստեղծվելու է մի հարթակ, որտեղ ենթադրվում է սերտ համագործակցություն պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու անհատների միջև և որտեղ հնարավոր կլինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված հասցեագրել.

«Բուն գործընթացը պատկերացնում ենք տարբեր կազմակերպությունների և անձանց ներգրավմամբ, իսկ տրվող աջակցությունը՝ ավելի համակարգված ձևով, որպեսզի ունենանք և՛ համաչափ բաշխում, և՛ կարիքների համաչափ հասցեագրում տարբեր բնակավայրերում: Սա կօգնի նաև արմատավորել փոխօգնության մշակույթը համայնքային մակարդակում, որը շատ կարևոր եմ համարում»:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրել է, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսվում է օգտագործման պիտանի մթերքի և այլ բնաիրային օգնության (օրինակ՝ կահույք, հագուստ) հավաքագրում, որը կբավարարի սահմանված անվտանգության չափանիշները.

«Նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ որոշակի ծրագրեր իրականացնել նաև այն սահմանամերձ բնակավայրերում, որոնք մարտական գործողությունների հետևանքով սոցիալական որոշակի ռիսկեր ունեն»,- հավելել է Ա. Մինասյանը:

Պատասխանելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ իրենց մասնակցության և գործառույթների վերաբերյալ հարցին, փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրում ներգրավվելիք կազմակերպությունները պետք է ցանկություն հայտնեն մասնակցելու աշխատանքներին, գրանցվեն, որից հետո հետագա գործողությունները կհամակարգվեն հարթակում: Իսկ համակարգի գործունեության վերահսկման ապահովման հարցի վերաբերյալ  Ժ. Անդրեասյանը նշել է, որ նախատեսվում է համակարգումը պատվիրակել՝ որպես առանձին գործառույթ. «Ունենալու ենք առնվազն հինգ հոգի, որոնց հիմնական գործունեությունը և աշխատանքը լինելու է սոցիալական շտապօգնության համակարգի գործարկումն ու վերահսկողությունը: Երբ համակարգը կզարգանա և իսկապես կդառնա փոխօգնության մշակույթ, նախարարության մասնակցությունը այլևս չի պահանջվի: Մենք ուղղակի հարթակը կհամակարգենք, որպեսզի մարդիկ կարողանան տեղեկատվության փոխանցում իրականացնել և կկարողանանք ուղղորդել այն կազմակերպություններին, որոնք ուզում են որոշակի աջակցություն ցուցաբերել անհատներին... Ու, քանի որ կա համակարգում և որակական նվազագույն պահանջներ, օրինակ՝ սննդամթերքի, բնաիրային օգնության և ծառայությունների վերաբերյալ, մենք նաև կերաշխավորենք, որ այդ աջակցությունը սահմանված մակարդակից ցածր չլինի: Այսինքն՝ պետությունը պետք է համակարգի և երաշխավորի նվազագույն որակակական չափանիշները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Տպել
1067 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից