Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված կողոպուտը (տեսանյութ)

Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկյա շղթան`խաչով, ու փախել: 

Հաղորդում ստանալուց անմիջապես հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու նպատակով, օպերատիվ հարցումներից զատ, իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: 

Տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող տղամարդուն:  Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Հունիսի 3-ին քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի երկաթուղայինների փողոցի 38 ամյա մի բնակիչ: Նույն օրը նա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Քրեական հետախույզները չէին սխալվել: Կասկածյալը ոչ միայն խոստովանեց կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրեց, թե փողոցի որ հատվածում, ինչպես է կատարել կողոպուտը, որ կողմ փախել: Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
430 դիտում

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սեւանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն

Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել