Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանը ընդունել է, որ կրակելու հրաման է տվել և որ պարկուճները փոխվել են. Սաֆարյան

Երեկ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասծանքով ձերբակալված ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը մի քանի անգամ հարցաքննված է եղել Փաստահավաք խմբի կողմից (Փաստահավաք խումբը գործել է 2008 թվականի հոկտեմբերից մինչեւ 2009 թվականի հունիսը):

Հեղափոխությունից հետո նա նաեւ 3-4 անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանում է փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

- Տիկին Սաֆարյան, Գեղամ Պետրոսյանը քանի՞ անգամ է հարցաքննվել Փաստահավաք խմբի կողմից:

- Գեղամ Պետրոսյանը երկու անգամ կանչվել է Փաստահավաք խումբ եւ հարցաքննվել է: Պետրոսյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ տեղեկություններ կային, որ ոստիկանության ներքին զորքերը ռեալ մասնակցություն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններում եւ ըստ էության շատ ակտիվ դեր են ունեցել:

Առաջին անգամ երբ հարցաքննեցինք, շատ կցկտուր էր նրա խոսքը, եւ դժվարությամբ էինք կարողանում հոդաբաշխ նախադասություն ստանալ նրանից: Եկել էր, որ թաքցներ՝ ինչ է իրեն հայտնի, այդպիսի տպավորություն էր մեզ մոտ: Ամեն դեպքում, իր այդ կիսատ-պռատ խոսակցությունից էլ հասկացանք, որ ե՛ւ զինված են եղել, ե՛ւ այդ ժամանակ, որքան հիշում եմ, մենք իմացանք, որ մարտական զրահամեքենա (ԲՏՌ) է բերվել իր իսկ հրամանով: Իմացանք, որ առավոտյան, երբ իրենք եկել են Ազատության հրապարակ խաղաղ ցուցարարներին ցրելու, շատ մարդիկ են այնտեղ կանգնած եղել, որոնց շրջանակը մենք նախկինում չգիտեինք: Մենք հասկացանք, որ Աֆյանը, Գիզիրյանը, Գրիգոր Գրիգորյանը (2008-ին եղել է ոստիկանության զորքերի հրամանատարը,-հեղ.) եւ հենց ինքը՝ Պետրոսյանը, ակտիվ դերակատարություն են ունեցել այդ ամենի մեջ: Հետո, երբ մենք գնացինք 10/32 զորամաս եւ հարցաքննեցինք բազմաթիվ մարդկանց, նորից Գեղամ Պետրոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն ծագեց, որովհետեւ արդեն ամբողջ խոսակցությունը այնպես էր զարգանում, որ կրակողներ եղել են, եւ ոստիկանության ներքին զորքերը հրազեն օգտագոծել են: Այնուհետեւ Գեղամ Պետրոսյանին երբ երկրորդ անգամ հրավիրեցինք Փաստահավաք խումբ, նա շատ վրդովված էր եւ նրան դուր չէր եկել երկրորդ անգամ հրավիրելը, բայց նաեւ երեւում էր, որ երկրորդ անգամվա պահելաձեւը ավելի հանդուգն էր, մի տեսակ հարձակողական էր եւ հավանաբար իրեն թվացել էր, որ ճիշտ ձեւ է ընտրել՝ իր արարքները այդ եղանակով կոծկելու համար:

Երկրորդ հարցաքննության ժամանակ նա ընդունեց, որ կրակելու հրաման տվողներից մեկը եղել է ինքը, թեեւ էլի փորձեց ինչ-որ անհայտ անձի վերագրել Տիգրան Աբգարյանի սպանությունը: Դեռ այն ժամանակ մեզ որոշակի տեղեկություն հասել էր, որ ներքին զորքերի պաշտոնատար անձանցից ոմանք ժողովրդի վրա կրակել են եւ մենք չկարողացանք հստակեցնել, թե ով էր այդ կրակողը: Ներքին լուրերը ուրիշ խնդիր էր, բայց  ապացույցի վերածելը դարձել էր հիմնախնդիր, որովհետեւ չէին խոսում:

Ըստ գործի նյութերի, Հատուկ քննչական ծառայությունում քննության ժամանակ Գեղամ Պետրոսյանը ընդունել է, որ ժամանակին Փաստահավաք խմբին զորքի ներգրավված լինելու հանգամանքների եւ փամփուշտները փոխելու մասին տեղեկությունները ճիշտ չի տվել եւ ՀՔԾ-ում ընդունել է, որ իրենց այդ ժամանակ ասվել է, որ զորքի մասնակցությունը չերեւա եւ ամբողջ գործընթացը գնացել է հենց այդպես՝ իրենք ստել են: Փամփուշտների փոփոխման հետ կապված իրենք ունեցել են ակտիվ մասնակցություն եւ կրակային պարապմունքներ են անցկացրել եւ այդ կրակված փամփուշտները ավել են ցույց տվել, որպեսզի կարողանան Մարտի 1–ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ փոխել այդ պարկուճները: Այսինքն՝ մենք հասկանում էինք, որ Գեղամ Պետրոսյանի դերը այս ամենում շատ մեծ է եւ Գեղամ Պետրոսյանը նաեւ ցուցմունք է տվել, որ ամենավերեւի մակարդակով զորքերի մասնակցության եւ այդ ամեն ինչի կազմակերպվածության վերաբերյալ տեղեկություններ եղել են: Գեղամ Պետրոսյանը այս մտահոգող հարցերի շուրջ ցուցմունքներ տվել է, որոնք առկա են Մարտի 1-ի գործի նյութերում, որոնք Ռոբերտ Քոչարյանը կարդացել է եւ չգիտես ինչու իրեն չի վերագրել:

- Դուք Մարտի 1-ի գործի նյութերո՞ւմ եք այս ամեն ինչին ծանոթացել:

- Այո, նաեւ փաստահավաք խմբում տված իր տեղեկություններում նա հստակ ընդունել է, որ կրակելու հրամաններն իրենք են տվել, որ մարտական զենք եղել է, զենքի տեսակները շարադրել են: Հետո պարզվել է, որ իրենց մոտ եղած զենքը օգտագործվել է, որովհետեւ զենքից արձակված գնդակներ են հայտնաբերվել Զաքար Հովհաննիսյանի մարմնում (Զաքար Հովհաննիսյանը մահացել էր որովայնի շրջանում «Մակարով» տեսակի (տրամաչափը 9մմ) ատրճանակի կրակոցից ստացած վնասվածքից,-հեղ.) եւ նաեւ ուսումնասիրվել են Դավիթ Պետրոսյանի մարմնից հայտնաբերված գնդակի տրամաչափը եւ տեսել, որ դա նույնպես 9 մմ տրամաչափի է: Կարծում եմ, որ Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ձեռք բերել հավաստի փոխկապակցված ապացույցներ, որ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը առնչվում է Պետրոսյանի հետ: Կարծում եմ, որ շատ կարեւոր գործընթաց է իրականացվել ու լավ է, որ բացահայտվեց  Զաքար Հովհաննիսյանի սպանությունը: Ընդ որում, Անդրանիկ Քոչարյանի հարցին՝ կարո՞ղ էին այդ մարդիկ (զորքերի ծառայողները,-հեղ.) ինքնուրույն կրակել, թե՝ ոչ, տվել է բացասական պատասխան, նշելով՝ առանց մեր հրամանի նրանք չէին կրակի: Բայց ինքը իր գործողությունների վերաբերյալ շատ սահմանափակ ցուցմունքներ է տվել, ինքը իր կրակելու հանգամանքները թաքցրել է:

- Փաստահավաք խումբը տեղեկություն ուենցե՞լ է Գեղամ Պետրոսյանի կողմից օգտագործվող «Մակարով» տեսակի զենքի մասին:

- Ինքը հայտարարել է, որ իրենց մոտ եղել է ե՛ւ ինքնաձիգ ե՛ւ «Մակարով» տեսակի ատրճանակ: Սակայն ամբողջ ծավալի մասին քիչ տեղեկություն է հայտնել: ՀՔԾ-ում հետագայում նաեւ քննության ընթացքում ընդունել է, որ փամփուշտների թվի, կրակելու վերաբերյալ ունեցել են նախապես քննարկում եւ հենց առավոտվանից զինված էլ դուրս են եկել:

- Տիկին Սաֆարյան, այսինքն՝ Գեղամ Պետրոսյանը ընդունե՞լ է, որ պարկուճները փոխվել են:

- Այո, ընդունել է, որ ոչ միայն պարկուճները փոխվել են, այլ Գրիգոր Գրիգորյանը իրեն ասել է՝ Հատուկ քննչական ծառությունում ինչ կասեն, գնա եւ այդպես էլ արա:

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը 2008թ. մարտի 2-ին` ժամը 02-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց`որովայնի հրազենային վնասվածքով։ Վիրահատության ընթացքում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ 

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք որովայնի առաջնային մակերեսին`էպիգաստրալ շրջանում, լյարդի, ստոծանու եւ ձախ թոքի ստորին բլթի, գոտկային մկանի միջանցիկ վնասվածքներ, գոտկային ձախ կեսի հետին մակերեսի արյունազեղում, որոնք հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության: Զաքար Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել արյան սուր կորուտը: Դիահերձման ժամանակ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Իսկ նման փամփուշտները նախատեսված են «ՊՄ» (Մակարով) եւ «ԱՊՍ» ատրճանակների համար:

Տպել
26347 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան