Արդեն մի քանի օր է, ինչ չի ապահովվում Հիմնադրամի բնականոն գործունեության հնարավորությունը. ՀԿ-ներ

05/06/2019 schedule17:05

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք` հայտարարությունը.

«Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր աջակցություն ենք հայտնում 1997թ.-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործունեությանը:

Մշտապես հանդես գալով բազմակարծության, խոսքի ազատության և մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանությամբ, ողջունում ենք 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհրաժեշտ միջավայրի ստեղծումը:

Վերջին օրերին, սակայն, քաղաքացիների մի խմբի կողմից «Բաց Հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի գրասենյակի մոտ իրականացված ցույցերի թիրախավորված բնույթը, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաննների նկատմամբ սադրանքները, Հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ սպառնալիքները, ազգային շահերի անվան տակ բռնության, ատելության խոսքի տարածման դրսևորումներն անընդունելի են հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների, մտացածին ենթադրությունների և դրանց հիման վրա գնահատականների տարածումը, ապարդյուն փորձ է նսեմացնելու մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, որի աջակցման գործում իր ներդրումն ունի «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը:

Ավելին՝ բողոքի ակցիաների իրականցման նման գործողությունները հանգեցնում են միավորումների ազատության իրավունքի սահմանափակմանը, որը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին: Անհրաժեշտ է նշել ՀՀ ոստիկանության կողմից այդ ցույցերի ընթացքում դրսևորվող բացառիկ զուսպ պահվածքը ցույց անող քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ արդեն մի քանի օր է, ինչ չի ապահովվում Հիմնադրամի բնականոն գործունեության հնարավորությունը:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը պահպանելու, աշխատակիցների և այցելուների անարգել ու անվտանգ  տեղաշարժն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև կանխել հնարավոր ոտնձգությունները մարդկանց կյանքի, առողջության ու գույքի նկատմամբ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ

«Հանրային օրակարգ» ՀԿ

«Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Երանի մամուլի ակումբ» ՀԿ

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն

«Տաթևիկ» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

«Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ

«Փինք» ՀԿ

«Մարդու իրավունքների տուն» Երևան

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ

«Ֆեմիդա» ՀԿ

«Նոր Սերունդ» ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

«Հայստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ

«Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

«Ուրբան» Հիմնադրամ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություւն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն  ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

«Ռեստարտ» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

«Լոռե էկո-ակումբ» ՀԿ

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

«Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Սի-Փի-Այ» իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

«Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ

Ոսկե Ծիրան Կինոյի Զարգացման Հիմնադրամ

«Անգել» սոցիալական կրթամշակութային ՀԿ

«Էկոթիմ» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ

«Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ

«Համայնքների ֆինանսիստների միավորում»:

Տպել
1400 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են