Ռեպորտաժ դեպքի վայրից. «Զապը» մեծացել, «Ջիփ» է դարձել

06/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 6-ի համարում

Ինչպես վարչապետ դառնալուց առաջ, այնպես էլ հիմա Անդրանիկ Մարգարյանն իր ընտանիքի հետ ապրում է Երեւանի Ավան համայնքում գտնվող իրենց բնակարանում, միայն թե, ի տարբերություն մինչվարչապետական ժամանակների, այժմ նրանց լուսամուտների վրա երկաթյա ճաղեր են ավելացել: Վարչապետի ընտանիքը կառավարական ամառանոց չի տեղափոխվել, եւ նրանք 8 հոգով ապրում են 5 սենյականոց բնակարանում (միացրել են կողք-կողքի գտնվող երկու բնակարանները), որը գտնվում է 9 հարկանի շենքի երկրորդ հարկում: Շենքի մուտքն ընդհանրապես դուռ չունի, եւ մի պահ թվում է, թե վարչապետը, ճաղավանդակներից բացի, պաշտպանական այլ միջոցներ ձեռք չի առել: Բայց շուտով պարզվում է, որ երկաթյա դուռը կա, որը գտնվում է երկրորդ հարկում՝ արգելելով պատահական մարդկանց մուտքը հարկաբաժին:

Բայց դա չի խանգարում, որ, ասենք, նրանց առաջին հարկի հարեւանուհի տիկին Գյուլնարան ամեն առավոտ բարձրանա՝ վարչապետի կնոջ ու հարսի հետ սուրճ խմելու, այն էլ՝ անպայման դառը եւ առանց քաղցրավենիքի: Վարչապետի բնակարանը հսկող պահակներ այստեղ չկան: Չեն հսկում նաեւ նրա մանկահասակ թոռներին, որոնք հաճախակի են բակում լինում ու խաղում թաղի երեխաների հետ: Վարչապետի ընտանիքը երբեմն օգտվում է իրենց թաղում գտնվող փոքրիկ խանութից:

«Մատնաքաշ են առնում, մեկ-մեկ՝ լավաշ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասում է խանութում աշխատող տիկին Օֆելյան, որը գովեստի խոսքեր է հնչեցնում Անդրանիկ Մարգարյանի կնոջ հասցեին: «Մի պրոբլեմի մասին որ իմանում է, հետո անպայման հետաքրքրվում է՝ ինչ եղավ: Հնարավորության դեպքում նաեւ օգնում են»,- շարունակում է տիկինը:

Մոտակայքում կոշկակարանոց էլ կա, եւ վարչապետի ընտանիքը նաեւ կոշկակարի ծառայություններից է օգտվում: Վարչապետի կոշիկները նորոգելու բախտ կոշկակար վարպետը հազվադեպ է ունենում, իսկ ահա ընտանիքի մյուս անդամներինը՝ համեմատաբար հաճախ: Ասում է, որ մեծահասակներն իտալական կոշիկներ են հագնում, իսկ երեխաներն առայժմ ստիպված են գոհանալ հասարակ չինականով: Նաեւ մոտիկ վարսավիրանոց կա, բայց, պարզվում է, Մարգարյաններից ոչ ոք այստեղ չի այցելում: «Իրենք էլ վարսավիրանոց ունեն»,- ասում է վարսավիրներից մեկն՝ ավելացնելով, որ այդուհանդերձ՝ նրանք վարսավիրանոց չեն գնում, այլ վարսավիրն ինքն է վարչապետի ընտանիքին այցելում:

Թաղի բնակիչներն ասում են, որ այդ տարածքում վարչապետը նաեւ խանութներ ունի: Մտնելով նրանց նշած խանութները՝ առաջին բանը, որ նկատում ես, ամեն մի ապրանքի վրա փակցված գնապիտակներն են, ինչը ոչ բոլոր խանութներին է հատուկ: Դա նշանակում է, որ վաճառողները չեն կարող խաբել հաճախորդին՝ ապրանքի գինը նրան թեկուզ 10 կամ 20 դրամ ավել ասելով: Իսկ ահա երկրորդ բանը, որ նկատում եւ զարմանում ես այստեղ, հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) բացակայությունն է: Այսինքն՝ ՀԴՄ-ներ գուցեեւ կան՝ խանութի մի անկյունում դրված, բայց դրանք չեն կիրառվում, եւ ոչ մի հաճախորդ (համենայնդեպս, այդպես էր մեր այցելության պահին), գնումներ կատարելուց հետո կտրոն չի ստանում:

Իսկ դա էլ, բնականաբար, նշանակում է, որ վարչապետի բիզնեսը ստվերում զովանում է: Նրանց խանութներն աչքի չեն ընկնում էժանությամբ: Վաճառողների աշխատավարձն էլ իր փոքրությամբ չի տարբերվում այլ խանութներում աշխատողների աշխատավարձից: Բնակիչները հիշատակում են նաեւ 5 եւ 32 համարի երթուղիների մասին, որոնք նույնպես պատկանում են Անդրանիկ Մարգարյանին ու նրա թաղապետ որդուն: Ավանում վարչապետի հարեւանությամբ ապրող տղամարդիկ չեն մոռանում նշել նաեւ Անդրանիկ Մարգարյանի «Զապորոժեցի» մասին: Մինչ վարչապետ դառնալն Անդրանիկ Մարգարյանը «Ջիփ» չի ունեցել եւ ստիպված է եղել յոլա գնալ «Զապորոժեցով»: Թաղի տղամարդիկ, որոնք տաղավարում խումբ-խումբ հավաքված նարդի կամ շախմատ են խաղում, պատմում են, որ հաճախ իրենք են նրա մեքենան հրելով ընթացքի մեջ գցել: Այդ մասին ասում են ու եզրակացնում.

«Բայց ինքն էլ պիտի ժողովրդին առաջ հրի», ինչը չի արվում: Նրանք դժգոհ են տիրող կարգերից, իսկ օրենքն էլ. «Օրենքը գրված ա թղթին, իրագործող չկա: Ազգին լավ չեն պահում: Ժողովուրդն անգործության ա մատնված, աշխատավարձերը, թոշակները շատ ցածր ա, ժողովուրդը նեղվում ա»,- նարդի խաղալը չդադարելով՝ ասում է տղամարդկանցից մեկը: Շախմատ խաղացողների խաղին հետեւող մեկ այլ տղամարդ էլ գոհ է վարչապետից ու նրա գործունեությունից: «Կիրթ է, գրագետ է, չափված-ձեւված անձնավորություն է եւ գող չէ»,- համոզված է թոշակառու պապիկը: Ասում են՝ ժամանակին նա էլ իջել, իրենց հետ խաղացել է: Հիմա բազմազբաղ վարչապետ է. առավոտյան գնում է, ուշ երեկոյան վերադառնում: Իր սեւ «Ջիփին» էլ ուղեկցում են երկու այլ մեքենաներ: Ծառայողական մի մեքենա էլ, դարձյալ սեւ «31-10», ունի վարչապետի կինը: Իսկ բակում մեր զրույցը տղամարդիկ այսպես են եզրափակում. «Հայ ազգը կործանվել է: Ուղղակի մեղք ենք, քչով թող բավարարվեն, թող մեզ կուլ չտան»: 

Աննա Զախարյան

Տպել
1012 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ