Մյուս տարվանից բոլոր մարզերում կունենանք ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ․ Անդրեասյան

«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։ Այժմ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ փորձելով մեծացնել պետական աջակցությունը։ Ըստ նախագծի՝ հանրապետության բոլոր մարզերում գալիք տարվանից կունենանք աջակցության կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների պատվիրակման միջոցով։ Նաև նախատեսել ենք ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանի ստեղծում»,– այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝  մարզպետարանների  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Փոխնախարարը, առանցքային համարելով համայնքների հետ սերտ համագործակցությունը, խիստ կարևորել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ կարծիքների և դիտարկումների ներկայացումը․ «Ունենք վեց կենտրոն, որոնք ընտանեկան բռնության դեպքերով աջակցության գործառույթներ ունեն։ Երեքը Երևանում են, երեքը մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Շիրակում։ Հունիսի 7-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրելու «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության և «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ, որի շրջանակում ևս վեց աջակցման կենտրոններ կբացվեն մինչև տարեվերջ»։

Ժ․ Անդրեասյանը հորդորել է մարզերում գործող գենդերային հանձնաժողովներում քննարկման օրակարգային թեմա դարձնել գենդերային ռազմավարությունը՝ կոնկրետ առաջարկներ և տեսակետներ ներկայացնելու ակնկալիքով։

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող ոլորտային խնդիրների մասին՝ առաջարկելով հատկապես ուշադրություն դարձնել մասնավոր մանկապարտեզների գործունեությանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը և այլն։ Անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, նախարարի տեղակալը նշել է, որ ապաինստիտուցիոնալացումը նախարարության քաղաքականության հիմնական սկզբունքներից է․ «Մեր առաջնահերթությունը խնամատարության ինստիտուտի զարգացումն է, բայց այս ոլորտում մեծագույն խնդիր կա։  Ունենք ֆինանսավորում պետական բյուջեից, ունենք վերապատրաստված ընտանիքներ, սակայն, իրականում, այդ ծրագրի ցուցանիշները շատ վատ են»։

Փոխնախարարը նաև էական է համարել երեխաների և նրանց ընտանիքների կարիքների որակյալ գնահատման իրականացումը։ Նա փաստել է, որ նախարարության առաջնային նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա կենսաբանական ընտանիքում, և այս գործում, միանշանակ, պետք է աջակցել․ «Եթե առաջիկայում էլ կլինեն կոնկրետ դեպքեր, երբ աջակցության պարագայում երեխաների՝ ընտանիքներ վերադարձը հնարավոր կլինի, տեղեկացրեք։ Նաև պետք է հստակեցնել, թե այդ ընտանիքները կոնկրետ ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն, և մենք՝ որպես լիազոր մարմին, հնարավորինս կարճ ժամկետում կապահովենք երեխաների՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունը»։

Տպել
1304 դիտում

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ