Գումարվել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը. Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն

Սանկտ Պետերբուրգում գումարվել է միջազգային տնտեսական համաժողովը: Համաժողովի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիմումը:

Համաժողովի մասնակիցների թվում են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինպինը եւ մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Եռօրյա համաժողովի ընթացքում Պուտինը հանդիպելու է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վաղվա լիագումար նիստին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ռուսական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Սանկտ Պետերբուրգի համաժողովին չեն մասնակցում Միացյալ Նահանգների պաշտոնյաները և ամերիկյան խոշոր ընկերությունների պատվիրակները: Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանտսմանը և ամերիկացի պաշտոնյաները բոյկոտում են համաժողովն, այդպես բողոք հայտնելով ամերիկացի ներդրող Մայքլ Կալվիին այս տարվա փետրվարին Մոսկվայում ձերբակալելու Ռուսաստանի իրավապահների որոշման դեմ:

Անցյալ տարվա համաժողովին ներկա էր 17 հազար մասնակից: Այս տարվա համաժողովը գումարվում է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում:

«Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական առաջին համաժողովը տեղի է ունեցել 1997 թվականին: 2006 թվականից այդ խոշոր հավաքի կազմակերպումը ստանձնել է Ռուսաստանի նախագահի վարչակազմը:

Տպել
1125 դիտում

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

Մինչև 2024 թ.-ը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել. Հակոբ Արշակյան

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը ձեռքից բաց թողեց հաղթանակն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Հայաստանն ու Վրաստանը կարեւորել են երկու խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը

2 մեդալով. Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը

Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք. վարչապետը կատակեց

Հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարեւոր միջոցառում է. վարչապետ

Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. Վլադիմիր Բրեդով

Վանաձորում քիչ առաջ կրակոցներ են հնչել. մեկ անձ վիրավորվել է

Համակարգի շնորհիվ կապահովվի երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան

Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար

Կառավարությունը գումար հատկացրեց Արարատի եւ Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման եւ 8 հորերի լուծարման նպատակով

2019-ի դրությամբ Հայաստանից ոչխարի մսի ու կենդանիների արտահանման ծավալների աճ է գրանցվել. փոխնախարար

Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան