Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության․ գործադիրն ընդունեց արտաբյուջեների սահմանափակում սահմանող փաթեթը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հավանություն տալ մեկ տասնյակից ավելի օրինագծերի փաթեթին, որի իմաստը նախարարությունների ու գերատեսչությունների արտաբյուջեների սահմանափակումն է:

«Բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին արտաբյուջետային մուտքեր, այսուհետեւ դասակարգվելու են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր եւ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր իրականացվում էին այդ արտաբյուջետային միջոցների հաշվին, դրանք այլեւս չեն իրականացվելու առանձին, այլ ներառվելու են պետբյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր»,-ասաց ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ հավելելով, որ փաթեթը ներառում է բոլոր նախարարությունների արտաբյուջեները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հարցրեց` հարցեր կա՞ն, եւ երբ արձագանք չեղավ, վարչապետը կես կատակ՝ ծիծաղելով ասաց․ «Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության»։

Փաթեթը կուղարկվի խորհրդարան՝ հաստատման:

Տպել
11929 դիտում

Թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր. ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանցիներին

Վաշինգտոնում առկա է լայն կոնսենսուս. հայ-ամերիկյան գործընկերությունը ռազմավարական բնույթ է ստանում

«Ոչ լեգիտիմ» նախագահի կողմից առաջադրված, ապա ընտրված Վահե Գրիգորյանը աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս

Ստացել է 1.2 մլն դրամի չափով կաշառք. կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ. ԱԱԾ

Իրանի խնդրից մինչեւ Աֆղանստան և ՌԴ. Բրյուսելում մեկնարկում են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա բանակցությունները

ԱԺ-ն ստիպված պետք է լինի վերացնել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, հակառակ դեպքում սա հավերժական վեճի թեմա է լինելու

Հայաստանը 4-րդ մեդալն ունի Եվրոպական խաղերում

Սպանություն Երեւանում. հայտնաբերվել է սավանով եւ պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի

Ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան. տղամարդու մահվան դեպքով ձերբակալվել է տուժողի եղբայրը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Սյունիքում մեքենան 60 մետր գլորվելով բախվել է էլեկտրասյանը. 12-ամյա երեխան հիվանդանոցում է, վարորդը մահացել է

1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ. ահազանգեր Երեւանում՝ օձերի առկայության մասին

Մինսկ-2019. բադմինտոնի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Զբոսավարների ասոցիացիան մտահոգ է՝ զբոսաշրջիկներին թալանում են. ոստիկանությունը պարզաբանում է

Սիսիանի բանկերից մեկում քաղաքացուց գողացել են հեռախոսը

«Սարուխան» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ջրանջատումներ կլինեն

«Կոբախիձե էտա ռազ, Գախարիա էտա դվա». Վրաստանի նախկին նախագահը միացել էր ցուցարարներին

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում