Հայաստանը կարևորում է գերմանական շուկան. կայացել է զբոսաշրջությանը նվիրված հայ-գերմանական գործարար համաժողովը

06/06/2019 schedule18:31

Հունիսի 6-ին Երևանում կայացել է զբոսաշրջությանը նվիրված հայ-գերմանական գործարար համաժողովը։  Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովին մասնակցել են հունիսի 4-ից 7-ը ճանաչողական այցով Հայաստանում գտնվող  Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (German Travel Association), Բավարիայի ուխտագնացության գրասենյակի, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև Հայաստանում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Սուսաննա Սաֆարյանը նշել է․ «Այս միջոցառման նպատակն է ներկայացնել պետական քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում, բնագավառի առաջնահերթությունները և հնարավորությունները, համագործակցություն ստեղծել Հայաստանի և Գերմանիայի մասնավոր հատվածների միջև, փորձել հասկանալ, թե որոնք են այն առաջարկները, որ մենք կարող ենք տալ գերմանական շուկային, և լսել գերմանական կողմի այն առաջարկները, որոնք պահանջվում են գերմանական շուկայի համար։ Մենք նաև  հրավիրել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության բնագավառում, որպեսզի իրենք էլ կարողանան ներկայացնել այն,  ինչ արվում է Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությամբ»։

«Հայաստանը կարևորում է գերմանական շուկան, Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային այցելությունները։ Հարկավոր է առավելագույնս օգտագործել Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները և ներկայանալ գերմանական շուկայում, իսկ այսօրվա միջոցառումը  ևս մեկ լավ հնարավություն է դրա համար», - ասել է Սուսաննա Սաֆարյանը։ 

Համաժողովի ընթացքում ներկայացվել են շնորհադեսներ, քննարկվել են զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական զբոսաշրջային գործընկերության առանձնահատկությունները և դրանց զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության պայմանավորվածություններ։ 

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Գերմանական տնտեսական միավորման (DWV), Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (DRV)  և «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցությամբ (ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ):

Տպել
528 դիտում

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն