Այս կարեւոր պետական ապարատում աշխատում են դեռ նախկին իշխանության ոճով. բաց նամակ ՀՀ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է բաց նամակով դիմել Արարատի մարզի Ազատավան համայնքի բնակիչ Արուսյակ Հովաննիսյանը: Նամակը տեղադրում ենք ստորեւ, առանց խմնագրման.

«Ես Ա. Հովհաննիսյանս, հանդիսանում եմ Արտաշատ «Իրավապաշտպան բարեգործական ասոցիացիա» կազմակերպության նախագահ։ Մեր կազմակերպությունը ստեղծման օրից զբաղվում է կարիքավոր մարդկանց, ընտանիքներին օգնելով, բժշկական անվճար օգնություն է մատուցում հաշմանդամներին եւ սոցիալապես անապահով խավին։

Այդ ամենը իրականացնելու համար ես հաճախ եմ մեկնում արտերկիր եւ օգնություն բերում Հայաստան։ Ս/թ մայիսի 25-ին, Թուրքիայից ՝ Բագրատաշենի մաքսային անցակետում, աշխատակիցների կողմից արժանացանք վայրենի ու կոպիտ, գռեհիկ վերաբերմունքի։

Երբ փորձեցի միջամտել, աշխատակիցները ցինիկաբար հայտարարեցին, որ իրենք ինչպես ցանկանան, այնպես էլ կաշխատեն, քանզի ոչ ոքից չեն վախենում։ Ապշած եմ. հեղափոխությունից հետո այս կարեւոր պետական ապարատում աշխատում են դեռ նախկին իշխանության ոճով։

Հարգելի վարչապետ, մաքսատունը ներկայացնում է տվյալ երկրի դեմքը եւ այդ կետից օգտվում են, թե՛ Հայաստանաբնակները, թե՛ արտերկրի քաղաքացիները։ Այդ աշխատողները ստվեր են գցում մեր երկրի հեղինակության եւ ժողովրդի վրա։ Հուսամ, ականջալուր կլինեք իմ ահազանգին»։

Տպել
9181 դիտում

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին. փաստաբան

Կամավորներին ճանապարհում են առաջնագիծ մեքենաների շչակների ձայներով, դրոշները ծածանելով. վարչապետ

Ադրբեջանում սիրիացի զինյալների տեղակայումը՝ Թուրքիայի հավակնությունների խորհրդանիշ․ The Guardian

Ադրբեջանը կրակ է վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև՝ օդուժ կիրառել դիրքերի ուղղությամբ. Շ. Ստեփանյան

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում. Արծրուն Հովհաննիսյան

«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է». կոնգրեսական Լինդա Սանչես

Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն. Արյան Բանկ

Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի լուրը

Հնարավոր է՝ Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքի Արցախի հետ. Լիլիթ Մակունց

Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Շ. Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա աղջիկ է զոհվել (տեսանյութ)

Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

Թշնամական օդուժի հերթական կորուստները՝ լուսանկարներով. ներկայացնում է Արցախի ՊԲ-ն

Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Ջավախահայերը հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները տեղափոխում են Հայաստան. Վրաստանը թույլատրեց

Մակրոն, Թրամփ, Պուտին, Մերկել, Հռոմի Պապ. ազդեցիկ առաջնորդները խաղաղության ու երկխոսության կոչ են անում

Շվեյցարիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերին

Հայկական զինուժի կողմից հակառակորդի՝ մինչ այժմ խոցված սպառազինությունը. ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել