Աստղազարդ երկնքի տակ. Աստված պետք է շտապ օգնի

07/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 7-ի համարում

Երեւանի Շինարարների փողոցի թիվ 35 շենքի բակով անցնելիս տաղավարներից մեկում կախված գորգերն այնպիսի տպավորություն են թողնում, թե դրանք լվացվել, հիմա էլ կախված են՝ չորանալու: Բայց մոտենալով՝ տեսնում ես, որ այդ տաղավարում մարդիկ են ապրում, իսկ գորգերն էլ ուղղակի որպես պատ են ծառայում: Դրանք, իհարկե, այնքան չկան, որ տաղավարի բնակիչները չորս կողմից փակեն իրենց նոր «բնակարանը», ուստի նրանց ամբողջ անցուդարձը հարեւանների ուշադրության կենտրոնում է: 66-ամյա Սվետլանա Վարդանյանը եւ նրա 35-ամյա դուստրը՝ Վարդուհին, տաղավարում են գիշերում արդեն երկու ամիս: Մինչ այդ վարձով են ապրել հենց նույն շենքում: Ասում են, որ անցած տարվա հուլիսից մինչ դուրս գալը տան վարձ չեն տվել, թեեւ Վարդուհին համարում է, որ տնից իրենց հանելու պատճառն այլ է:

Նրա ունեցած տեղեկությունների համաձայն, օրենք գոյություն ունի, ըստ որի՝ եթե մարդն արդեն երեք տարի ապրում է չսեփականաշնորհված տանը, ապա այդ տունն արդեն կարող է իրեն պատկանել: Եւ հենց դա էլ, ըստ նրա, վախեցրել է տանտերերին, քանի որ իրենք այդտեղ բնակվել են 4 տարի: Ինչեւէ: Մայր ու աղջիկ այսօր դրսում են ապրում եւ գնալու տեղ չունեն: Նոր տուն էլ չեն կարող վարձել: Ինչո՞վ վարձեն, երբ 66-ամյա կինն ընդամենը 5 հազար 800 դրամ կենսաթոշակ է ստանում, իսկ աղջիկն էլ, որը փռում է աշխատում, չարքաշ աշխատանքի դիմաց չնչին գումարներ է վաստակում: Ասում է՝ աշխատանքը գործարքային է, եւ աշխատավարձը գոյանում է՝ կախված օգտագործած ալյուրի չափից: Այսինքն՝ 4 հազար դրամ աշխատելու համար անհրաժեշտ է մեկ պարկ ալյուրից լավաշ թխել:

Դա, բնականաբար, մեկ մարդու ուժերից վեր է: Ուստի 2-ից 4 հոգով են այդքան ալյուրը թխում եւ նախատեսված գումարը բաժանում միմյանց մեջ: Դա էլ՝ ոչ ամեն օր: Իսկական բնակարանում ապրելու ժամանակ Վարդուհին միայն ձմեռներն է փռում աշխատել: Մյուս ամիսներին տանը պոնչիկ է թխել, մայրն էլ վաճառել: Վերջինիս մինչեւ հիմա էլ թաղի երեխաները «Պոնչիկ» տատի են ասում: Այդ նույն երեխաները նաեւ նեղացնում ու քարկոծում են արդեն բակում ապրող «Պոնչիկ» տատիկին ու նրա աղջկան: Անհանդուրժող են նաեւ մեծահասակ հարեւանները: «Պառկել ես, ոնց որ քո տանը լինես»,- հարեւանների խոսքերն է հաղորդում տիկին Սվետլանան եւ պատասխանում. «Բա որ էստեղ եմ ապրում, պիտի պառկեմ»:

Հարեւանները հաճախ զանգում են ու թաղային տեսուչին հրավիրում: Նա էլ գալիս, սպառնում է: «Հարեւաններին կասեմ՝ «վեշերդ» բարբարոսաբար շպրտեն»,- տեսուչի խոսքերն է հիշում 66-ամյա կինը եւ ավելացնում՝ «Պագոնով ա, չես կարող խոսել»: Ասում են, որ իրենց այդտեղ ապրելու առաջին օրերին հարեւաններն օգնում էին. մեկ-մեկ ուտելիք էին բերում, ջուր առաջարկում, երբեմն՝ նաեւ պատրաստակամություն էին հայտնում իրենց տանը լողանալու հնարավորություն ընձեռել: Բայց «նեղություն տալ չեմ սիրում»,- ասում է Վարդուհին, եւ նրանք ջուրը մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ցայտաղբյուրից են բերում: «Տան» մեջ իրար գլխի են լցված նրանց հինավուրց իրերը, եւ տեղաշարժվելու հնարավորություն էլ գրեթե չկա:

Կենտրոնում դրված խարխուլ բազմոցի վրա մեր այցելության պահին պառկած էր Վարդուհին. տկար էր: Մայրն էլ, ծալովի մահճակալը տեղի պատճառով բացելու հնարավորություն չլինելուց, մի որոշ ժամանակ փայտի նստարանին է քնել: Բայց երեք անգամ ընկել է, ու հիմա ստիպված մի կերպ մահճակալն են բացում: Իսկ գիշերներն էլ հայտնվում են առնետները: Առայժմ վնաս չեն տվել, բայց «պապն ամեն անգամ գաթա չի ուտի»,- կարծում է թոշակառու կինը: «Շուտափույթ պետք է Աստված մի դուռ բացի մեզ համար»,- բաց դռնից ներս մտնելու հնարավորությունը ձեռքից բաց չթողած Եհովայի վկաներին չհուրընկալելուց եւ ճանապարհելուց հետո Աստծո մասին է հիշում տիկին Սվետլանան: Ասում է, որ այս երկու ամսվա ընթացքում պառավել է: Իրենց վիճակի մասին պատմելիս էլ հաճախ հուզվում ու արտասվում է: Իսկ Վարդուհին էլ սկսում է երգել եւ այդպիսով մորը սփոփել:

«Ինձ սփոփում են երաժշտությունը, լավ մարդիկ: Գիշերն էլ՝ աստղերին նայելը»,- ասում է տարեց կինը: Իսկ թե մինչեւ երբ է նրանց վիճակված աստղազարդ երկնքի տակ քնել, հայտնի չէ: Աջափնյակի թաղապետարանում այս կանանց վիճակի մասին տեղյակ չէին: Թեեւ տեղյակ լինելու դեպքում անգամ, որքան հասկացանք, նրանց ներկայիս դրությունը ոչնչով չէր փոխվելու, քանի որ թաղապետարանում համարում են, որ անօթեւան մնացած այս մարդկանց օգնելու որեւէ պարտավորություն կամ իրավասություն իրենք չունեն: Մանավանդ որ չեն ստացել նրանց գրավոր դիմումը: Տիկին Սվետլանան զանգով է փորձել թաղապետարանի աշխատակիցների ուշադրությունը հրավիրել, բայց ամեն անգամ նրան մի նոր հեռախոսահամար են առաջարկել, ու այդպես էլ չի գտնվել մեկը, որը կլսեր նրա դարդուցավի մասին: Ասում է՝ գնալ չի կարողացել ինչպես ճանապարհածախս չունենալու, այնպես էլ ցավող ոտքերի պատճառով: Իսկ նշված շենքի թաղային տեսուչի հետ զրուցել մեզ չհաջողվեց:

Աննա Զախարյան

Տպել
1252 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում