Համայնքապետերի խայտառակ ընտրություններ

09/09/2010 schedule15:27

Սակայն միայն վերջին 2-ում մեծ աժիոտաժ եղավ` այն պարզ պատճառով, որ այդտեղ առաջադրվել էին ընդդիմադիր թեկնածուներ։ Ու թեեւ մինչեւ ընտրությունները արդեն իսկ ակնհայտ էր, որ մարդիկ ավելի շատ հակված են ընտրել ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, խայտառակ ընտրությունների պաշտոնական արդյունքներով «ընտրվել» են իշխանական թեկնածուները։ Արաբկիր համայնք. իշխանական թեկնածուները իրար միս էին կրծում Այստեղ առաջադրվել էր 4 թեկնածու` գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը, գործարար Ալբերտ Երիցյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանն ու Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը։ Այստեղ օրը սկսվել է դանակահարությամբ. Ա.Երիցյանի` Շտիրլեց Աբոյի կողմնակիցները դանակահարել էին Հ.Շահինյանի վստահված անձին։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում` թիվ 4/02 ընտրատեղամասի հարեւանությամբ, որը գտնվում է Քանաքեռ Գես թաղամասի Թբիլիսյան խճուղի 7 հասցեի շենքի բակում։ Ըստ ականատեսների` մի քանի Ջիփ մեքենաներով այստեղ են եկել տասնյակ երիտասարդներ եւ վիճաբանություն են սկսել այնտեղ խմբված այլ երիտասարդների հետ։ Ըստ լուրերի` վիճաբանությունը սկսել է Հ.Շահինյանի հայրը։ Իսկ դա ավարտվել է ծեծկռտուքով, ինչի արդյունքում Երիցյանի թիմակիցներից մեկը, (ըստ որոշ լուրերի` Երիցյանի որդին` Ռոբերտը) դանակահարել է Շահինյանի վստահված անձ, 32-ամյա Մհեր Քերոբյանին։ Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ։ Երեկ մեզ հետ զրույցում «Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը նշեց, որ Քերոբյանի վիճակը միջին ծանրության է` դեպի բավարար։ Իսկ ոստիկանությունը արդեն տարածել է հայտարարություն, թե դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Ավելի ուշ ոստիկանությունը մեկ այլ հայտարարություն է տարածել, թե երեկ մեղայականով ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացել 1977 թ. ծնված Ս. Սերոբյանն ու 1968 թ. ծնված Տ. Թադևոսյանը եւ հայտնել են, թե իբր իրենք են դանակահարել Քերոբյանին։ Նշենք, սակայն, որ ըստ լուրերի` նախօրեի ուշ երեկոյան Ա.Երիցյանի նախընտրական շտաբ են այցելել ԱԱԾ աշխատակիցները` Ռ. Երիցյանին ձերբակալելու։ Վերջինս, սակայն, արդեն փախուստի մեջ էր։ Իսկ դանակահարությունից հետո Շահինյանի եւ Երիցյանի կողմնակիցների հարաբերությունները այնքան էին սրվել, որ ողջ Արաբկիրը կիրակի օրը լցվել է հատուկ ջոկատայիններով։ Ավելին, ըստ ականատեսների, Արաբկիրում են եղել նաեւ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանն ու Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Բայց, չնայած դրան, տեղ-տեղ իրավիճակը, միեւնույն է, դուրս էր գալիս վերահսկողությունից։ Օրինակ` 4/39 տեղամաս էին եկել մի քանի սափրագլուխներ եւ դուրս հանելով ՏԸՀ նախագահին` հայհոյել ու ըսպառնացել էին վերջինիս։ Ուշագրավն այն է, որ վստահված անձինք այդպես էլ չեն կարողացել կողմնորոշվել, թե ովքեր էին դրանք` Շահինյանի՞, թե՞ Երիցյանի տղաները։ Միջադեպից հետո ՏԸՀ նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել, իսկ տեղամաս այցելած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին ասել է, թե իրեն ոչ հայհոյել են, ոչ` սպառնացել։ Հանձնաժողովի անդամներից ոմանք, սակայն, շարունակել են պնդել, որ իրենք ականատես են եղել այդ ամենին, եւ միայն պատգամավորների այն հիշեցումից հետո, որ արձանագրությունը չգրանցելը քրեորեն պատժելի արարք է, վերջինս համաձայնել է արձանագրությունը գրանցել մատյանում։ Մեկ այլ` 4/45 տեղամասում, կեսօրն անց պարզվել է, որ 2 քվեաթերթիկ է անհետացել։ Նույն տեղամասում բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել նաեւ թիվ 4 ԸԸՀ անդամ Վահե Էլոյանը։ Վերջինս տեղամասում անընդհատ գոռգոռում էր, սպառնում դուրս հանել Զոյա Թադեւոսյանի վստահված անձին, խոչընդոտում էր լրագրողների աշխատանքին։ Իսկ երբ նրան խնդրեցինք մատնանշել օրենքի այն կետը, որով նա խոչընդոտում էր մեր աշխատանքը, նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց. «... ենք ընկե՞լ օրենքի ձեռը»։ Իրավիճակն ավելի խայտառակ էր տեղամասերից դուրս։ Այստեղ գծերից հանել էին մի քանի երթուղայիններ, որոնք ընտրողներ էին տեղափոխում տեղամասեր, ահազանգեր էին ստացվում, որ Երիցյանի կողմնակիցները համատարած փող են բաժանում, իսկ ողջ Արաբկիրով մեկ, բացի հատուկ ջոկատայիններից, մեքենաներով շրջում էին նաեւ բազմաթիվ քրեականներ, այդ թվում` Տէցի կռուգի «ռազբորկայի» մասնակիցներ։ Խայտառակ ձեւով է ընթացել նաեւ ձայների հաշվարկը, իսկ Երիցյանն էլ, ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակված, ուշ երեկոյան հրավառություն էր կազմակերպել։ Ըստ պաշտոնական նախնական տվյալների` Ա. Երիցյանը ստացել է 16591 քվե, Հ.Շահինյանը` 7172 քվե, Զ.Թադեւոսյանը` 5608 քվե, Ա. Մնացականյանը` 181 քվե։ Քանաքեռ-Զեյթուն. Արայիկ Քոթանջյանը Հակոբ Մեղապարտի դերում Այստեղ առաջադրվել էր 3 թեկնածո` գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը, ԺՈւԿ համակարգող Մանուել Գասպարյանն ու անկուսակցական Վարուժան Մկրտչյանը։ Ընտրությունները սկսվեցին եւ ավարտվեցին խայտառակ կեղծիքներով։ Մեր տեղեկություններով` այդ օրը բազմաթիվ ոստիկաններ այցելել են քաղաքացիների տները եւ սպառնացել, թե «կգնաք ընտրությունների միայն մեր ասելուց հետո»։ Բայց, չնայած դրան, Քոթանջյանը կարողացավ «ընտրվել» միայն ակնհայտ կեղծիքներով։ 3/10 տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության քաղվածքի` վավեր քվեաթերթիկների թիվը նշված է եղել 595, իսկ քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը` 519։ Տարբերությունը` 76 թերթիկ, այնքան, որքան Գասպարյանի եւ Քոթանջյանի ձայների տարբերությունը։ 3/08 տեղամասում թաղապետի ընտրությունների քվեաթերթիկներից 107-ի հետեւի կողմի վրա 3-ի փոխարեն եղել է 2 ստորագրություն. դրանք համարվել են վավեր։ Երբ այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք թիվ 3 ԸԸՀ նախագահ Վանուշ Զեյնալյանից, ով, ի դեպ, տեղամասեր էր եկել խմած, նա հայտարարեց, թե իբր կատարվածը անօրինական չէ։ Իսկ երբ խնդրեցինք ցույց տալ օրենքի այդ կետը, նա մատնացույց արեց ԸՕ-ի 58-րդ հոդվածի 5-րդ կետը. «Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե այն ստորագրված չէ»։ Ըստ Զեյնալյանի` եթե քվեաթերթիկը ստորագրված է, ապա վավեր է։ Նշենք, սակայն, որ ԸՕ-ի 11-րդ գլխի 53-րդ հոդվածի 1-ին կետը հստակ ասում է. «Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչեւ ժամը 24-ը ստորագրել բոլոր քվեաթերթիկները»։ Սա` ի գիտություն պարոն Զեյնալյանի։ Ի դեպ, վերջինս նաեւ փայլել է փողոցային բառերի իր իմացությամբ. նրա թույլտվությամբ հաշվարկի ժամանակ Մ. Գասպարյանի վստահված անձինք փորձել են փոխարինել իրար, բայց 3/21 ՏԸՀ-ի նախագահի բարձրացրած աղմուկից հետո Զեյնալյանը հայհոյել եւ քաշքշել է Գասպարյանի վստահված անձին։ 3/22 տեղամասում առավոտյան կնիքը արդեն թանաքոտված ու խոնավ է եղել, կնիքի պահարանի ճեղքի վրա դրված ստորագրությունը խախտված, դրսից եկած ինչ-որ անձնավորություններ հանձնաժողովի նախագահին ընտրողների ցուցակներ են ներկայացրել, ինչից հետո նախագահը հանձնարարություններ է տվել հանձնաժողովի անդամներին։ 3/24 տեղամասում նույն անձին մի քանի անգամ տեսել են քվեախցիկների մոտ։ Գասպարյանի վստահված անձը նրան փորձել է դուրս հրավիրել, սակայն վերջինս հայտարարել է, թե ինքը նախագահի թույլտվությամբ օգնում է քվեարկողներին։ Դրանից հետո վստահված անձը նրան տեսել է քվեաթերթիկները ձեռքին, իսկ ստուգելուց հետո պարզվել է, որ այդ անձնավորությունը դրանք ստացել է առանց գրանցվելու։ 3/21-ում քվեարկության արդյունքները ամփոփելուց առաջ հանձնաժողովի նախագահ Աստղիկ Խաչատրյանը հարվածել եւ շուռ է տվել քվեատուփը` գետնին թափելով քվեաթերթիկները։ Նա նաեւ արգելել է «ՀԺ», «ՉԻ», «Առավոտ» օրաթերթերթերի թղթակիցների մուտքը տեղամաս, եւ միայն ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանի զանգից հետո է հարցը հարթվել։ Ի դեպ, նույն Խաչատրյանի տեղամասում միայն անճշտությունների թիվը կազմել է 2709։ Քոթանջյանի մարդիկ խլել են «ՉԻ» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը. վերադարձրել են առանց չիպի։ Ամենախայտառակ դեպքը կապված է քվեաթերթիկների հետ։ Դեռ շաբաթ առավոտյան, հանձնաժողովի անդամները նըկատել են, որ քվեաթերթիկների մի մասը գույնով եւ չափսով չեն համապատասխանում սահմանված նմուշի քվեաթերթիկներին։ Գասպարյանը այդ մասին ահազանգել է ԿԸՀ, սակայն` ապարդյուն։ Արդեն ձայները հաշվելիս մեծ թվով նման քվեաթերթիկներ են հայտնաբերվել 3/01, 3/27 եւ 3/28 տեղամասերում։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մ. Գասպարյանը, իր թիմակիցները զանգել են «Տիգրան Մեծ» տպարան, որտեղ սովորաբար տպագրվում են քվեաթերթիկները, այնտեղ, սակայն, բացառել են, որ քվեաթերթիկները կարող են ունենալ տարբեր երանգներ։ Իսկ ինչպես մեզ հետ զրույցում շեշտեցին մասնագետները, նման բան հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ քվեաթերթիկները տպագրվեն այլ տպարանում։ Այդ դեպքում հնարավոր չի լինում ստանալ ներկի այն նույն խտությունը, արդյունքում ստացվում է երանգների տարբերություն։ Եւ ի դեպ, Զեյթունում շրջանառվում են լուրեր, որ Քոթանջյանը ընտրություններից առաջ քվեաթերթիկների համար նախատեսված «Օվսեթ» թուղթ է ձեռք բերել։ Հիշեցնենք, որ Քոթանջյանը սեփական տպարան ունի, եւ այդ պարագայում լրացուցիչ քվեաթերթիկներ տպագրելը բարդ գործ չէ։ Իսկ երբ թիվ 3 ԸԸՀ նախագահին խնդրեցինք պարզաբանել նաեւ այս հարցը, վերջինս հայտարարեց, թե ինքը «ժամանակ չունի պարզաբանում տալու համար, քանի որ առավոտվանից պարզաբանումներ է տալիս»։ Իսկ Մ. Գասպարյանը երեկ հայտարարեց նաեւ, որ ընտրություններում գործել է նաեւ կարուսելի մեխանիզմը, եղել են կրկնակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկելու եւ կեղծ անձնագրերով քվեարկելու դեպքեր։ Գասպարյանը հայտարարեց նաեւ, որ ինքը երեկ դիմել է ԸԸՀ եւ դատախազություն։ ԸԸՀ-ից Գասպարյանը պահանջել է կատարել վերահաշվարկ, ինչպես նաեւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Իսկ դատախազությանը Գասպարյանը ներկայացրել է կատարված խախտումները, կից` նաեւ դրանց տեսագրությունները։ Գասպարյանը խոստացել է մինչեւ վերջ պայքարել իր քվեների համար, նաեւ այնպես անել, որ Արայիկ Քոթանջյանը կատարած խախտումների համար ենթարկվի պատասխանատվության։ Ըստ պաշտոնական նախնական տվյալների` գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը «ստացել է» 12040 քվե, Մանուել Գասպարյանը` 8046, Վարուժան Մկրտչյանը` 682 քվե։ Հ.Գ. Ըստ նախնական պաշտոնական տվյալների` Նուբարաշեն համայնքում վերընտրվել է գործող թաղապետ ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանը, ով միակ թեկնածուն է եղել. վերջինս ստացել է 3290 կողմ եւ 42 դեմ քվե։ Էրեբունի համայնքում եւս ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Արմեն Հարությունյանը, ստանալով` 21184 քվե։ Հարությունյանին դեմ է քվեարկել 1215 քաղաքացի։

Տպել
1725 դիտում

Խորհրդակցություն Կառավարությունում. քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայության աջակցությանն ուղղված ծրագրերում. ԿԳՄՍՆ

Բղավել են, հարվածել ԵՊՀ ռեկտորի դռանը. Դավիթ Սարգասյանը և ևս 1 անձ ձերբակալվել են խուլիգանություն կատարելու կասկածանքով

Ադրբեջանին ստիպեցին. Էրդողանն ասել է՝ ինչու ԼՂ-ում գործողություններ իրականացվեցին

Ժամը 17:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ

Իսպանիայի դեսպանն այցելել է Կապանի օդանավակայան և հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է. դեսպան Մեհդի Սոբհանին՝ վարչապետին

Մոսկվան առաջիկայում կպատասխանի ՀՀ ղեկավարության՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին. ՌԴ ԱԳՆ

Նրանք ցանկացան ամուսնանալ այս հողում. պսակադրություն Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում (լուսանկարներ)

Կարևոր է, որ քաղաքական դիվիդենտներ հավաքողների պատճառով լարվածություն չառաջանա մեր հայրենակիցների նկատմամբ. Արշակյան

Մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ

ԵՊՀ-ն հստակեցրել է ներուժն ու ռեսուրսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին արդյունավետ աջակցելու համար

Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին

Իվանյանում (Խոջալու) ավարտվել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Գերի Փիթերսը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը. վարչապետն ընդունել է սենատորին

Սառնաղբյուրից դուրս են բերվել տարեց ամուսինների և երեխաների մարմիններ. միայն երեկ ԼՂ համայնքներից հանվել է 34 դի

Նախապես հնչել է, որ ՀՀ-ն 40 հազար ընտանիք կարող է ընդունել, սակայն այդ թվի ճշգրտման կարիք կա. Վարդան Սարգսյան

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին լուրերը

Էրդողանը գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ «կարևոր» հայտարարություն կանի

Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարը

ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել

Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան

Ձերբակալվել է լրագրող Դավիթ Սարգսյանը

Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Փաուերն ու պետքարտուղարի տեղակալ Քիմը

Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի համաձայնի Ղարաբաղում խաղաղապահների հասցեին հնչող նախատինքների հետ. Պեսկով

UCOM-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոց»-ում

ԱՄՆ սենատորը դատապարտել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին

Խոջալուում ընթանում է ԼՂ ներկայացուցիչների ու ադրբեջանական կողմի երկրորդ հանդիպումը

Մենք «Մարտի 1» չենք անում, բայց մեզ մեր ընտրողները մեղադրել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի. Ալեն Սիմոնյան

Յուրի Քիմն ու Սամանթա Փաուերը ժամանում են Հայաստան

Անկախ նրանից, թե ՀՀ-ում ով կլիներ իշխանության, այս պրոցեսը լինելու էր. Սիմոնյան

Արտակարգ դեպք Երևանում․ կինը երեխայի հետ սպառնացել է կամրջից ցած նետվել

Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող գործընթաց է. ԱԺ նախագահ

Պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան

ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ

Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկ ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Խուճապի չմատնվել և չշտապել՝ ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԱԻՊԾ-ն իրազեկում է

ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Կարմիրգրքային բեզոարյան այծը՝ մեքենայի բեռնախցիկում. ապօրինի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են