Հանգիստ ապրեք. ՀՅԴ-«ՆԻԳ-Ապարան» ժամանակավոր հրադադար

07/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 7-ի համարում

Ամեն ինչ սկսվեց օշականցի հայտնի ընտրակեղծարար Սպարտակ Եղիազարյանից։ Երբ վերջինս դիմեց «Ազգային միաբանությանն» ու հայտնեց, որ ինքը, որպես հանձնաժողովի նախագահ, ուղղակիորեն մասնակցել է 2003 թվականի նախագահական եւ 2005-ի հանրաքվեի կեղծմանը, իշխանությունները մի որոշ ժամանակ չէին կողմնորոշվում, թե ի՞նչ անել Սպարտակի հետ։ Հարցի լուծումը գտավ գլխավոր դատախազը։ Ավելի ճիշտ, ասում են, հարցի լուծումը նրան հուշեց իր մերձավոր պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը իր վրա վերցրեց «Սպարտակի ապաշխարանքը», այնուհետեւ նաեւ՝ «Սպարտակի նոր մեղադրանքները» օպերացիան, որոնց կատարումը տեղի ունեցավ համատեղ։

Եղիազարյանը, Խաչատրյանի ուղղակի ցուցումով, տարվեց մի քանի լրատվամիջոց եւ հայտարարեց, թե ինքը համապետական ընտրությունների հասցեին զազրախոսել է, որպեսզի ողջ հայ ժողովրդի եւ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրի Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի վրա, որը մարզում զբաղված է ապօրինություններով ու չարաշահումներով։  Իր այս հայտարարությունից հետո Ս. Եղիազարյանը, որը օրերս մեզ հետ զրույցում կրկին պնդեց, թե ինքը Լ. Խաչատրյանին իր ողջ կյանքում մի անգամ է տեսել, այն էլ՝ շատ հեռվից, նույն Լյովա Խաչատրյանի կողմից տեղավորվում է էլցանցում աշխատանքի։ Խաչատրյանն ինքը հաստատում է, որ Սպարտակը եկել է իր մոտ, աշխատանք խնդրել, իրար տեսել են շատ մոտիկից, ու ինքը նրան տեղավորել է էլցանցում։

Իսկ թե կոնկրետ ի՞նչ է արել Արագածոտնի մարզպետը, Ս. Եղիազարյանը, որը վերջին օրերին Երեւանում ման է գալիս նոր եւ տոնական կոստյումով, արդեն չի հիշում։ Նա հիշում է միայն իրեն տրված հանձնարարության սկիզբ՝ Գյոզալյանը մարզում չարաշահումներ է արել, որոնք կրթական համակարգի հետ էին կապված։ Իսկ էլցանցն այս օրերին անտեր թողած Եղիազարյանը Երեւանում, պարզվում է, շատ կարեւոր գործ ունի. նա դաշնակցական «Երկիր մեդիա» հեռուստաընկերության դեմ երեք էջանոց նյութ է գրել, որը հերթով առաջարկում է բոլոր լրատվամիջոցներին։ Եւ ահա Սպարտակի հայտնությունից եւ վերահասցեավորված ինքնախոստովանանքից հետո սկիզբ է առել ՀՅԴ-ապարանյան կլան հակամարտությունը, որը հասել է մինչեւ նախագահ Քոչարյանը։

Մեր տեղեկություններով, ՀՅԴ էլիտան նախագահին բողոքել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից, որը, ինչպես իր վերջին հարցազրույցում էր ասել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, դարձել է Արագածոտնի մարզի ֆեոդալն, ու ավելացրել է. «Վայ այն ժողովրդին, վայ այն պետությանը, որի գլխավոր դատախազը ուղղակի կամ անուղղակի ձեւով կուսակցություն է ստեղծում։ Սա ամեն ինչի վերջն է»։ Իհարկե, մինչ Հ. Մարգարյանի այս հայտարարությունը Արագածոտնի դատախազությունը մարզի կրթական եւ առողջապահական հիմնարկներում ստուգումներ էր սկսել, եւ դպրոցի տնօրեններից մեկի խոստովանությամբ, դատախազական թեւը, որը մարզում ներկայացնում է մարզի դատախազ Համլետ Զաքոյանը, ամեն ինչ արել է մարզպետի վրա գործ սարքելու համար։

Ինչը, սակայն, ըստ ՀՅԴ մեր զրուցակիցների, Աղվան Հովսեփյանին չի հաջողվել։ Ավելին, դաշնակցականները բողոքում են, որ մարզում գլխավոր դատախազի պրոտեժե Լյովա Խաչատրյանն իր առջեւ սուրբ նպատակ է դրել մարզի ողջ բնակչությանն անդամագրել «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը, որի աղվանյան պատկանելությունը, ինչքան էլ դա հերքեն դատախազի թիմակիցները, խիստ  ակնհայտ է։ Երեկ ԱԺ պետք է գար Արագածոտնի մարզպետը, սակայն ՀՅԴ-ն վերջինիս առաջարկել է այս օրերին ձեռնպահ մնալ լրագրողներին հանդիպելուց եւ գնալ արձաուրդ, իսկ ԱԺ-ում 2005-ի կատարողականը ներկայացնում էր փոխմարզպետ, հանրապետական Սահակյանը, որը ոչ մի բան չէր լսել, ոչ մի բան չէր տեսել ու ոչ մի բան չգիտեր։

Ինչ վերաբերում է հակամարտող կողմերին, ապա ՀՅԴ-ն եւ Ա. Հովսեփյանը նախօրեին հրադադար են կնքել ու որոշել են ձեռնպահ մնալ իրար հասցեին հրապարակային որակումներից, որպեսզի, ինչպես ասաց դաշնակցական մի պատգամավոր, այդ կռվից չշահեն երրորդ ուժեր, որոնք ուշադիր հետեւում են, թե ով կհաղթի Արագածոտնում։ Սակյան, չնայած կնքված հրադադարին, դաշնակները, իրենց անունը չհրապարակելու պայմանով, սպառնում են, որ թույլ չեն տալու Հովսեփյանին իր «Միավորում հանուն Հայաստանի»-ով մետաստազներ տարածել մարզում եւ խոչընդոտել իրենց մարզպետի աշխատանքին։ Եթե ապարանյան կլանը շարունակի իր հաղթարշավը Արագածոտնում, ապա ՀՅԴ-ից խոստանում են սրբազան պատերազմի դուրս գալ այդ կլանի դեմ։

Կողմերի միջեւ կնքված հրադադարը յուրովի է ազդել նաեւ ապարանցի պատգամավոր Լ. Խաչատրյանի վրա, որին դաշնակները մեղադրում են գլխավոր դատախազին հաճոյանալու համար իր վրա դրված հանձնարարությունը «պերեբարշիտ» անելու մեջ։ Երեկ մեր բոլոր հարցերին Խաչատրյանն ուներ մինուճար մի պատասխան. «Դաշնակները իմ ընկերներն են»։ Բայց, քանի որ չկա մարդ, որը թույլ տեղ չունենա, իսկ ապարանցիների դեպքում, ասում են, դա Ա. Հովսեփյանն է, Խաչատրյանին հարցրեցինք. «Հավաստի՞ են լուրերը, որ ձեր թիմակիցներն ասել են, թե՝ եթե դաշնակները շարունակեն հաբռգել, ապա Ա. Հովսեփյանը նրանց կհիշեցնի «Դրոյի» եւ «Վահան Հովհաննիսյան +» գործերը»: Վերջինս այլեւս չասաց, թե դաշնակներն իր ընկերներն են. «Մեր կողքին նման անասուն չկա, որը նման բան ասեր»։ Ինչեւէ, չնայած այս շաբաթվա սկզբին կնքված հրադադարին, Արագածոտնի մարզում քաղաքական իրադրությունը մնում է անկայուն. մարդիկ չգիտեն ինչ անել՝ դառնալ դաշնա՞կ, թե՞ ապավինել Հովսեփյանի բազկին ու մտքին։ Բարիկադի 2 կողմից էլ պարտադրում են արագ կողմնորոշվել։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1630 դիտում

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր