Երբ լցվում է մոխրամանը

07/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 7-ի համարում

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես հայտնի է, ամեն տարի նոր ազգանվեր գործ է անում: Օրինակ՝ անցած տարի Արագածի շուրջ պար էր կազմակերպել, այս տարի՝ համահանրապետական ծառատունկ: Մի խոսքով, պրն Հովսեփյանը բազմազանություն է սիրում: Բայց միայն ազգանվեր գործերում: Իսկ ահա մեքենաների հարցում նա, ինչպես ասում են, «միասեր» է: Եթե սիրտը կպավ մի որեւէ մեքենայի, ուրեմն վերջ: Հենց այդպես էլ նրա սիրտը կպել է «Վոլցվագեն-Ֆաետոն» մակնիշին, ու հիմա պրն գլխավոր դատախազը ոչ մի կերպ չի ուզում այդ մոդելից բաժանվել: Ընդամենը անցած տարի նա, որպես ծառայողական ավտոմեքենա, ձեռք բերեց «Վոլցվագեն-Ֆաետոն» մակնիշի մեքենա: Բայց որքան էլ ավտոմեքենան լինի եվրոպական արտադրության, որքան էլ դրա գինը լինի 70-90 հազար եվրո, որքան էլ այն լավ պահես, միեւնույնն է, գալիս է այն փոխելու ժամանակը:

Օրինակ, ի՞նչ անես մեքենայի հետ, եթե դրա մոխրամանները արդեն լցվել են: Եւ, թերեւս, հենց այս տրամաբանությամբ առաջնորդվելով է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փոխել է իր մեքենան, բայց վերցրել ճիշտ նույն մոդելից` «Վոլցվագեն-Ֆաետոն»: Ճիշտ է, մի քիչ ավելի թանկը, մի քիչ ավելի բարձր դասինը, բայց մոդելը ճիշտ նույնն է, եւ արտաքինից սա բացարձակապես չի տարբերվում իր նախորդից: Սրանք այնքան նման են իրար, որ մեքենայի փոփոխությունը չեն նկատել նույնիսկ դատախազությունում, որտեղից մեզ տեղեկացրին, թե գլխավոր դատախազի ծառայողական մեքենան չի փոխվել:

Իհարկե, մարդիկ կարող են ասել, թե՝ այս ի՞նչ է կատարվում, դատախազը տարին մեկ ծառայողական մեքենա է փոխում, այդ որտեղի՞ց նրան այդքան փող, այդ ի՞նչ միջոցներ է նա ծախսում: Սակայն մեզ այլ բան է մտահոգում: Ի՞նչ է անելու ՀՀ գլխավոր դատախազը, եթե հանկարծ «Վոլցվագեն»-ը որոշի արտադրությունից հանել այս մոդելը: Ախր պրն Հովսեփյանի սիրտը կպել է հատկապես այս մոդելին: Սա կարող է հոգեբանական լուրջ ազդեցություն ունենալ ՀՀ դատախազի վրա, եւ հանցավորության ու հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տապալվել: Ինչ վերաբերում է նախկին «Վոլցվագեն-Ֆաետոն»-ին, որի մոխրամանները, ինչպես նշեցինք, արդեն լցվել էին, սպասարկում է դեղագործական մի ընկերության տնօրենի: Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչքան է վճարել գործարարը ՀՀ գլխավոր դատախազի ավտոմեքենայի համար, բայց չի բացառվում, որ գնի կրկնակին վճարած լինի` մնացածն էլ որպես սեփական ներդրում ազգային ծառատունկին:

Տպել
1167 դիտում

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում կխաղա ԱԻԿ-ի դեմ

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ինձ վրա մատ թափ չտաք. լարված իրավիճակ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան