Ավազակային հարձակում կատարողը բռնվել է հենց դեպքի վայրում (տեսանյութ)

07/06/2019 schedule13:40

Մասիսում ավազակային հարձակում էր կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մայիսի 31-ին, օրը ցերեկով, մի տղամարդ Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ էր մտել, հարցուփորձ արել` որ կոշիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, գումար էր պահանջել: Բայց գործն այլ ընթացք էր ստացել. հարձակումը ձախողվել էր...

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել, զարգացումներն անկախատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել: 
Իսկ զարգացումներ, այնուամենայնիվ, եղել էին: Քաղաքացիներն օգնության էին հասել, վնասազերծել հարձակում կատարած 41 ամյա տղամարդուն, որն էլ վայր ընկնելիս վնասել էր դեմքը:

Իրավապահները նրան հիվանդանոց տեղափոխեցին: Բուժօգնություն ստանալուց հետո տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:

Ոստիկանները կասկածյալին բերման ենթարկելով սահմանափակվել և գործն ավատված համարել, բնականաբար, չէին կարող: Անհրաժեշտ էր զրուցել խանութի վաճառողուհիների հետ, որոնք, ի դեպ քույրեր էին, պարզել դեպքի հանգամանքները...
Ավազակության փաստով միջոցառումները շարունակվում էին, երբ նույն օրը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Շիրազի փողոցում, ժամեր առաջ մի կնոջ են կողոպտել: Տուժողը բաժին հրավիրվեց: Ըստ նրա` հանրախանութից գնումներ կատարած դուրս էր եկել, մի տղամարդ թիկունքից մոտեցել էր, ձեռքից բացահայտ հափշտակել դրամապանակն ու փախել: «Կլիներ մոտ 40 տարեկան, միջահասակ էր, ճաղատ»,-ասում էր տուժողը:

Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին հանրախանութի տեսախցիկների տեսագրությունները... 

Տեսագրությունների վերծանումը հուշում էր, որ կողոպտողին փնտրելու կարիք չկա: Նա արդեն ոստիկանությունում էր: Շիրակի փողոցում կատարվածը, նույնպես բերման ենթարկված տղամարդու ձեռքի գործն էր: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին և նա խոստովանեց, որ ավազակային հարձակումից ժամեր առաջ նաև մի կնոջ է կողոպտել: 

Քննչական փորձարարության ժամանակ կասկածյալը մանրամասնեց, թե որ դեպքն ինչպես է եղել, նաև թաքցրած տեղից ներկայացրեց հափշտակած դրամապանակը: Դանակն առգրավվել է: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1497 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին