Լոռու մարզի մի շարք ՀՈԱԿ-ների տնօրեններ պաշտոնավարում են օրենքի խախտմամբ

Լոռու մարզի մի շարք համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ (ՀՈԱԿ-ներ) շարունակում են տնօրինել 63 տարին լրացած ու ավել անձինք, որը օրենքի կոպիտ խախտում է: Այս մասին այսօր հայտարարեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը՝ համայնքների ղեկավարների հետ անցկացվող ընդլայնված խորհրդակցության ընթացքում. «Մարզպետի կողմից եղել էր կարգադրություն, որ ուսումնասիրվի ՀՈԱԿ-ների տնօրենների տարիքային շեմն ու նրանց աշխատանքային գործունեությանը ներկայացվող պահանջները: ՀՈԱԿ-ները շարժվում են ՊՈԱԿ-ի մասին օրենքով, եւ նույն օրենքի 16 հոդվածի 3-րդ կետով հստակ սահմանվում է 65 տարեկանը: Ուսումնասիրելով հաստիքացուցակները, տեսել ենք, որ կան որոշ շեղումներ, կան համայնքներ, որոնց ՀՈԱԿ-ներում աշխատում են 65 տարին լրացած եւ անգամ մի քանի տարի ավել անցած մարդիկ»,-ասաց վարչության պետը՝ հավելելով, որ իրենք առաջարկել են վերանայել. «Գրություններ ենք ուղղարկել Լեռնապատ, Գյուլագարակ, Գուգարք եւ Վանաձոր համայնքների ղեկավարներին, մի մասը պատասխանել է, որ արդեն վերացրել են խնդիրը, մի մասն էլ գրել է, որ ընթացքի մեջ է: Կա 2 համայնք, որ այդպես էլ ոչինչ չի ուղարկել: Մենք որոշեցինք իրենց չուղարկել՝ հասկանալու համար՝ արդյոք իրենք իրենցով կշտկեն խնդիրը, պարզվեց, որ համայնքապետերը այդ գործընթացի նկատմամբ անտարբեր են: Դրանք Ալավերդու եւ Թումանյան խոշորացված համայնքներն են, որտեղ կան այդպիսի անձինք: Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը ոչ թե գրությամբ լիներ, համայնքների ղեկավարները շարժվեին օրենքի պահանջներով», ասաց Ռաֆայել Հարությունյանը՝ նկատելով, որ դա պետք է վաղուց արվեր, ասել է թե՝ օրենքի պահանջը կատարվեր:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքների ղեկավարներին 1 ամիս ժամանակ տվեց՝ բարձրացված խնդիրները լուծելու համար. «Նշված համայնքների ՀՈԱԿ-ներում կան տնօրեններ, ովքեր փողկապակցված են տարբեր մարդկանց հետ, բայց մոտեցումը բոլորի համար նույնն է լինելու: Նախկին պաշտոնյայի մորաքույր, մայր, հայր եւ այլն, նշանակություն չունի նաեւ, որ ներկա պաշտոնյայի ազգական կամ մտերիմ կլինի: Եթե օրենքի խախտումով է աշխատում, համապատասխան միջոցներ ձեռնարկեք, դա ձեր գործառույթն է»,-հավելեց մարզի ղեկավարը:

Տպել
739 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա