Սեւազգեստ խմբերն այն շրջանակներն են, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում․ Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, թե վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, երբ ասել է՝ սեւազգեստ խմբերին պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբոչկան» կապել եւ ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք:

Նրա խոսքով՝ վարչապետը որեւէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկատմամբ որեւէ ներազդեցություն ունենալու վերաբերյալ․

«Հստակ ցուցումը տրվել է, եւ ոստիկանությունը, ինչպես նաեւ ԱԱԾ-ն իր մասով այս երկու օրը կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ մեկնաբանություններ այս ամենին տալ ես չեմ կարող»,- նշեց նա:

Իսկ թե որն է վարչապետի մատնանշած սեւազգեստ մարդկանց շրջանակը, Վանեցյանն ասաց, որ մշտապես էլ իրենց պարզ է այդ շրջանակը․

«Դրանք այն շրջանակներն են, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում եւ այլն, եւ այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր եւ Քրեական օրենսգրքով նախատեսված կլինի պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձիք մեկուսացվեն հասարակությունից»,- պարզաբանեց ԱԱԾ տնօրենը:

Վանեցյանը հստակեցրեց՝ չեն պատրաստվում բոլոր սեւազգեստ մարդկանց ձերբակալել․

«Չեմ կարծում, թե դա տեղին հումոր էր, դա փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել, սեւազգեստ մարդիկ եւ այլն… նման բաներ չկան։ Իրականում ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են, վարչապետը հստակ իր դիրքորոշումը հայտնել է, եւ պետք չէ բառախաղի միջոցով ինչ-որ սենսացիաներ փնտրել»,- ասաց նա:

Տպել
15275 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)