Աբխազիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճեց ֆուտբոլի CONIFA-ի Եվրոպայի առաջնությունում

09/06/2019 schedule12:33

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 8-ին կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ, Հիմնական  խաղաժամանակն  ավարտվել  է 0-0 հաշվով, և նշանակվել է 11 մ-ոց հարվածաշար, որն ավարտվել է 4-5 հաշվով՝ հօգուտ Աբխազիայի: 

Ֆուտբոլային  մրցապայքարում  Աբխազիան  զբաղեցրել  է 3-րդ տեղ`արժանանալով բրոնզե մեդալի, իսկ Չամերիան՝  4-րդ:

Խաղի ավարտից հետո CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկոն և Արցախի Հանրապետության  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  3-րդ և 4-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են մեդալներով և գավաթներով:

Աբխազիայի   հավաքականի  գլխավոր  մարզիչ Բեսլան Աջինժալն   ասել է, որ  իրենց  հավաքականն   այլ  արդյունքներ   էր  սպասում, և ցավ հայտնել, որ  իրենց  չի հաջողվել  հայտնվել  եզրափակչում:

Ըստ  մարզչի՝  Աբխազիայի   հավաքականի  մեծ  մասն  առաջին  անգամ  է  մասնակցում  նման  մրցաշարի, և   3-րդ  մրցանակային  տեղ  գրավելը  թիմի  համար  լավ  սկիզբ է:

«Բազմիցս  եմ  ասել, որ  Արցախում   շատ   բարձր  մակարդակով  է  կազմակերպվել  CONIFA  Sportsbet.io European Football Cup  2019-ը:  Ուղղակի  ուզում եմ  հատուկ  շնորհակալություն  հայտնել   կազմակերպիչներին  և  Արցախի  հյուրընկալ  ու   բարի   ժողովրդին»,-  ընդգծել է   Բեսլան Աջինժալը  և  հավելել, որ  Արցախի  հավաքականը   լավ  էր  պատրաստված, և  ապագայում  թիմը կունենա   մի  շարք  հաջողություններ:    

Չամերիայի  հավաքականի    անդամ  Կեվիս   Գջեցին   էլ  ասել է, որ իրենք   մինչև   խաղի վերջին   րոպեն  պայքարել  են, որ   հայտնվեն   լավագույն  եռյակի  մեջ, որը, չհաջողվեց  11  մ-ոցների   դեպքում:

Կեվիս   Գջեցիի  խոսքով՝  իրենք   Արցախից  հեռանալու են վառ տպավորություններով և   պատրաստ են  Արցախում կրկին մասնակցելու   ֆուտբոլային  մրցաշարի:

Խոսելով  Արցախի  հավաքականի  մասին՝  մարզիկն  ասել է, որ կարծել են, թե  իրենք  հեշտությամբ  են  կարողանալու հաղթել  Արցախի  թիմին, սակայն   խաղից  հետո  հասկացել են, որ սխալվել  են: 

Խաղին    հետևում  էին  ԱՀ  Ազգային  ժողովի    նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այրեր, հյուրեր, ֆուտբոլասերներ:

Տպել
632 դիտում

Պրոդյուսերը բացահայտում է սպորտային-հումորային նոր հաղորդման մանրամասները

Առողջապահության ապահովագրության համակարգն ուզում ենք հասցնել ներդնել 2021 թվականից․ Արսեն Թորոսյան

Ալավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել, 12-օրական երեխան տեղում մահացել է

Աշոտ Մելքոնյանն այսուհետեւ կարող է անարգել մտնել Վրաստան. խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել․ Փաշինյան

Ջերմաստիճանի բարձրացումը հրդեհի պատճառ կարող է դառնալ. ԱԻՆ-ը զգուշացնում է

ԿԲ-ն պահուստավորել է 131 մլն դոլար, մինչեւ ԿԲ նախագահը հասել է բանկ՝ թիվը հասել է 154 մլն-ի․ վարչապետը՝ տուրիզմի մասին

Եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի, եթե ոչ, ոչ. Սամվել Հարությունյանի հայրը դատարանից օբյեկտիվություն խնդրեց

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, կայուն զարգացման ներդրումային ծրագրերի խորհրդի նիստը

Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում դուք չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որեւէ լծակ ուզենամ․ վարչապետ

Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը

Վերջին ամիսներին ջրային ոլորտում ճգնաժամային կառավարում է իրականացվում․ Սուրեն Պապիկյան

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդության փոխարեն պետք է վկայություն ներկայացնեին. կարծում է մարտի 1-ի զոհի այրին

4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագիրն ընթացքի մեջ է, տարածքն արդեն ընտրվել է․ վարչապետ

Զենքն անզգուշությամբ մաքրելիս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը մահացել է

Սարգսյանն առաջարկում է փակել հիմնադրամի հաշվին խաղադրույք կատարող Վարդանյանի էջը, վերջինս արձագանքել է (տեսանյութ)

Քաղսի համայնքի երեխաներն իրենց ձեռքով իրենց համար ֆուտբոլի դարպաս են սարքել (լուսանկարներ)

Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում

Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին