Դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, սույն թվականի մայիսին բավարարել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի եւ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջեւ 07.07.2017թ. կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայամանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն (Սուրիկ Խաչատրյանը,-հեղ.) պարտավորվել է մինչեւ 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը եւ տարեկան 10% վճարել դրանից:
Ըստ այդմ՝ վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, 07.07.2017թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: 

Դիմումատուն դատարանին հայտնել է, որ բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ, վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը եւ վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաեւ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չեն կատարվել:

Դիմումատուն նշել է, որ 07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Խաչատրյանի պարտքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ, կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ, որից օվերդրաֆտի օգտագործված գումար 920.705,43 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումար 49.342,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս 31.681,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ 10.530,74 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ ժամկետանց /կետանցի/ օրերի քանակը կազմել է 254 օր:

Այսպիսով՝ դիմումատուն դատարանից խնդրել էր պարտապանին՝ Սուրիկ Խաչատրյանին, ճանաչել սնանկ:

Պատասխանողի ներկայացուցիչը, սակայն, դատարանում առարկություններ է ներկայացրել՝ նշելով, որ չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, ինչպես նշվել է դիմումում, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաեւ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին: Պատասխանողի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ համաձայն չեն բանկի կողմից ներկայացված օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ, առարկել են նաեւ բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը եւ այլն:

Դատարանը, ուսումնասիրելով դիմումը եւ գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանք եւ գործի մյուս տվյալները գտել է, որ դիմումը ենթակա է բավարարման: Մասնավորապես, դատարանը հաստատված է համարել այն համգամանքը, որ պարտապանի պարտավորությունները հիմնավորվում են գրավոր գործարքով` Սուրիկ Խաչատրյանի «Հայբիզնեսբանկի» միջեւ 07.07.2017թ. կնքված վճարային քարտով վարկային գծի պայմանագով, որի համաձայն բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչեւ 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը եւ տարեկան 10% վճարել դրանից:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից 26.07.2018թ. Սուրիկ Խաչատրյանին է ուղարկվել բռնագանձման ծանուցումը առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին, որը պարտապանի կողմից ստացվել է 04.08.2018թ:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանի կողմից ներկայացված առարկություններին՝ դատարանը գտել է, որ դրանք անհիմն են եւ ենթակա են մերժման: Ավելին՝ ներկայացված առարկությունները քննության առնելու համար հրավիրված դատական նիստին պարտապանի ներկայացուցիչը պատշաճ ծանուցված լինելով՝ չի ներկայացել, ինչպես նաեւ առարկությունները հիմնավորող որեւէ ապացույց չի ներկայացրել: 
Այսպիսով՝ դատարանը վճռել է բավարարել «Հայբիզնեսբանկի» դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի: Դատարանը նաեւ վճռել է արգելանք դնել Սուրիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Տպել
11953 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են