Կոտայքի մարզպետն իր վարքագծով փչացրեց Աբովյանի ընտրությունները, երեւի լավ կանի` հրաժարական տա․ Էդմոն Մարուքյան

Աբովյանում ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը։ Եւ այստեղ նորմալ իրավիճակից որեւէ շեղում չեմ տեսնում։ Ժողովրդավարությունն այն է, որ ՀՀ քաղաքացիները որոշում են, թե ով է կառավարելու տվյալ համայնքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյանում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններին, որտեղ ՔՊ թեկնածուին հաղթեց գործող քաղաքապետը՝ 400 ձայնից մի փոքր ավելի հարաբերակցությամբ։ Ի դեպ՝ գործող քաղաքապետը Գագիկ Ծառուկյանի մտերիմն է։

Էդմոն Մարուքյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մտահոգիչ է համարում ընտրություններին մասնակցած ընտրողների ցածր թիվը․ ընտողների 60 տոկոսը չի մասնակցել ընտրություններին:

«Սա ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները այսքան փոփոխություններից հետո դեռեւս չեն արժեւորում իրենք իրենց մեկ ձայնը այնպես, ինչպես պետք է արժեւորեն»,- հայտարարեց Մարուքյանը:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին ու գրանցված արդյունքներին՝ Մարուքյանը նկատեց, որ որեւէ քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության կամ հակահեղափոխության հետ՝ այլեւս:

«Մի քաղաքի ընտրություն է, հիմա կարող է Վահագը կառավարի, Գրիգորը կառավարի, ով ուզում է՝ կառավարի: Կան օրենքներ, կա Սահմանադրություն, մենք էստեղ օրենքներ ենք ընդունում ու մեր ընդունած օրենքներով պետք է այդ քաղաքները կառավարվեն», - հայտարարեց Մարուքյանը:

Մարուքյանի պնդմամբ՝ սխալ է կարծել, որ իշխանությունը պետք է հաղթեր բոլոր տեղերում:

Ինչ վերաբերում է հարցին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գործոնը որոշի՞չ է եղել, Մարուքյանը դրական պատասխան տվեց ու հավելեց. «Եղել է աջակցություն, ԲՀԿ-ի պատգամավորները այնտեղ են եղել, աջակցել են, բա էդպես պետք է լիներ, քաղաքական պրոցես է»:

Անդրադառնալով քվեարկության օրը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վարքագծին՝ Մարուքյանը ընդգծեց.

«Կարծում եմ` Կոտայքի մարզպետն իր վարքագծով փչացրեց ընտրությունները, երեւի լավ կանի` հրաժարական տա: Բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն: Ես կարծում եմ, որ ընտրություններին պետք չէ կյանքի ու մահու կոնտեքստում մոտենալ։ Ավելի մտահոգություններ ունեմ պրոցեսի հետ կապված՝ ովքեր էին բերման ենթարկվողները եւ նման այլ հարցեր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք հանգիստ ընտրություններ»,- եզրափակեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

Տպել
12470 դիտում

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

Վաղը կանցկացվի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթ. 7 թեկնածուներից 1-ը Վիլեն Գաբրիելյանն է

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը վթարի է ենթարկվել

Իրանցի պատգամավորը մեջլիսի ամբիոնից 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Արմավիրի անասնապահների եւ մսավաճառների հետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի խնդրահարույց համայնքներ

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայտնի է ՌԴ նոր կառավարության ամբողջական կազմը. ում հաջողվեց պահպանել պաշտոնը

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

Այգեհովիտի 31-ամյա բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, կեղծել մեքենայի համարանիշը (տեսանյութ)

Յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական. Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Գրպանահատության երեք դեպք է բացահայտվել. բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ

ՌԴ վարչապետը ինը տեղակալ կունենա. Պուտինը նշանակել է առաջին փոխվարչապետին

2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Ոստիկանությունը որոնում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է «Մայքրոսոֆթ»-ի Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆին