Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես մասնակցեի քարոզարշավին՝ ինչ կլիներ․ Գագիկ Ծառուկյան

Հաղթել է աբովյանցին, ուրիշ բան չունեմ ասելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյանում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններին, որտեղ հաղթել էր գործող քաղաքապետը, որը Ծառուկյանի մտերիմն է․

«Ծառուկյանը մասնակցե՞լ է քարոզարշավին, դուք պատկերացնո՞ւմ եք մասնակցեի՝ ինչ կլիներ։ Քաղաքապետը աշխատող, իր գործն ապացուցած էր, որը դրա կարիք չկար, որ ես քարոզարշավի մասնակցեմ։ Եթե կարիքն ունենար, կմասնակցեի, ավելի մեծ ձայներով կհաղթեինք»,- ասաց Ծառուկյանը։

Դիտարկմանը, որ ըստ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ քաղաքացին պարտվել է, Ծառուկյանը կոչ արեց ոչ թե մարզպետին հիշատակել, այլ վարչապետին, որովհետեւ վարչապետն ասել է, որ այս ընտրություններով ապացուցվեց, որ հաղթել է աբովյանցին։

Ինչ վերաբերում է հարցին, որ ընտրված քաղաքապետը երեք տարբեր քրեական գործերում է ներգրավված, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, իրավապահ մարմիններում է գործը, թող համապատասխան քննեն, նայեն, մի բան լավ իմացեք, որ աբովյանի բնակիչների համար, որը պետք է Երեւանում կառուցեին․․․Ծառուկյանն իր գումարներով միջին խավի համար բնակարաններ է կառուցել»։

Գագիկ Ծառուկյանը չբացառեց, որ ընտրության նախօրեին ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի եւ տան հրկիզումը «սարքած գործ է»․

«Պետք է բացահայտվի, իրավապահները պետք է բացահայտեն, եւ մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց դրանք են հիմնական մուտիլովչիկները, եթե մի բնակարանում յոթ քնած էրեխեն իրանք կարան սարքեն արհեստական, կամ մեքենան մշտական որտեղ է կանգնած... դա շինծու սարքած գործ է, բայց ես նորից եմ ասում՝ այսօր կամ վաղը դա պետք է բացահայտվի։ Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմինները իրենց տեղում չեն»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հրաժարականի պահանջ չունի, կարծում է՝ վարչապետը պետք է որոշի։

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իր թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի այն հայտարարությանը, թե Աբովյանում «գործ տվողներ» չպետք է լինեն՝ նկատի ունենալով հանցագործության մասին հաղորդում ներկայացնողներին, Ծառուկյանն ասաց, որ չի լսել, թե Բաբայանն այդպիսի բան է ասել։

Տպել
10456 դիտում

Ելիզավետա 2-րդը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը. հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Հայկ Մարությանը գնացել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը

Lexus RX 350-ի վարորդը Երեւանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Գողություն Ախթալայում. բերման է ենթարկվել նույն գյուղի 57-ամյա մի բնակիչ (տեսանյութ)

Ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների. Հասմիկ Պապյան

Գողացել են Սպանդարյան կայարանի գնացքի ռելսերի ամրակները

«Աստղիկ» ԲԿ-ն նախապատրաստվում է 3-րդ լյարդի փոխպատվաստմանը, պացինետների վիճակը լավ է

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել

Վերանորոգվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որը 100 տարի եղել է կիսակառույց վիճակում

«Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը ՀՀ-ում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը հաստատվել է

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն. թարգմանության ցանկում է եւս 15 հեղինակ

2020 թվականին Շիրակի մարզը 2 նոր փրկարարական ջոկատ կունենա

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Ակունքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին. ԱԳՆ

Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցում են անցկացվող ուսումնամարզական հավաքին. ՊՆ

«Իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով». Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արման Սարգսյանի գործողություններին

«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակող եւ պատանդներ պահողը Քոչարյանի աջակիցն է. «Հրապարակ»

Թուրք կազմակերպիչը, որը ՀՀ շախմատի չեմպիոնին խանգարել էր մրցման մասնակցել, որակազրկվել է. հայ մարզիկը կարծիք է հայտնել