Լյարդի փոխպատվաստում ստացած կինը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բացառիկ վիրահատությունը հաջողված է

10/06/2019 schedule17:28

Հայաստանում լյարդի փոխպատվաստման բացառիկ վիրահատության ենթարկված կինը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Նա իրեն լավ է զգում, չնայած որ դեռ շարունակելու է վերականգնողական բուժում ստանալ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացվել է մեր երկրի բժշկագիտության պատմության մեջ առաջին լյարդի փոխպատվաստումը: Այդպիսի միջամտության անհրաժեշտություն առաջացել էր լյարդի ցիռոզի պատճառով: 20-ամյա աղջիկը դոնոր էր դարձել՝ փրկելու մոր կյանքը, ինչը այսօր արդեն կայացած փաստ է:

«Լյարդը բացառիկ օրգան է: Մարդու միակ օրգանն է, որն իր առողջ վիճակի, այսինքն՝ պաթոլոգիաների բացակայության դեպքում կարող է մեծանալ, ընդ որում, բավականին շատ: Ըստ էության, եթե կոպիտ նկարագրենք, մեկ լյարդը դարձվում է երկուսը: Մի մասը անցնում է ռեցիպիենտին եւ մեծանալով՝ կարող է հասնել ամբողջական լյարդի չափսերի: Նույնը տեղի է ունենում դոնորի դեպքում: Ընդ որում, դա տեղի է ունենում արագ՝ վիրահատությունից հետո մեկ-մեկուկես ամսվա ընթացքում»,- բացատրել էր բժիշկը:

Հայաստանցի մասնագետներն այս վիրահատությունն իրականացրել էին ապրիլի 24-ին՝ Մոսկվայի՝ Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի գործընկերների աջակցությամբ: Լյարդի առաջին այս փոխպատվաստումն իրականացվել էր անվճար: Տարբեր երկրներում նույն միջամտության միջին արժեքը 100 հազար դոլարի սահմաններում է: Առաջիկայում ծրագրվում է եւս մի քանի փոխպատվաստում, որոնք դարձյալ անվճար են լինելու: 

Հետագա մի քանի վիրահատությունները նույնպես կանցնեն արտասահմանցի գործընկերների մասնակցությամբ՝ գործընթացի ամբողջ նրբությունները տեղի մասնագետներին փոխանցելու համար:

Տպել
1129 դիտում

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ինձ վրա մատ թափ չտաք. լարված իրավիճակ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն