Թբիլիսիի դրոշն ու զինանշանը հնարավոր է փոխվեն

11/06/2019 schedule10:19

Թբիլիսիի դրոշն ու զինանշանը հնարավոր է փոխվեն։ Այս մասին Interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանին կից գործող զինանիշագիտության (հերալդիկայի) պետական խորհրդի դիզայնի և վերլուծության ծառայության ղեկավար Դավիթ Չխեիձեն, հայտնում է Aliq Media-ն:

Նրա մեկնաբանությամբ, մայրաքաղաքի այսօր գոյություն ունեցող խորհրդանիշները՝ զինանշանը և դրոշը չեն համապատասխանում հերալդիկայի նորմերին:

«Հիմա քաղաքապետարանը և սակրեբուլոն (ավագանին) աշխատում են նոր զինանշանի և դրոշի ստեղծման վրա: Հանձնաժողովն արդեն ձևավորված է, գործընթացը մեկնարկել է»,- ասել է Չխեիձեն:

Նրա խոսքով, ժամանակակից զինանիշագիտության համաձայն, սպիտակի և ոսկեգույնի համադրությունն անընդունելի է, միակ բացառությունը Քրիստոսի Երուսաղեմի խաչի խորհրդանիշն է:

«Շատերի համար անհասկանալի է, թե ինչու ունենք նման դրոշ, սակայն խորհրդային միության ժամանակ՝ 1989 թվականին, երբ ստեղծվեց դրոշը, Վրաստանի համար խաչի պատկերումը մեծ ձեռքբերում էր»,- ասել է Չխեիձեն:

Տպել
304 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)