Լոռու մարզում գնալով ավելանում են շան կծածի դեպքերը, վիճակը սարսափելի է. ոլորտի պատասխանատու

Լոռու մարզում գնալով շատանում են շան կծածի դեպքերը: Միայն մայիս ամսին մարզի ողջ տարածքում արձանագրվել է շան կծածի 50-ից ավել դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ ավելացել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամենաշատ դեպքերը հիմնականում արձանագրվում են մարզկենտրոն Վանաձորում. «Բոլոր դեպքերով անմիջապես կանխարգելիչ պատվաստումներ ենք կատարում, բարեբախտաբար, լուրջ հետեւանքներ չենք ունեցել»,-ասաց նա:

Ոլորտի պատասխանատուն խնդրի մասին պարբերաբար է ահազանգում համայնքների ղեկավարներին: Վերջին ահազանգը օրեր առաջ էր՝ մարզպետի գլխավորությամբ ու համայնքների ղեկավարների ներկայությամբ Անժելա Հովհաննիսյանը հայտարարեց, որ խնդիրը մարզում իսկապես լուրջ է, իսկ թափառող կենդանիների կողմից բնակչությանը պատճառվող վնասը՝ մեծ. «Սարսափելի վիճակ է դպրոցների շրջակայքում: Թափառող շները վխտում են, եւ դա բավականին մեծ վտանգ է: Կատաղություն հիվանդություն կա հանրապետությունում, դա մահացու հիվանդություն է, եթե շունը վարակված է դրանով: Կանխարգելիչ պատվաստումները կատարվում են, բայց դա նշանակություն չունի, քանի որ շները վխտում են, իսկ մեր մարզում ոչ մի միջոցառում չի իրականացվում: Մենք կատարում ենք համաճարակաբանական հսկողություն եւ կանխարգելում: Այն, ինչը կապված է պատվաստումների հետ՝ կատարվում է, բայց համայնքների հետ կապված նշված խնդիրները չեն լուծվում, եւ մենք ունենում ենք հիվանդացությունների դեպքեր, հատկապես ամռան ամիսներին»,-համայնքների ներկա ղեկավարներին հորդորել էր Հովհաննիսյանն ու պահանջել մտածել այս ուղղությամբ: Համայնքների ղեկավարները իրենք եւս փաստեցին՝ թափառող կենդանիների հարցը իսկապես լուրջ է, իրենց կողմից քայլեր կատարվում են, սակայն դա բավարար չէ: Ալավերդու քաղաքապետը նշեց, որ փորձել են անգամ ոստիկանության հետ համատեղ վնասազերծում իրականացնել:

Քարաձորի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարն էլ հայտարարեց, թե քաղաքային համայնքների շներին տանում եւ բաց են թողնում գյուղերում, ինչը բորբոքեց քաղաքապետերին. «Էդ գյուղի ժողովուրդն է շներին քաղաք բերում թողնում»:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց, որ առաջարկություն են ներկայացրել, որը հաստատվելու դեպքում համայնքներից մեկական հոգի կվերապատրաստվի թափառող կենդանիներին քնեցնելու, ստերջացնելու եւ այլ հարցերում. «Սակայն կենդանիներին կրակելու միջոցով ոչնչացնելը էսօր անընդունելի տարբերակ է»,-ասաց մարզպետը, ինչը սակայն համայնքների ղեկավարների սրտով չէր:

Նկատենք, որ համայնքների բյուջեներից, հատկապես քաղաքային, թափառող կենդանիների վնասազերծման համար, ասել է թե՝ կրակելու միջոցով սպանելու, ամեն տարի մի քանի միլիոն դրամ գումար է հատկացվում, մինչդեռ թափառող կենդանիների թիվն այդպես էլ չի պակասում, իսկ ոլորտի պատասխանատուները շարունակում են բավարարվել միայն ահազանգելով կամ էլ բարձրացրած խնդրի առկայության հետ համաձայնվելով: Ավելին չի արվում:

Տպել
1455 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը