Կենտրոնացված կարգով անցկացվող քննությունների թիվը առաջիկա տարիներին կմեծանա. Արայիկ Հարությունյան

Առաջիկա տարիներին, բացի 9-րդ դասարանի հայոց լեզու առարկայի քննությունը, կենտրոնացված կարգով կանցկացվեն այլ առարկաների քննություններ եւս: Թե հատկապես որոնք են լինելու դրանք, առայժմ հստակ չէ: «Սեպտեմբերին արդեն տեղյակ կպահենք: Դա կախված է այս քննությունների արդյունքների վերլուծություններից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նկատի ունենալով հայոց լեզվի կենտրոնացված քննությունները:

Դրանց արդյունքները նախորդ տարվա համեմատությամբ բավական ցածր են: «Միջին գնահատականը մոտ է նախորդ տարվա միջին գնահատականին, բայց շատ խիստ տարբերություններ կան անբավարար եւ գերազանց ստացածների մեջ: Մասնավորապես նախորդ տարվա տոկոսային հարաբերությամբ եթե ուսումնասիրում ենք, ապա տեսնում ենք (այս պահին մոտավոր կարող եմ ասել), որ անբավարար ստացածների թիվը ավելացել է 5 անգամ, իսկ 19-20 գնահատական ստացողների թիվը կրճատվել է 10 անգամ: Սա նշանակում է, որ մենք ավելորդ առավելություններ ենք տալիս մեր աշակերտներին, ոչ օբյեկտիվ ենք գնահատում, եթե քննությունը անցնում է իրենց դպրոցներում՝ իրենց ուսուցիչների ներկայությամբ: Մենք պետք է այնպես անենք, որ հասկանանք, թե այս պահին մեր աշակերտը իրական ինչ գիտելիք ունի, հասկանանք իրական գնահատականները եւ ըստ դրա արդեն փոփոխություններ անենք ծրագրերում ու չափորոշիչներում: Երբ որ մենք իրական գնահատականը չգիտենք, իսկ ամբողջ աշխարհում այսօր ամենակարեւորը ճշգրիտ ինֆորմացիան է, չենք կարող արդյունավետ ռեֆորմներ անել: Կենտրոնացված եւ միասնական քննությունների ժամանակ այս վերահսկողությունը հենց դրա համար է, որպեսզի իրական պատկերը ունենանք: Կենտրոնացված քննությունը մասնավորապես 9-րդ դասարանում լուծում է այդ հարցը: Բացի այդ, այլ խնդիրներ էլ է լուծում, եւ մենք պատրաստվում ենք արդեն հաջորդ տարիներից կենտրոնացված անցկացվող քննությունների թիվը ավելացնել»,- նկատեց Արայիկ Հարությունյանը:

Ժամանակին թեստային քննությանն անցնելը հիմնավորվում էր մարդկային գործոնը չեզոքացնելու նպատակով: 9-րդ դասարանի հայոց լեզվի թեստում, սակայն, այս տարի կային շարադրության տարրեր, ինչը, փաստորեն, նշանակում է վերադարձ մարդկային գործոնին՝ բնականաբար սուբյեկտիվ վերաբերմունքով: Ու եթե դպրոցներում այդ առաջադրանքները ստուգել էին ուսուցիչներ, հետո այդ գնահատականից դժգոհ մարդիկ դիմեցին, էլի ստուգեցին ուսուցիչներ, այսինքն՝ էլի սուբյեկտիվ գործոն: Այդ առումով որքան է օբյեկտիվ գնահատականը:

Այս դիտարկմանը նախարարը պատասխանեց. «Եթե մենք համակարգում չունենք 200-300 հոգի, ում վստահելու ենք, ապա դա խնդիր է: Եվ մենք հիմա փորձում ենք այդ համայնքը ձեւավորել, ում վստահելու ենք սուբյեկտիվ հատվածները ստուգելը: Եվ լավ մասնագետներին ենք վստահելու: Ես կարծում եմ, որ այդ սուբյեկտիվիզմը մաքսիմալ ցածր մակարդակի է եղել այս անգամ, որովհետեւ ի վերջո այն ուսուցիչները, որոնք ստուգում են, այդ աշխատանքները, նրանք դպրոցներում մեր ռեֆորմները իրականացնողներն են: Այսինքն՝ այն օղակներն են, որոնք այդ ռեֆորմները տեղ են հասցնելու: Եվ եթե մենք չունենք մի քանի հարյուր մասնագետ, մենք լուրջ խնդրի առաջ ենք: Մենք ունենք նման մասնագետներ, եւ 9-րդ դասարանի հետ կապված անկեղծ պետք է ասեմ, մենք շատ քիչ բողոքներ ենք ստացել: 9-դ դասարանի քննությունները լավ մակարդակով են անցել: Այս անցումը իհարկե ցավալի է: Բոլոր նման մեծ անցումները ցավալի են լինում»:

Տպել
14337 դիտում

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան

Օսիպյանի հրաժարականի թեման ԱԱԽ նիստում չի շոշափվել. Արարատ Միրզոյան

Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին. քննարկում ԱՄՆ-ում

Արթուր Վանեցյանն իմ ընկերն ու գործընկերն է, բոլոր մեկնաբանությունները կթողնեմ իրեն. Դավիթ Տոնոյան

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել հետախուզման մեջ գտնվող անձի. նախարար

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը