Ջոնսոնն առաջատար է. ովքե՞ր են հավակնում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին

11/06/2019 schedule13:40

Մեծ Բրիտանիայի վարչապետի, ինչպես նաև պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնին 10 քաղաքական գործիչ է հավակնում: Այդ մասին հայտարարել է թորիների խորհրդարանական խմբակցության 1922 կոմիտեի ներկայացուիչ Շերիլ Գիլանը:

Ըստ նրա, հավակնորդների կարճ ցուցակում են Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, բնական ռեսուրսների նախարար Մայքլ Գոուվը, ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման նախարար Ռորի Սթյուարտը, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը և առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը, գրում է «Վեդոմոստին» BBC-ի վրա հղումով:

Թեկնածուների ցուցակում են նաև համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լինդսոմը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռահաբը, աշխատանքի և կենսաթոշակների գծով նախարար Էսթեր Մաքվին և ֆինանսների նախարարության նախկին ներկայացուցիչ Մարկ Հարփերը, գրում է Պանարմենիանը:

Հանթը, Ռահաբը, Հենքոկն ու Գոուվն արդեն սկսել են ընտրարշավը՝ չսպասելով թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակմանը: Գլխավոր ֆավորիտն է համարվում Ջոնսոնը, գրում է Reuters-ը: Ըստ գործակալության, Ջոնսոնն առաջատար է ըստ բուքմեյքերների, ինչպես նաև, ըստ հարցումների, նա նախընտրելի գործիչ է 160,000 կուսակիցների շրջանում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժարականի մասին տեղեկացրել է հունիսի 7-ին: Նա ասել է, որ արել է այն ամենն, ինչ հնարավոր էր Brexit-ի համար, սակայն չի կարողացել հասնել ԵՄ-ից դուրս գալուն՝ ավելի վաղ հավանություն ստացած պայմաններով:

Տպել
522 դիտում

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման