Ավելի քան 1 մլն դրամի հափշտակություն. ոստիկանները բացահայտել են պաշտոնատար անձ ներկայացած երիտասարդի խարդախությունները

11/06/2019 schedule15:57

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կազմակերպված հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների դեմ պայքարի բաժին օպերատիվ տվյալներ են փոխանցվել, որ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ 27-ամյա երիտասարդը տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումարներ։ Մասնավորապես, տուժողներից մեկին ներկայանալով ՀՀ կառավարության ղեկավար պաշտոնատար անձ, կառավարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով նրանից պահանջել ու խաբեությամբ հափշտակել է 540․000 դրամ։ Մեկ ուրիշ անձից էլ խաբեությամբ հափշտակել է 325․000 դրամ՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրա որդու միակողմանի ծնողազուրկ ճանաչվելու գործընթացը։ Այս դեպքում ևս ներկայացել է որպես կառավարության ղեկավար պաշտոնատար անձ։

Նույն եղանակով չարաշահել է նաև մի կնոջ վստահությունը և նրա որդուն կառավարությունում աշխատանքի ընդունելու խոստմամբ պահանջել է 125․000 դրամ։ Երկու երիտասարդից էլ վերցրել է ընդհանուր 250․000 դրամ մեքենաների աճուրդին մասնակցելու ընթացքում առավելություն խոստանալով։ 

Երիտասարդի գործողություններից տուժած անձինք հրավիրվել են ոստիկանություն։ Նրանցից հաղորդում է ընդունվել։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ խաբեության եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Տպել
955 դիտում

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան