Առատաշեն գյուղում սպանության զոհ են դարձել 60-ամյա կինը և վերջինիս 70-ամյա եղբայրը. մեկ անձ ձերբակալվել է

12/06/2019 schedule11:00

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Առատաշեն գյուղում 63-ամյա տղամարդու կողմից իր կնոջ և վերջինիս եղբոր սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1955 թվականին ծնված տղամարդն իր մոտ գտնվող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքով կրակել է իր 60-ամյա կնոջ ուղղությամբ, այնուհետև գնացել է նույն գյուղում բնակվող կնոջ 70-ամյա եղբոր տուն և իր մոտ գտնվող նույն զենքով կրակել նաև վերջինիս ուղությամբ:

Ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում 60-ամյա կինը և վերջինիս եղբայրը մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ երկու անձի սպանության կասկածանքով:

Հանցագործության գործիք հանդիսացող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքն առգրավվել է:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տուժողների և ենթադրյալ հանցագործություն կատարած 63-ամյա տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Տպել
176 դիտում

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ինձ վրա մատ թափ չտաք. լարված իրավիճակ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն