Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ՌԴ-ի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը

12/06/2019 schedule16:21

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում են ԱԽ-ի մամուլի ծառայությունից:

«Հեռագրում մասնավորապես ասված է՝

Հարգելի Նիկոլայ Պլատոնի

Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ:

Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը և նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է:

Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել և խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում:

Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն և բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
252 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությանը

Բռնցքամարտի միջազգային միությունը զրկվել է օլիմպիական կարգավիճակից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

Ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկ բացառում եմ․ Հունան Պողոսյանը՝ Սյունքի մարզում ներդրումների մասին

Երբ ասում են՝ «Սորոս»–ի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչն է. Ռուստամ Բադասյան

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա»-ն. ՀԾԿՀ նախագահ

Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ

Անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք է տրվում մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներին

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Կառավարության որոշմամբ 13 բասկետբոլիստի տարկետում տրամադրվեց

Համագործակցության ընդլայնման հնարավորություններ. ՀՀ դեսպանի հանդիպումը Ռումինիայի առողջապահության նախարարի հետ

Հայ-վրացական օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային ծրագրերով. Ավինյան

Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Ոսկերչական արտադրանքի արտահանումը 5 ամսում ունեցել է 86 տոկոսի աճ. Խաչատրյան

Ձեր ինստիտուտի շրջակայքը, երեւի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել. վարչապետը՝ ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ»-ին եւ «Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին. 42 աշխատատեղ կստեղծվի

Շաբաթներով կարող են պահել. Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը. հայտարարություն

Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով եւ 2379 աշխատատեղով. վարչապետ

Կոնդի առանձնատների համար տարիներով ջրի վարձ չի վճարվել. կառավարությունը 48 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. 42 նոր աշխատատեղ կստեղծվի