Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցից. ներկայացուցիչը անակնկալ հայտարարություն արեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը շարունակություն չունեցավ:

Վաղը հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցից հրաժարվելու դիմում կներկայացնի դատարանին:

Մինչ այդ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՝դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը:

Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, ներկայցնելով հայցի հիմքն ու առարկան, նշեց, որ Փաշինյանի արտահայտությունները նաեւ վիրավորանք են որակում։

Ինչից հետո դատավորը նշեց, որ հայցվոր կողմը հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ պետք է գրավոր միջնորդություն ներկայացնի։ Դատավորի խոսքով՝ զրպարտության դեպքում հայցվոր կողմը նաեւ հերքման տեքստ պետք է ներկայացնի, իսկ վիրավորանքի դեպքում նման պահանջ նախատեսված չէ։

Պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իրենք ամբողջությամբ առարկում են ներկայացված հայցի դեմ՝ միաժամանակ ընդունելով, որ իր վստահորդը նման հայտարարություն արել է, սակայն դա ուղղված չի եղել կոնկրետ անձի։ Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ հայցի առարկայի վերաբերյալ գրավոր միջնորդությունը ներկայացնելու համար։ Սակայն, երբ դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչեւ հոկտեմբեր, Ալումյանը խնդրեց ընդմիջում հայտարարել՝ դիրքորոշում հստակեցնելու համար: Ապա ընդմիջումից հետո անակնկալ հայտարարություն արեց. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց Ալումյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:

Այս պատճառով նիստը մեկ օր հետաձգվեց, որպեսզի Ալումյանը ներկայացնի հայցից հրաժարվելու դիմումը:

Նիստի ավարտին պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Կհիշեք, որ այդ ժամանակ ակադեմիական շրջանում մեկնաբանություններ էին հնչում, որ պետության ղեկավարներն օժտված են բացարձակ անձեռնմխելիությամբ։ Իմ վստահորդը բացառապես մեկնաբանության հետ կապված արտահայտություն է արել՝ նշելով եւ օրինակներ բերելով, միաժամանակ հռետորական հարց բարձրացնելով՝ նկատի չունենալով պարոն Քոչարյանին»:

Տպել
18613 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի