«Լասկալա» ակումբի մոտ տեղի ունեցած խմբակային խուլիգանության դեպքով ձերբակալվել է 5 անձ. Դատախազություն

2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 00.20 րոպեի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 5 երիտասարդներ, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ՝ բարձրաձայն գոռալով և քաշքշելով միմյանց:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Սակայն դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված օրը և ժամին, մի խումբ՝ այդ թվում բերման ենթարկված անձինք, Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Լասկալա» ակումբի դիմացի հատվածում, որպես զենք օգտագործվող առարկաների՝ այդ թվում աթոռի և քարերի գործադրմամբ, տևական ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ ընթացքում կոտրել նույն հատվածում տեղադրված գովազդային վահանակը, հնչեցրել հայհոյանքներ՝ դիտավորությամբ կոպիտ կերպով  խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:

Վերոգրյալի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հետաքննության մարմնին հանձնարարվել է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ 2019 թվականի հունիսի 11-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածով հարուցվել է քրեական գործը: Նույն օրը դատախազի հանձնարարությամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով վերոնշալ 5 անձինք ձերբակալվել են:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործը 2019 թվականի հունիսի 12-ին ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

ՀՀ դատախազության կողմից, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, հատուկ հետևողականություն է դրսևորվելու միջադեպի բոլոր մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրանքաչյուրի արարաքներին իրավական գնահատականներ տալու հարցում:

Տպել
451 դիտում

Ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկ բացառում եմ․ Հունան Պողոսյանը՝ Սյունքի մարզում ներդրումների մասին

Երբ ասում են՝ «Սորոս»–ի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչն է. Ռուստամ Բադասյան

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա»-ն. ՀԾԿՀ նախագահ

Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ

Անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք է տրվում մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներին

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Կառավարության որոշմամբ 13 բասկետբոլիստի տարկետում տրամադրվեց

Համագործակցության ընդլայնման հնարավորություններ. ՀՀ դեսպանի հանդիպումը Ռումինիայի առողջապահության նախարարի հետ

Հայ-վրացական օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային ծրագրերով. Ավինյան

Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Ոսկերչական արտադրանքի արտահանումը 5 ամսում ունեցել է 86 տոկոսի աճ. Խաչատրյան

Ձեր ինստիտուտի շրջակայքը, երեւի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել. վարչապետը՝ ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ»-ին եւ «Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին. 42 աշխատատեղ կստեղծվի

Շաբաթներով կարող են պահել. Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը. հայտարարություն

Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով եւ 2379 աշխատատեղով. վարչապետ

Կոնդի առանձնատների համար տարիներով ջրի վարձ չի վճարվել. կառավարությունը 48 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. 42 նոր աշխատատեղ կստեղծվի

Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ. այն կազդի 80 հազար քաղաքացու վրա

Կիեւի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը