Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ ԱԳՆ-ների միջև՝ Աբու-Դաբիում

12/06/2019 schedule19:38

Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri):

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների, առևտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, գիտակրթական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին ս.թ. մայիսի 2-3-ը Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման, ինչպես նաև ՀՀ և ԱՄԷ համապատասխան գերատեսչությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և միջազգային կառույցներում փոխգործակցությանը:

Խորհրդակցությունների ավարտին Գրիգոր Հովհաննիսյանը Խալիֆա Շահին ալ-Մրրիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Տպել
499 դիտում

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան

ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին. Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Տ. Ավինյանին

Հայ ծանրորդները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց. 18-ից դարձավ 21

Ես հիմա ո՞ւմ գնամ-խնդրեմ՝ երաշխավորի․ դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց բուժման նպատակով բացակայել երկրից

ԱԱԾ տնօրենը հայտարարություն է արել իր հրամանատարի դեմ, այդ պահին նա դեռ ԱԱԾ ղեկավարն էր. Արտակ Գալստյան

Հայտարարություն մրցույթի մասին

QR վճարումներ Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածում

Գրեմիի մրցանակակիր Jamiroquai խումբ, Բրեգովիչ, Եվգենի Պետրոսյան. մշակութային աշունը Երեւանում

Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հարգելի՛ դատավոր, Դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

«Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին (ձայնագրություն)

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն. նա հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան

Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ինչպես է ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում

Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)