Թավիշն այնքան շատ կարող է լինել, որ ամեն մեկին իր տեղը դնի․ Սոս Ավետիսյան

Նախորդ շաբաթ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, վերջնամշակման փուլում է եւ շուտով կներկայացվի հանրային քննարկման։ Վեթինգը անցումային արդարադատության գործիքներից միայն մեկն է, սակայն «Իմ քայլ»-ի պատագամվորները անցումային արդարադատության ընդհանուր հայեցակարգ դեռեւս չեն ներկայացրել։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։

- Պարոն Ավետիսյան, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արդեն հայտնել է, որ վեթինգ իրականացնելու նախագիծը համարյա պատրաստ է, սակայն անցումային արդարադատության ընդհանուր հայեցակարգի մասին դեռեւս խոսք չկա։ Ձեր խմբակցությունն ունի՞ այդ հայեցակարգը, ինչպիսի՞ն է ճանապարհային քարտեզը եւ ինչո՞ւ եք սկսել հենց վեթինգի հանձնաժողովից։

- «Իմ քայլ»-ն ունի անցումային արդարադատության ընդհանուր տեսլական, բայց ինչը որ կետով եւ ինչպես է գնալու՝ դժվար է ասել։ Անցումային արդարադատությունը տարբեր խմբեր տարբեր կերպ են ընկալում, տարբեր խոսույթներ կան, բայց, իհարկե, կան քարտեզագրված որոշակի քայլեր, ուղղակի այդ քայլերի հերթականությունը հստակեցնելու կարիք ունի։
Անցումային արդարադատության մեր պատկերացումը փորձ է արվում ներկայացնել, թե ինչ-որ վրեժխնդրություն է, եւ այլն, եւ այլն, բայց այս մեխանիզմի ամբողջ խնդիրը հանրային համերաշխությունը վերականգնելու ճանապարհն է, եւ այն ամենեւին պատժիչ միտում չունի։ Միեւնույն ժամանակ այնպես չէ, թե մենք ամնեզիա ունենք եւ չենք հիշում՝ ով ով է, որտեղ է նշանակվել եւ ինչպես, օրինակ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը՝ ՀՀԿ-ի պատգամավոր էր, հետո Սահմանադրություն էր գրում, հետո հին Սահմանադրությամբ դառնում է ՍԴ նախագահ՝ հավերժ, հետո խոսում է ինստիտուտներից։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մեր թավշյա, ոչ բռնի օրակարգի մեջ «թավշյա» բառը հիշողության կորուստն է, այդպես չի լինելու, որովհետեւ այստեղ մարդիկ են, որոնք շատ լավ քաղաքական հիշողություն ունեն, եւ եթե պետք է՝ հերթով կհիշեցվի։

- Ինքներդ եք նշում, որ անցումային արդարադատության հիմքը հանրային հաշտեցումն է։ Վեթինգ իրականացնելու մասին նախագիծը, սակայն, մշակվել է միայն ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Ինչո՞ւ մյուս խմբակցությունները ներգրավված չեն եղել այդ գործընթացում։

- Մյուս խմբակցությունների հետ կա համաձայնություն, որ իրենք մասնակցեն այդ գործընթացին, բերեն իրենց առաջարկները։ Այսպես բացատրեմ․ երբ դու ստանում ես անհերքելի, լուրջ վստահության քվե, չես կարող այս հարցերը քեզնից հեռու տանել, բայց ես ավելի քան համոզված եմ, որ խորհրդարանական բոլոր ուժերը պետք է ներգրավված լինեն, եւ այստեղ այդ միասնականությունը խիստ կարեւոր է։ Ինչ վերաբերում է նախագիծը մշակելուց հետո առաջարկություններ ընդունելուն՝ ապա, որպես քաղաքական թիմ, դու պետք է ունենաս քո կոնցեպտը, որպես հեղափոխական թիմ՝ քո օրակարգն ավելի մեծ է, քան շատ-շատերինը։ Մենք նախ պետք է մերը պատրաստենք եւ հետո առաջարկենք, ասենք՝ փոփոխություններ արեք։ Եթե մենք վեթինգը միանգամից բացենք բոլոր ուժերի մասնակցության համար, ապա այդտեղ տարընկալման խնդիր կարող է առաջանալ, մեզ սկսելու են համոզել մի բանի մեջ, որն իրականության հետ կապ չունի։ Բայց մենք պետք է որպես քաղաքական մեծամասնություն, վստահության արժանացած թիմ մեր ծրագիրը տանք ու ասենք՝ եկեք ըստ սրա փոփոխություններ անենք։ Երբ երեք ուժերով համաձայնության կգանք, մենք է՛լ ավելի կբացենք շրջանակը։ Կոնսենսուսի հասնելը պետք է փոքրից մեծ գնա, ոչ թե միանգամից բացվի։ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին սրա մասին առաջարկ եղել է, բայց դեռ չգիտեմ՝ արձագանքել են առաջարկություններով, թե՝ ոչ։ Այստեղ ամենակարեւորն այն է, որ այս քայլերը հերթով արվելու են, եւ հանրությունն այս ամենից տեղյակ է լինելու։

- Ձեր ընդդիմախոսներից ոմանք փորձում են վեթինգը համեմատել լյուստրացիայի հետ՝ այդպիսով փորձ անելով ցույց տալ, թե վեթինգը եւս լուրջ վտանգներ է պարունակում։ Արդյոք դա այդպե՞ս է։

- Լյուստրացիա տերմինն արդեն իսկ խնդրահարույց է։ Հանրային համերաշխությունը վերականգնելու համար վաղ անցյալի խիստ քչփորումը կարող է վտանգավոր լինել։ Ես կարծում եմ, որ այստեղ կարող ենք ուրիշ մեխանիզմներ ունենալ, օրինակ՝ ճշմարտության կոմիտե եւ այլն։ Լյուստրացիան նույնիսկ կարող է այս կամ այն մարդկանց վարկաբեկելու փորձ լինել։ Իսկ վեթինգը ոչ մի դեպքում վտանագավոր չէ։ Էական տարբերություն կա։ Պատկերացրեք հյուրանոցների պտտվող դռները․ վեթինգը դա է․ դու դուրս ես գալիս, բայց կարող ես նաեւ ներս մտնել, վերադառնալ։ Միտքն այն չէ, որ դու դուրս մղվես։ Եթե դու անցնում ես, էլի վերադառնում ես հին համակարգին։ Լյուստրացիան ենթադրում է դուռը կողպելը։ Ասում ես՝ դու այդ ռեժիմի մասն ես կազմել եւ վերջ, դուռը կողպվում է։ Վեթինգի դեպքում էլ կարող են լինել նման անհատներ, որ դուրս կմղվեն, բայց դա ոչ թե լյուստրացիայի միջոցով է լինելու, այլ հանրային գիտակցության։

- Վեթինգի շրջանակներում խոսվում է նաեւ մարդասիրական միջանցքի մասին․ եթե դատավորը չցանկանա վեթինգի ենթարկվել, ապա կարող է դուրս գալ համակարգից՝ չվերադառնալու պայմանով։ Այսինքն, հնարավոր է՝ նախկինում անարդար վճիռներ կայացրած դատավորը ուղղակի գնա եւ պատասխանատվության չենթարկվի՞։

- Եթե մարդը հանրայնորեն իր մեղքն ընդունի եւ իր անարդար որոշումների կոմպենսացիան պետության կողմից լինի, ապա կարող է։ Եթե մեկի կյանքը բեկել է, այդ մարդը պետք է իր մեղքն ընդունի։ Իհարկե, կարող է այնպիսի դեպք լինել, որ քրեական հետապնդում սկսելու անհրաժեշտություն լինի, կարող է լինել դեպք, երբ դու կարող ես կոմպենսացնել «զոհերին»։ Բայց միտումը հյուրանոցի դռան պես է, ինքը պտտվող է։

- Անցումային արդարադատության մեխանիզմներից են նաեւ հաշտության եւ ճշմարտության հանձնաժողովները։ Դրանց ստեղծման մասով աշխատանքներ տարվո՞ւմ են, ե՞րբ կներդրվեն։

- Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, ապագայում դրա մասին կխոսվի։ Ճշմարտության եւ հաշտության հանձնաժողովները զուգահեռ պետք է գործեն, որովհետեւ կարեւոր է հիշողության պահպանումը։ Անցումային արդարադատությունն էլ ունի լյուստրացիոն որոշակի գործիքակազմ, որովհետեւ մարդկանց մեղքերը պետք է ֆիքսվեն, որպեսզի քաղաքական դաշտ գալուց մարդիկ իմանան՝ այդ մարդն ով է եղել։ Որովհետեւ հիմա մենք շատ ենք տեսնում, որ ռոբասերժական համակարգին ծառայած մարդիկ, որոնք չէին երեւա կուսակցության մեջ, չէին երեւա այստեղ-այնտեղ, բայց կլինեին, ասենք, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակից, ՊՈԱԿ-ների աշխատակիցներ, եւ այլն, ավելի վտանգավոր են, որովհետեւ մյուսները գոնե հանրային դիտակի տակ են եղել։ Այսինքն, նշածս մարդկանց խավն օգտվում է այն առիթից, որ մենք մեզ համար կարեւոր արժեքներ ենք հայտարարել ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, եւ կարծում են՝ իբրեւ ոչինչ չի էլ պատահել։ Ուրեմն՝ շատ կարեւոր է հանրայնորեն ֆիքսել՝ ով ով է։ Կարծում եմ՝ որոշակի առումով նույնիսկ ուշացած քայլ է։

- Նշյալ հանձնաժողովները պետք է գործեն վեթինգ իրականացնելու հետ մեկտե՞ղ։ Եւ ինչո՞ւ ուշացավ այս քայլը։

- Իրենք բոլորը պետք է միաժամանակ ընթացող պրոցեսներ լինեն։ Բայց սա շատ դժվար է, որովհետեւ ներկա իշխանությունը կաշկանդված է մի քանի լուրջ պատկերացումներով․ մեզ պետք է տնտեսությունը աշխուժացնել, անցումային արդարադատության ավելի լայն փաթեթն անել, համ հետ նայել, համ՝ առաջ։ Խորհրդարանն իրեն կարող է թույլ տալ անցյալի հարցերին անդրադառնալ, իսկ կառավարությունը պետք է առաջանցիկ հայացք ունենա։
Իսկ ուշացավ, որովհետեւ գոյություն ուներ հեղափոխության օրակարգ եւ պետության օրակարգ։ Պետք է կառավարության կառուցվածք ֆիքսես, պետք է ծրագիր հաստատես, ԱԺ հանձնաժողովներ ձեւավորես, հարկեր հավաքագրես եւ այլն։ Տեխնիկական խնդիրներ։ Այնպես չէ, որ որեւէ մեկս մոռացել էր սրա մասին։ Ես կարծում եմ, որ մեր խնդիրն այն է, որ մենք բաց չենք խոսում մեր խնդիրների մասին, ինչը թույլ կտար հանրության համերաշխությունը մեր թիկունքում միշտ զգալու։ Մարդը տեսնում է՝ այս մեկը պայմանական ազատվեց, նյարդայնանում է, որովհետեւ դատարանի իրենց պատկերացումն ավելի ուրիշ է՝ Լինչ անել եւ այլն։ Բայց դու հանրության հետ պիտի աշխատես եւ բացատրես։ Մենք այլեւս պետք է մեր օրակարգի մեջ մնանք եւ հետեւողականորեն քայլ առ քայլ անենք, որովհետեւ մարդկանց մոտ հիմա թավշյան շատ վատ երեույթ է դարձել, բայց պետք է հասկանան, որ թավիշն այնքան շատ կարող է լինել, որ ամեն մեկին իր տեղը դնի։

Տպել
6823 դիտում

Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել Դավիթ Դանիելյանի «Երազներիս գույները» ցուցահանդեսի բացմանը

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ)

Հերթ կանգնեք. Երեւան ծախեմ բիրիքով

Անմեղության կանխավարկած. Վիրաբյանները մեղք չունեն

Վթար-հրդեհ Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դի են դուրս բերել

Էս տաք տեղը մարդուն ցուրտը չի տանի

Պապիկյանը կմասնակցի Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 63-րդ գլխավոր համաժողովին

Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել

Կնոջն ու հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ և երկու զոհ

Արթուր Ալեքսանյանը վնասվածք ունի, բայց մտադիր է մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար

Նոր աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցը. ՀՀ ոստիկանություն

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն