Հավակնորդներ. ո՞վ կտիրանա «ԱրմենՏելին»

13/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 13-ի համարում

Այլեւս կասկած չկա, որ հունական OTE ընկերությանը պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքն առաջիկա մեկ ամսում կկայանա: Ավելին, արդեն իսկ կարող ենք ասել, որ այն կլինի հայկական ընկերության շուրջ կնքված ամենախոշոր առքուվաճառքի գործարքը: Առկա տվյալները վկայում են, որ սպասվող գործարքը կազմելու է մոտ կես միլիարդ եվրո եւ ավել: «ԱրմենՏելի» բաժնետոսմերի շուրջ զարգացող իրադարձություներին նվիրված մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք անգլիական HSBC բանկի կազմակերպած մրցույթին հայտեր ներկայացրած ընկերությունների գերակշռող մասին: Անցած երեք օրերին հայտնի դարձավ եւս մեկ ընկերության անունը:

«ԱրմենՏելը» գնելու ցանկություն է հայտնել Քուվեյթի հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «MTC Kuwait» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ֆիքսված եւ բջջային կապի ոլորտներում: «MTC Kuwait»-ը համարվում է հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը, որը հիմնականում զբաղված է աֆրիկյան երկրների հեռահաղորդակցության շուկաները նվաճելով: Լրատվական գործակալությունների հրապարակումներում հաճախակի են հանդիպում տվյալներ, որոնք այն մասին են, թե ինչպես է «MTC Kuwait» ընկերությունը միլիարդավոր դոլարներ ներդնում աֆրիկյան եւ արաբական երկրների հեռահաղորդակցության շուկաներ նվաճելու նպատակով: «MTC Kuwait» ընկերությունը փաստացի տարանցիկ օղակ է, որի միջոցով քուվեյթական նավթի վաճառքից ստացվող միլիարդների մի մասը ուղղվում է հեռահաղորդակցության ոլորտ:

Հիշեցնենք, որ բացի այս ընկերությունից, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը գնելու համար հայտեր են ներկայացրել նաեւ բելգիական «Բելգակոմը», հունգարական «ՊանՏելը», Արաբական Միացիալ Էմիրությունների բջջային կապի օպերատոր «Էտիզալատ», հայկական «ՍԻԼ գրուպ», Անգլիայում գրանցված «Սարգսյան գրուպ» եւ ռուսական «Սիստեմա», «Ռոստելեկոմ» ու «ՎիմպելԿոմ» («ԲիԼայն» ապրանքանիշի սեփականատեր) ընկերությունները: Ու հայկական «ԱրմենՏելի» համար ծավալված մրցույթը խոստանում է գերազանցել բոլոր սպասելիքները: «ԱրմենՏելի» համար մրցույթի առաջին փուլը կավարտվի հունիսի 17-ին, երբ HSBC բանկից ստացած տվյալների հիման վրա հունական OTE-ն կհրապարակի մրցույթի երկրորդ փուլ անցած հայտատուների անունները:

Այդ հայտարարությունից հետո երկրորդ փուլ անցածները ցանկության դեպքում «կթարմացնեն» իրենց առաջարկները: Այսինքն, նրանք կարող են բարձրացնել «ԱրմենՏելի» դիմաց իրենց կողմից առաջարկվող գումարների չափը: Իսկ մեկ ամսից` հուլիսի 20-ին կհայտարարվի մրցույթի հաղթողի անունը: Ուստի, կարող ենք ասել, որ ամեն ինչ դեռ առջեւում է, եւ բացառված չէ, որ ի վերջո «ԱրմենՏելը» վաճառվի այնպիսի գնով, որը ավելին կլինի, քան վերջին տարիներին վաճառված Հայաստանի տարբեր ոլորտների մեկ տասնյակից ավել ձեռնարկությունների դիմաց տրված ողջ գումարները: «ԱրմենՏելի» համար պայքարողների նման առատության պայմաններում անգամ մրցույթի ֆինանսական կողմի հետ կապված տվյալներ չեն հրապարակվում: Հայտնի են միայն ոչ պաշտոնական որոշ թվեր, ըստ որոնց, հայտերում առաջարկվող գումարները որոշ դեպքերում հատում են կես միլիարդ եվրոյի սահմանագիծը:

«ԱրմենՏելի» վաճառքի թեմային բացառապես անդրադառնում են ռուսական գործակալությունները եւ պարբերականները:  Ռուս փորձագետներին հղում անելով՝ հրապարակումներում նշվում է, որ «ԱրմենՏելի» օբյեկտիվ արժեքը կարող է կազմել 450 միլիոն դոլար: Սակայն ռուսները չեն մոռանում նշել, որ վերջին տարում իրենց  խոշորագույն օպերատորները մասնակցել են մի քանի միջազգային մրցույթների, բայց այդպես էլ ոչ մեկում չեն հաղթել:   Փոխարենը, անցած տարիներին ռուսական ընկերություններին հաջողվել է առանց մրցույթների, ուղղակի բանակցություններով կամ միջպետական խողովակների միջոցով հաստատվել ԱՊՀ անդամ երկրների  շուկաներում: Ռուսական ընկերությունները արդեն իսկ գնել են Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի եւ Բելառուսի հեռահաղորդակցության ոլորտներում գործող թվով 11 օպերատորների: Այսինքն, ՀՀ-ն ԱՊՀ անդամ հերթական պետությունն է, որի հեռահաղորդակցության ոլորտը ցանկանում են գրավել ռուսական ըներությունները: 

Վահագն Հովակիմյան

Տպել
1036 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել