Ախ, իմ սեւ բախտ. մեծամասնության չիպը խփեց

13/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 13-ի համարում

Երբ ԵԽ նախարարների կոմիտեի Ագոյի դիտարկման խումբը ուրբաթ օրը հաթաթա էր տալիս Հայաստանի քաղաքական ուժերի իշխանամետ հատվածին, որ վերջիններս հետեւողական չեղան 2003-ի համապետական ընտրությունների եւ 2005-ի հանրաքվեի ընթացքում թույլ տրված կեղծիքների ուսումնասիրման հարցում, իշխանամետ մեծամասնությունը քրտնել ու կպել էր աթոռներին։ Բայց չէր հասցրել Ագոյի խումբը ոտքը քաշել Հայաստանից, երբ իշխանությունները նորից հաբռգեցին։ Եւ երեկ արդեն Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցածը իշխանությունների բեսպրեդելի, անգրագիտության եւ հաբռգածության հերթական կոնգլոմերատն էր։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ՀՀ օրենքներն ու ԱԺ կանոնակարգը երեկ մեկնաբանեց այնպես, որպեսզի դրանք հանկարծ որեւէ հակասության մեջ չլինեն իշխանությունների ծրագրերի հետ։

Իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որը ակնհայտ կեղծարարության եւ ստի դեպքում դիսկոմֆորտի մեջ է ընկնում, փորձում էր ԱԺ-ում ստեղծված հակաիրավական վիճակը հարթել խաղաղության պարբերական կոչերով։ Իսկ ԱԺ-ն տոտալ հակաիրավական վիճակում է հայտնվել այն պատճառով, որ ԱԺ մեծամասնությունն իր բթամտության պատճառով օգնեց, որպեսզի ընդդիմության ներկայացրած որոշման երկու նախագծերը մտնեն մեծ նստաշրջանի օրակարգ։ Անգրագիտության հերթական շեդեւրը տեղի ունեցավ հետեւյալ ընթացակարգով։ Նա՛խ, անցած ուրբաթ օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց 2003 թվականի համապետական ընտրությունների ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, այնուհետեւ` եւս մեկ նախագիծ՝ բայց 2005-ի հանրաքվեի ընթացքում թույլ տրված ընտրախախտումների վերաբերյալ։

Եւ չնայած ԱԺ կանոնակարգում հստակ նշված է, որ կառավարությունը եզրակացություն տալու իրավունք ունի միայն օրենքի նախագծերի, բայց ոչ երբեք որոշման նախագծերին, ՀՀ կառավարությունն այդ նշանակալից առիթով որոշում է խախտել օրենքը եւ որոշման երկու նախագծերի վերաբերյալ եզրակացություն ուղարկում առ այն, որ ինքը դեմ է նման ժամանակավոր հանձնաժողովներին։ Նույնիսկ պատճառաբանում է, թե ինչու է դեմ: «Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները որեւէ ձեւով չեն ազդելու 2003-ի ընտրությունների եւ 2005-ի հանրաքվեի արդյունքների վրա»,- ասված է կառավարության եզրակացության մեջ։ Մինչդեռ, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ներկայացրած որոշման նախագծերի մեջ չկա որեւէ դրույթ, որը ենթադրի, թե պետք է վերանայվեն այդ ընտրությունների արդյունքները։

Այդ հանձնաժողովների նպատակը մեկն է. այն, ինչը պահանջում է նաեւ ԵԽ-ն՝ պատժել նախորդ ընտրությունների ընտրակեղծարարներին։ Բայց, քանի որ նախորդ բոլոր ընտրությունների ընտրակեղծարարները երեկ նստած էին ԱԺ դահլիճում, դժվար թե վերջիններս սեփական կամքով համաձայնեին կողմ քվեարկել հանձնաժողովների ստեղծմանը, որի արդյունքում հնարավոր է իրենց կալանեին հենց նիստերի դահլիճում։ Եւ քանի որ ընդդիմությանն էլ պետք էր, որ այդ հանձնաժողովները, այնուամենայնիվ, ստեղծվեն, ահա այդտեղ է, որ ընդդիմությանն օգնության եկավ խորհրդարանական մեծամասնության կատարյալ բթամտությունը։ Եթե նախագծի հեղինակներն առաջարկեին ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու հարցը դնել քվեարկության, ապա մեծամասնությունն այնքան տրեներովկա անցել է, որ հասկանում է՝ ընդդիմության ցանկացած առաջարկին պետք է քվեարկել դեմ։

Սակայն նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը որոշեց խառնել մեծամասնությանը տրված նախնական պրագրաման ու առաջարկեց իրենց նախագծերը հետաձգել 30 օրով։ Ու այստեղ մեծամասնության չիպը խփեց. նրանք չկողմնորոշվեցին ինչպես քվեարկել, եւ արդյունքում մերժվեց Վիկտոր Դալլաքյանի առաջարկը՝ 30 օրով հետաձգել այդ հանձնաժողովների ստեղծումը։ Իսկ մերժումը նշանակում է, որ մեծամասնությունը պահանջում է, որպեսզի 2003-ի համապետական ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում թույլ տրված ընտրակեղծիքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը մեծ օրակարգ ներառվի առանց մեկ օր անգամ հետաձգման։ Երբ պարզ դարձավ, թե քաղաքական ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել մեծամասնության տգիտությունը, Վահան Հովհաննիսյանը որոշեց ստեղծված իրավիճակին մոտենալ փիլիսոփայորեն:

«Տրամաբանությունը եւ մեր կանոնակարգը միշտ չէ, որ աբսոլյուտ կերպով համընկնում են»,- եզրակացրեց ԱԺ փոխնախագահը։ Եւ քանի որ այս հարցի շուրջ տարբեր քաղաքական ուժեր 20 րոպեական ընդմիջումներ էին վերցնում, հերթական ընդմիջման ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը քաղաքական ուժերին բանակցության հրավիրեց կողքի սենյակ։ Բանակցությունները, սակայն, անցան անարդյունք, եւ Վիկտոր Դալլաքյանը կրկին պնդեց, որ անկախ որեւէ մեկնաբանությունից, 2003-ի համապետական ընտրությունների եւ 2005-ի հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու որոշման նախագծերը արդեն մեծ օրակարգում են։ Իսկ Վահան Հովհաննիսյանը, որն իր վրա էր վերցրել օրենքները յուրովի մեկնաբանելու գործը, շարունակեց խախտել ԱԺ կանոնակարգն ու այդ որոշման նախագծերը կրկին դրեց քվեարկության։

Այս անգամ արդեն գլխաքանակը ուշադիր նայեց Գալուստ Սահակյանի մատին, որն իր մատը մի քանի անգամ օդում պտտելով՝ ցույց տվեց, թե ո՞ր կնոպկան է պետք սեղմել։ «Այն, ինչ կատարվում է այստեղ` այս կրկնակի քվեարկությունը, օրենքի կոպիտ խախտում է։ Հայաստանի ԱԺ-ն, որտեղ օրենքների փոխարեն գործում է անարխիան, զբաղված է բացահայտ կեղծարարությամբ»,- ընդդիմության անունից հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Բայց մեծամասնությունը թքած ուներ։ Կարեւորը՝ նախագահականում կիմանան, որ Վահան Հովհաննիսյան+ընկերներ կամպանիայի շնորհիվ ԱԺ-ն փրկվեց 2003-ի եւ 2005-ի ընտրակեղծիքները ջրի երես հանելուց։ Ինչը, փաստորեն, իր քվեարկությամբ պահանջում էր մեծամասնությունը։ Ամփոփելով օրենքից դուրս գործող խորհրդարանի աշխատանքները`ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանն, այնուամենայնիվ, եզրակացրեց. «Անկախ ամեն ինչից, եզրակացությունը մեկն է՝ գլխաքանակային մեծամասնությունը պարտվեց որակյալ փոքրամասնությանը»։ Իսկ ԱԺ-ն երեկ այդպես էլ չկարողացավ հաստատել եռօրյայի օրակարգը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1115 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին