Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան. Արշակյան

13/06/2019 schedule15:57

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի տրանշ 2-ի մասով ունենք աշխատանքների դադարեցում. շինարարի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի վեճին լուծում գտնվի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Տրանշ 3-ի մասով չինական կողմի հետ աշխատանքներ են ընթանում։ Որոշակի հապաղումներ կան՝ կապված նախկինում տեղի ունեցած խնդիրների հետ։ Այս պահին ճանապարհի շինարարությունն իրականացվում է»,- ասաց նախարարը։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ իրենք այս պահին իրավական առումով հնարավորություն են ստացել ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի հետ մշակելու այն ներդրումային  ծրագրերը, որոնք ուղղված են թե՛ ռազմական միավորների արդիականացմանը, թե՛ նոր զինատեսակների ստեղծմանը, եւ թե՛ գոյություն ունեցող զինատեսակների արդիականացմանը։

«Կառավարության առաջնահերթությունն է, որպեսզի Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիական ռազմարադյունաբերական արտադրող եւ արտահանող երկիր», - ասաց Հակոբ Արշակյանը։

Անդրադառնալով պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի թեմային՝ Արշակյանն ասաց, որ դրանք վերանայման կարիք ունեն. «Այո, քննարկումներ տեղի են ունենում։ Կարծում եմ, որ առաջիկայում կոնկրետ հայտարարություններ կլինեն։ Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան»,- ասաց Արշակյանը։

Տպել
563 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

Ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկ բացառում եմ․ Հունան Պողոսյանը՝ Սյունքի մարզում ներդրումների մասին

Երբ ասում են՝ «Սորոս»–ի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչն է. Ռուստամ Բադասյան

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա»-ն. ՀԾԿՀ նախագահ

Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ

Անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք է տրվում մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներին

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Կառավարության որոշմամբ 13 բասկետբոլիստի տարկետում տրամադրվեց

Համագործակցության ընդլայնման հնարավորություններ. ՀՀ դեսպանի հանդիպումը Ռումինիայի առողջապահության նախարարի հետ

Հայ-վրացական օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային ծրագրերով. Ավինյան

Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Ոսկերչական արտադրանքի արտահանումը 5 ամսում ունեցել է 86 տոկոսի աճ. Խաչատրյան

Ձեր ինստիտուտի շրջակայքը, երեւի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել. վարչապետը՝ ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ»-ին եւ «Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին. 42 աշխատատեղ կստեղծվի

Շաբաթներով կարող են պահել. Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը. հայտարարություն

Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով եւ 2379 աշխատատեղով. վարչապետ

Կոնդի առանձնատների համար տարիներով ջրի վարձ չի վճարվել. կառավարությունը 48 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. 42 նոր աշխատատեղ կստեղծվի

Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ. այն կազդի 80 հազար քաղաքացու վրա