Ճամբարակի համայնքապետը ապօրինություններ է անում. քաղաքացին դիմում է վարչապետին

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետը չի ենթարկվում մարզպետի կայացրած որոշմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի բնակիչ Օվսաննա Բարսեղյանը:

Բարսեղյանը նշեց, որ ինքը համայնքում պայքարում է ապօրինի շինարարությունների եւ մի շարք խնդիրների դեմ: «Համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը ապօրինի շինարարություններ է թույլ տվել իրականացնել Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցում, Տիգրան Մեծ 24 շենքի բակում, Տիգրան Մեծ 4 շենքի բակում: Այդ տարածքը լրիվ փակվում է, երեխաները չեն կարողանում այնտեղ խաղալ»:

Հարցին՝ ի՞նչ շինարարություն է իրականացվում, ո՞ւմ կողմից, Բարսեղյանը պատասխանեց. «Նժդեհի փողոցում արվող շինարարությունն իրականացնում է համայնքի ղեկավարի մոտ ընկերը՝ բանկի մասնաճյուղ կառուցելու համար: Մենք տեղեկություն ունենք, որ այդ շինարարությունը պետք է հունիսի 15-ին ավարտված լիներ եւ տային բանկերից մեկին, սակայն մեր այս դիմումների պատճառով հետաձգվում է»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել, Բարսեղյանը պատասխանեց. «Ի սկզբանե 2019-ի փետրվարին դիմել եմ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, դրանից հետո դիմել եմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, դիմել եմ Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանին: Դրանից հետո Սանոսյանից պատասխան եմ ստացել, որ այդ 3 շինարարությունները ապօրինի են եւ կարող են վերսկսել միայն՝ համապատասխան փաստաթղթերի դեպքում: Այդ մի օրը կասեցվել է, հաջորդ օրերին սկսել են նորից աշխատել»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է համոզված, որ դրանից հետո համապատասխան փաստաթղթեր չեն եղել, Բարսեղյանը պատասխանեց. «Եթե այդ փաստաթղթերը լինեին, իրենք մեզ ցույց կտային եւ կանեին այդ շինարարությունը: Բազմիցս պահանջել ենք, ցույց չեն տվել ոչինչ: Դիմել եմ նաեւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին, նա նույնպես գրավոր պատասխանել է, որ դրանք անօրինական շինարարություններ են եւ պետք է կասեցնել այդ աշխատանքները՝ սահմանված կարգով լուծում տալու համար: Բայց նրանք նորից շարունակեցին իրենց աշխատանքները»:

Բարսեղյանի խոսքով՝ դրանից հետո նա եղբոր հետ գնացել է ոստիկանության 6-րդ վարչություն. «Շատ մեծ դժվարությամբ դիմում վերցրեցին մեզնից, չէին ուզում վերցնել: Բա մենք ինչի՞ համար ենք պայքարել, ես ուզում եմ մենք ազատ ապրենք, քանի որ մեր մոտ կրիմինալը շատ-շատ է: Ես հատուկ խնդրեցի, որ գործը հանկարծ չքննեն ոստիկանության Ճամբարակի բաժնում, քանի որ վստահություն չեն ներշնչում: Մինչ սա այլ հարցերով էլ եմ դիմել մեր ոստիկանություն եւ տեսել եմ, որ այդ մարդիկ համայնքի ղեկավարի հետ համագործակցում են: Տեսնելով, որ շատ եմ բողոքում, եղբորս էին ահաբեկում: Նա բանջարեղենի խանութ ունի համայնքում, մարդկանց չէին թողնում մտնել այդ խանութ: Ոստիկանություն հաղորդում ներկայացրեցինք դրա վերաբերյալ, սակայն նրանք հանցակազմի բացակայության պատճառով գործին ընթացք չեն տվել»:

Բարսեղյանը ասաց, որ վերջերս գնացել է համայնքապետարան, որպեսզի համայնքապետ Վազգեն Ադամյանին ցույց տա Շախբազյանից ստացված պատասխանը, սակայն Ադամյանն իրեն չի ընդունել: «Ես այդ պատասխանը տվեցի նրա օգնականին եւ ասացի, որ հետեւողական եմ լինելու եւ մինչեւ օրինական փաստաթղթեր չլինեն, ես պայքարելու եմ, որ այդ շինարարությունները չիրականացվեն: Սակայն դրանից հետո շարունակում են այդ շինարարությունը: 6-րդ վարչությունից նամակ ստացանք, որտեղ նշված է, որ գործը հասցեագրվել է Գեղարքունիքի մարզային վարչություն, մարզային վարչությունն էլ ուղարկել է մեր տեղի ոստիկանություն: Ամուսնուս էլ են ահաբեկել, պայմանագրային զինծառայող է, նա անընդհատ ինձ ասում էր՝ ինձ դիվադադար ես անում, թող, քո ինչի՞ն է պետք այս ամենը: Իմ նպատակը զուտ եղել է քաղաքում օրինականություն հաստատելը, ոչ մի շահադիտական բան չունեմ այստեղ»:

Բարսեղյանը նշեց, որ համայնքապետ Վազգեն Ադամյանի հայրը՝ Վովիկ Ադամյանն էլ օրվա ընթացքում 2-3 անգամ «Սեւան ազգային պարկ»-ից անօրինական կերպով ավազ է բերում եւ դա վաճառում են. «1 կամազի արժեքը 40 հազար դրամ: Դրա մասին տեղյակ եմ պահել Ճամբարակի ԱԱԾ պետ Կարեն Ենգոյանին, նա ասաց՝ ես զեկուցել եմ վերեւներին: Պատկերացրեք՝ նույնիսկ նկարներ եւ տեսանյութ եմ հրապարակել, թե ինչպես են անում այդ ամենը եւ ոչ մի ռեակցիա: Մինչեւ այսօր էլ շարունակում են այդ ամենն անել»:

Օվսաննա Բարսեղյանը «Հայկական ժամանակ»-ի միջոցով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կանխի քաղաքում տեղի ունեցող ապօրինի շինարարությունները, քանի որ մնացած կառույցներից ստացված արձագանքը չի ազդել քաղաքապետ Վազգեն Ադամյանի վրա:

Ճամբարակի համայնքապետարանից ՀԺ-ին փոխանցեցին, որ այս պահին համայնքապետը երկրում չի գտնվում: 

Տպել
3219 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են